ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Sunday, December 18, 2016 22:36 - չքննարկված

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

**

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Այսօր շատ են մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդիկ։
Այդ անձինք սահմանափակված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ սոցիալական արգելքներով, որոնք մեկուսացնում են նրանց հասարակությունից և հնարավորություն չեն տալիս ակտիվորեն մասնակցելու իրենց երկրի զարգացմանը։ Այս ներուժը ուղղորդելու և իրացնելու բանալին մարդկանց մտածելակերպում է․ վիճակը փոխելու համար անհրաժեշտ է կրթել հասարակությանը և սերմանել հարգանք բոլոր մարդկանց իրավունքների հանդեպ։

Ներառական կրթությունը գործընթաց է, որը հենվում է բոլոր երեխաների՝ այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և սահմանափակ հնարավորություններ ունեցող, կրթություն ստանալու իրավունքի վրա։ Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է մասնակցությունն ուսումնական, մշակութային ու համայնքային կյանքին։Այն ենթադրում է փոփոխություններ և բարեփոխումներ կրթոթյան բովանդակության մեջ, մոտեցումներում, կառույցներում և մեթոդներում, տարածվում է համապատասխան տարիքային խմբի բոլոր երեխաների վրա։ Բոլոր երեխաներին կրթելը հանրակրթական համակարգի պարտականությունն է։

Կրթությունը պետք է համարվի ցանկացած անձի մարդկային ու ֆունկցիոնալ զարգացմանը նպաստող միջոց՝ անկախ ֆիզիկական կամ այլ խոչընդոտներից։ Ուստի, որևէ տեսակի հաշմանդամություն չի կարող արգելք լինի մարդու կրթություն ստանալու իրավունքի համար։
Ներառումը ուղղված է բոլոր սովորողների բոլոր կարիքներին՝ ներառյալ նրանց, ովքեր ենթակա են մեկուսացման և բացառման։
Ներառական կրթությունը ընդունում է, որ բոլոր երեխաները կարող են սովորել, հարգում է երեխաների տարբերություննեևը՝ տարիքը, սեռը, ծագումը, լեզուն, զարգացման խնդիրները, անհատական առանձնահատկությունները, ընտանիքի սոցիալական կարգավիճակը։ Ներառական կրթությունը նպաստում է բոլոր երեխաների կարիքներին համապատասխան կրթական գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը,ներառական հասարակության կառուցման հեռահար ռազմավարական գաղափարի իրականացմանը։

**

Կրթական Համակարգի Հարմարեցումը Սովորողների Զարգացման Պահանջներին

Բոլոր երեխաները տարբեր են, իսկ դպրոցներն ու հանրակրթական համակարգը պետք է հարմարվեն բոլոր սովորողների զարգացման հապաղումներով, արատներով և առանց դրանց, անհատական պահանջմունքներին։
Երեխաները սովորում են տարբեր արագությամբ, իսկ ուսուցիչներին անհրաժեշտ են հատուկ հմտություններ՝ ուսուցման գործընթացի ճկունությունն ապահովելու համար։
Երեխաներին անհրաժեշտ է հասկանալի, մատչելի դասավանդում։ Իսկ դա իր հերթին ենթադրում է երեխայի առանձնահատկություններին, անհատական կրթական պահանջմունքներին, զարգացման տեմպերին, ընդունակություններին և կարողություններին համապատասխանող տարբեր մեթոդների օգտագործում։
Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկումը հանրակրթական դպրոցներ կստիպի ուսուցիչներին կիրառել նոր՝ դեպի երեխան կողմնորոշված մեթոդներ, ապահովել մեծ թվով մասնակիցների ընդգրկվածությունն ուսումնական գործընթացում։ Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական գործընթացի մեջ ներգրավելու համար ընդամենը անհրաժեշտ է որակյալ, հասկանալի և մատչելի դասավանդում, որը և նպաստում է աշակերտների ակտիվության բարձրացմանը։ Սա այն է, ինչ պետք է անի ուսուցիչը՝ բոլոր երեխաներին որակյալ կրթություն տալու համար։ Ի լրումն այդ ամենի՝ անհրաժեշտություն կառաջանա հատուկ տեխնիկական օժանդակության, և երեխայի զարգացման կոնկրետ խանգարումներով պայմանավորված սարքավորումների գործադրման։
Հասարակության մեջ սահմանափակ հնարավորություններ ունեցողների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը բավական ամուր է արմատավորված։ Պատճառներն են՝ տեղեկատվության և հատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց մասին ունեցած գիտելիքների, նրանց հարևանությամբ ապրելու փորձի բացակայությունը կամ պակասը։ Սակայն համապատասխան բարենպաստ մթնոլորտում երեխաները առավել հանդուրժող են, քան մեծահասակները։ Միևնույն դպրոցում սովորելով կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, նրանց մեջ կձևավորվի անկանխակալ վերաբերմունք վերջիններիս հանդեպ։
Արդյունքում, ապագա քաղաքացիների մոտ կարմատավորվի այն գիտակցությունը, որ հատուկ պայմանների կարիք ունեցող մարդիկ ևս հասարակության լիիրավ անդամ են։

**

Սոցիալական Մոտեցում Հաշմանդամությանը

Հաշմանդամության ընկալման վերաբերյալ գոյություն ունեն և պրակտիկայում կիրառվում են երկու մոտեցում՝ բժշկական և սոցիալական մոդելները։ Եթե կենտրոնանում ենք միայն առողջական խնդիրների վրա և հաշմանդամություն ունեցող մարդկանց համարենք հիվանդ, ապա նրանց դրության բարելավման գործողությունները կկրեն հիմնականում բժշկական բնույթ։
Սակայն սոցիալական մոտեցման շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է նախ և առաջ որպես միջավայրի անմատչելիություն, հաշմանդամ մարդկանց կարիքներին հարմարեցված չլինելու հիմնախնդիր։
Միջավայրի անմատչելիության տակ հասկացվում է ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական արգելքների,խոչընդոտների ամբողջ համալիրը, որը խանգարում է հաշմանդամ մարդկանց օգտվելու այն իրավունքներից, որոնցից օգտվում են մյուս մարդիկ։ Սոցիալական մոտեցման դեպքում հաշմանդամ մարդկանց կյանքը բարելավելու գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներգրավմանը։
Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամ մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք։

**

Մանկական ուղեղային կաթվածով երեխաների կրթությունը

Մանկական ուղեղային կաթվածով երեխաները դպրոցում կարող են ունենալ լրացուցիչ աջակցության կարիք։ Ներառական դպրոցներում ուսուցիչներնը ծնողի մասնակցությամբ երեխայի համար /անհրաժեշտության դեպքում/ մշակում են անհատական ուսումնական պլան՝ երեխայի կարիքներին համապատասխան։

Ծնողներն պետք է հետաքրքրվեն և ինֆորմացիա ունենան այդ հիվանդության մասին, որպեսզի կարողանան օգնել իրենց երեխաներին ։ Վերաբերվեն երեխային այնպես, ինչպես եթե նա հաշմանդամություն չունենա։
Խաղացեք երեխայի հետ, տարեք դուրս, ուրախացեք միասին։ Այլ ծնողներից կամ մասնագետներից իմացեք՝ ինչպես հոգալ երեխայի անհատական կարիքները, բայց ամբողջ կյանքը մի վերածեք միայն խնամքի ու բուժման։ Հետաքրքրվեք նոր տեխնոլոգիաներով, որոնք կարող են օգտակար լինել երեխայի զարգացմանը։ Դա կարող է լինել պարզունակ խճանկար, կամ էլ համակարգչային հատուկ ծրագիր։

Ուսուցիչներն չպետք է միայն երեխայի արտաքինից եզրակացնեն , թե նա չի կարող սովորել ուրիշների նման։ Պետք է կենտրոնանան երեխայի ուժեղ և թույլ կողմերի վրա, պարզել, թե ինչ կարիքներ և կարողություններ ունի նա։ Նախաձեռնող եղեք․կիրառեք ուսուցման տարբեր մեթոդներ և գտեք տվյալ երեխային առավել համապատասխանողը։
Միշտ խորհրդակցեք երեխայի ծնողների հետ։ Նրանք կարող են օգտակար տեղեկություններ հաղորդել երեխայի կարիքների և կարողությունների մասին։ Թիմային մոտեցումը խիստ արդյունավետ է երեխայի հետ կապված աշխատանքը պլանավորելու, իրականացնելու և համակարգելու համար։

**

Ուշադրության դիֆիցիտ /հիպերակտիվություն/ ունեցող երեխաների կրթությունը

Անհրաժեշտ է, որ ծնողներն ու ուսուցիչները տեղեկացված լինեն ուշադրության պակասի /հիպերակտիվության /մասին և իմանան, թե ինչպես օգնել երեխային։ Ելնելով երեխայի անհատական կարիքներից՝կրթական ծրագիրը հարմարեցնեն նրան։
Հետաքրքրվեն ուշադրության դեֆիցիտի /հիպերակտիվության / մասին։ Որքան շատ ինֆորմացիա ունենաք, այնքան շատ կօգնեք ձեր երեխային։ Գովեք և խրախուսեք երեխային, երբ լավ է սովորում դասը կամ կատարում հանձնարարությունը։ Խրախուսեք երեխայի ուժեղ կողմերը և օգնեք դրանք զարգացնել։ Եղեք անկեղծ, դրականորեն տրամադրված և հետևողական։ Հստակ սահմանեք, թե նա ինչ պետք է անի և ինչ չպետք է անի։ Սովորեք կիրառել տարբեր մեթոդներ երեխայի վարքագիծը կառավարելու համար։ Կան , օրինակ, եղանակներ, ինչպես խրախուսումը, ուշադրություն չդարձնելը, բնական հետևանքները ։ Խորհրդակցեք մյուս ծնողների հետ, թե ինչպես երեխային սովորեցնել սոցիալական հմտություններ։ Խորհրդակցեք և համագործակցեք երեխայի ուսուցիչների հետ և օգնեք անհատական ուսումնական պլան կազմելիս և միշտ տեղեկացրեք, թե ինչպես է տանը իրեն պահում։ Առաջարկեք ձեր օգնությունը։
Ուսուցիչներն պետք է պարզեն, թե ուշադրության դեֆիցիտով/հիպերակտիվ աշակերտը որտեղ է դժվարանում։ Որոշ երեխաներ դժվարանում են հանձնարարությունը սկսելիս, մինչդեռ մյուսները դժվարանում են ավարտել մի հանձնարարություը և սկսել մեկ ուրիշը։ Պարբերաբար հիշեցրեք հանձնարարությունների, դասացուցակի, ժամկետների, դպրոցի այլ կանոնների մասին, փոփոխությունների դեպքում՝ հրավիրեք նրա ուշադրությունը։ Թույլ տվեք, որ աշակերտը սպառի իր ֆիզիկական ակտիվությունը, օրինակ՝ դասի ժամանակ որոշ հանձնարարություններ կարող է կանգնած կատարել կամ ընդմիջումներ անել։ Հանձնարարություն տալիս բացատրեք գործողությունները քայլ առ քայլ և հետևեք, որ դրանք կատարի։ Ցուցումներ տվեք և՛ բանավոր, և՛ գրավոր։ Շատ երեխաներ ավելի լավ են կատարում, երբ նույն հանձնարարության քայլերը անում են որպես առանձին հանձնարարություն։ Թույլ տվեք, որ աշակերտը համակարգչով աշխատի։

**

Սովորելու դժվարություններ /թեթև մտավոր հետամնացություն/

Սովորելու դժվարությունները սովորաբար երևան են գալիս դպրոցական տարիքում, որովհետև այն, ինչ երեխաները սովորում են դպրոցում, կարող է նրանց համար դժվար լինել, օրինակ՝ կարդալը, գրելը, մտքեր արտահայտելը, պատճառաբանելը, մաթեմատիկան։
Ուսուցիչներն ու ծնողները նկատում են, որ երեխան այնպես չի սովորում, ինչպես սպասվում էր։ Ծնողների համաձայնությամբ երեխան գնահատվում է թիմի կողմից, որից հետո կազմվում է անհատական ուսումնական պլան։
Համապատասխան աջակցության և համառ ջանքերի շնորհիվ սովորելու դժվարություն ունեցող երեխան կարող է հաջողությամբ սովորել։

Ծնողները պետք է հետաքրքրվեն սովորելու դժվարություններով, քանի որ որքան շատ ինֆորմացիա ունենան, այնքան շատ կօգնեն իրենց երեխային։
Գովեք և խրախուսեք երեխային, երբ լավ է դասը սովորում կամ կատարում հանձնարարությունը։ Սովորաբար սովորելու դժվարություն ունեցող երեխան այլ բնագավառում ուժեղ է։ Պետք է պարզել, թե ինչ է սիրում երեխան/օրինակ՝ պար, ֆուտբոլ, համակարգիչ/։ Օգնել երեխային ինքնարտահայտվելու, ստեղծեք հնարավորություններ, որ նա գտնի իր ուժեղ կողմերն ու ձիրքերը նախասիրած ասպարեզում։ Հայտնաբերեք, թե ինչպես է երեխան ավելի լավ սովորում՝ լսելով, տեսնելով, թե կատարելով։ Դասերը սովորելիս օգնեք երեխային՝ հենվելով այդ ուժեղ կողմի վրա։ Թույլ տվեք, որ տանը ձեզ օգնի և հանձնարարություններ տվեք։ Դա կբարձրացնի երեխայի ինքնավստահությունը, բացի այդ,նա որոշակի հմտություններ կսովորի։ Հանձնարարությունները պարզ բացատրեք, բաժանեք քայլերի և խրախուսեք։Խորհրդակցեք այլ ծնողների հետ, համագործակցեք ուսուցիչների հետ և օգնեք անհատական ուսումնական պլան կազմելիս։

Ուսուցիչներն պետք է օգնեն երեխային՝ հայտնաբերելով նրա ուժեղ կողմերն ու հետաքրքրությունները, հնարավորինս կիրառեք և ամրապնդեք դրանք պրակտիկ աշխատանքում։ Պարբերաբար վերանայեք երեխայի գնահատումը՝ նրա դժվարությունները հայտնաբերելու համար։ Խորհրդակցեք այլ ուսուցիչների հետ։ Կիրառեք տվյալ երեխային համապատասխաան մեթոդներ՝ հանձնարարությունը մասնատելով ավելի փոքր քայլերի։ Լրացուցիչ ժամանակ տրամադրեք հանձնարարությունը ավարտելու համար։ Կարդալու դժվարություն ունեցող երեխային թույլ տվեք օգտվի ձայնագրիչից։ Լսելու դժվարություն ունեցող երեխային թույլ տվեք օգտվի համադասարանցու տետրից կամ ձայնագրիչից։ Գրելու դժվարություն ունեցող երեխային թույլ տվեք օգտվի համակարգչից։ Սովորեցրեք երեխային կազմակերպչական, սովորելու հմտություններ և տարբեր ձևեր։ Դրանք օգտակար են թե կրթական հատուկ կարիքներով երեխաներին, թե մյուս բոլոր երեխաներին։ Համագործակցեք երեխայի ծնողների հետ՝ իմանալու երեխայի ուժեղ և թույլ կողմերը։

**
Մտավոր հետամնաց երեխաների կրթությունը

Մտավոր հետամնացություն ունեցող երեխան կարող է հաջողություններ ունենալ դպրոցում,սակայն նա կարիք կունենա անհատական օգնության։ Մինչև երեք տարեկան հասակը ծառայությունները երեխան ստանում է վաղ միջամտության համակարգում /պոլիկլինիկայում/։ Մասնագետներն օգնում են ընտանիքին կազմելու անհատական ընտանեկան ծառայությունների պլան, որը նկարագրում է երեխայի առանձնահատուկ կարիքները և ըստ կարիքների անհրաժեշտ ծառայությունների տեսակները։ Պլանում նշվում են այն առանձնահատուկ կարիքները, որ ունի ընտանիքը, որպեսզի ծնողներն իմանան, թե ինչպես օգնեն իրենց երեխային, որն ունի մտավոր հետամնացություն։
Արդեն նախադպրոցական և դպրոցական տարիքում հատուկ կրթությունը և համապատասխան ծառայությունները մատուցվում են երեխայի դպրոցում։ Դպրոցի թիմը աշխատում է ծնողների հետ՝ կազմելու երեխայի անհատական ուսումնական պլանը։ Այն նկարագրում է երեխայի առանձնահատուկ կարիքները և որոշում է համապատասխան ծառայությունները։
Մտավոր հետամնացություն ունեցող շատ երեխաներ օգնության կարիք են զգում զարգացնելու իրենց ադապտացիոն հմտությունները այն է՝ համայնքում ապրելու, խաղալու և աշխատելու։ Ուսուցիչները և ծնողները կարող են օգնել երեխային զարգացնելու այս հմտությունները թե՛ դպրոցում և թե՛ տանը։ Հմտությունները ներառում են,բայց չեն սահմանափակվում հետևյալով՝ հաղորդակցվել մյուսների հետ, բավարարել անձնական կարիքները, տնային հմտություններ, սոցիալական հմտություններ,կարդալ, գրել,տարրական թվաբանություն և հմտություններ, որոնք կօգնեն աշխատանքի վայրում, երբ մեծանան։ Աջակցությունը կամ հարմարեցումները դասարանում մտավոր հետամնացությում ունեցող երեխաներից շատերին օգնում են։
Ծնողները պետք է հնարավորինս շատ բան սովորի մտավոր հետամնացության մասին։ Որքան շատ իմանան, այնքան շատ կարող են օգնել իրենք իրենց և երեխաներին։ Պահպանի կապերը բոլոր այն ծառայությունների և կազմակերպությունների հետ, որոնք կարող են իրենց օգտակար լինեն։
Խրախուսի երեխային լինել հնարավորինս անկախ։ Երեխային տալ անընդհատ կրկնվող գործողությունների շարք։ Միշտ հիշեք նրա տարիքը, ուշադրության աստիճանը և կարողությունները։ Գործողությունը բաժանել փոքր քայլերի։ Միշտ արձագանքեք երեխայի արածներին։ Գովել նրան,կառուցեք ձեր երեխայի կարողությունները։ Իմացեք թե ինչպիսի խմբակներ են գործում ձեր համայնքներում և երեխային ներգրավեք դրանց մեջ։ Դա կօգնի երեխային զարգացնելու սոցիալական հմտություններ և հաճույք ստանալ։
Ուսուցիչներն պետք է, որքան հնարավոր է շատ բան սովորեն մտավոր հետամնացության մասին։ Պահպանեն կապերը բոլոր այն ծառայությունների և կազմակերպությունների հետ, որոնք կարող են օգնել ձեզ իմանալու հատուկ տեխնիկա և ռազմավարություն՝ կրթական աջակցություն ցույց տալու։ Հետաքրքրվեք,թե որոնք են աշակերտի ուժեղ կողմերը և հետաքրքրությունները, և ընդգծեք դրանք։ Եղեք հնարանավորինս կոնկրետ,ավելի շատ ցույց տուր այն, ինչ դուք նկատի ունեք,քան պարզապես բառերով հրահանգ տալը։ Նոր առաջադրանքը բաժանեք քայլերի։ Արագ արձագանքեք աշակերտի արածին և խրախուսեք նրան։ Սովորեցրեք երեխային կյանքի հմտություններ, ինչպիսիք են՝ առօրյա ապրելակերպը։ Համագործակցեք աշակերտի ծնողի և դպրոցի մյուս մանկավարժների հետ՝ նրա կրթական պլանն իրականացնելիս։ Միմյանց հետ ինֆորմացիա փոխանակեք,թե ինչպես է աշակերտն իրեն դրսևորում դասարանում և տանը։

**
Ծանր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը

Կրթական ծրագրերը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ՝ հենց սկզբից նպատակ սահմանելով զարգացնել երեխայի անկախությունը։
Առավել արդյունավետ են համարվում այն կրթական ծրագրերը, որոնք բաղկացած են մի շարք բաղադրիչներից՝ հիմնված ծանր կամ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխայի կարիքների վրա։ Ծրագիրը պետք է գնահատի կարիքները հիմնականում չորս ոլորտում՝ տնային կենցաղ և հանգիստ, զբաղմունք, կողմնորոշում համայնքում, մասնագիտական կողմնորոշում։
Այս գնահատումները հնարավորություն են տալիս ճիշտ սահմանելու նպատակները՝ ուղղված սովորողի կարողությունների զարգացմանը և կյանքի հիմնական գործողությունները կատարելու անկախությանը։ Օրինակ՝ հաղորդակցություն, ֆունկցիոնալ հմտություններ, տարիքին համապատասխան սոցիալական հմտություններ։ Խոսքի և լեզվի թերապիստները,ֆիզիկական զարգացման և ձեռքի աշխատանքի թերապիստները և բժշկական մասնագետները պետք է սերտ համագործակցեն ուսուցիչների և ծնողների հետ։

ՎԵՐՋ

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ