ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 1, 2016 10:00 - 4 քննարկում

ԵՀՄՖի պայքարի և փոքրիկ հաղթանակի մասին:Ինչպես բրիտանական թանգարանը ընդունեց իր սխալը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի բազմաթիվ հաջողությունների շարքում, ժամանակին նշել էինք նաև իր մի փոքրիկ հաղթանակի մասին, որը ձեռք բերվեց կարճատև պայքարի արդյունքում։ Խոսքը հանրահայտ Բրիտանական թանգարանի տնoրինության կատարած կոպիտ սխալը ուղղելու համար ծավալած պայքարի մասին է։

Այս հարցին այսօր չէինք անդրադառնա, եթե մամուլում չկարդայինք, որ ԵՀՄՖի պայքարի և բազմաթիվ հայրենասեր եվրոպացի անհատների կողմից թանգարանի տնօրինությանն ուղղված նամակների արդյունքում ձեռք բերված այս հաղթանակը իրեն է վերագրում Լոնդոնի հայկական դեսպանատնում քարտուղարուհի աշխատած մի օրիորդ, որը չի զլանում ամենուր իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ տարածել այս թեմայի շուրջ։ Ասենք ավելին․ նման պայքարներ մղելու համար հայկական իշխանությունները պահում են տարբեր նախարարություններ, ինստիտուտներ,դեսպանատներ, որոնք սակայն ինչպես միշտ, գերադասում են հեռու մնալ աշխատելուց և զբաղվում են այլ ,,օգտակար գործունեությամբ,,։ Սրանց փոխարեն նման և այլ բազմաթիվ աշխատանքներ իրենց վրա են վերցնում կատարելու արտերկրի հայկական կազմակերպություններրն ու անհատները, լավ գիտակցելով, որ հայրենի իշխանություններից նույնիսկ շնորհակալություն չեն ստանալու։ Տվյալ դեպքում զավեշտալի է, որ ԵՀՄՖի նման հեղինակավոր կառույցի կողմից կատարած գործը անտեսելով, փորձում է դեսպանատան քարտուղարուհին իրենով անել արդյունքը։ Նշենք, որ 2013ի հունվար -փետրվարին մեր կազմակերպածմ ճնշումների արդյունքում ապրիլին արդեն սրահը ստացավ իր նոր անվանումը, որը լիովին չի բավարարում մեզ և որոշ ժամանակ անց մենք կշարունակենք պայքարը։
Ներկայացնում ենք նախ մեր իրավաբանների կողմից գրված բողոքները, հասցեագրված տնօրինությանը և գլխավոր տնօրեն պարոն Նեյլ ՄակԳրեգորին և բնօրինակով և հայերեն թարգմանված և, այնուհետև մեր ստացած պատասխանները, հատվածաբար։
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ մշակութային ցեղասպանության դեմ պայքարի շրջանակներում իր բողոք դիմումն է ուղղել «British Museum»-ի /Բրիտիշ Մյուզեում/ գլխավոր տնօրենին` կապված հայկական մշակութային արժեքները < <Հնագույն Թուրքիա>> վերնագրված սրահում ցուցադրվելու շուրջ: ԵՀՄՖ-ն այս նամակը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջին և ստացել մի քանի տասնյակ հազար հավանություն: Այնուհետև նամակը հանձնվել է Մեծ Բրիտանիայի դեսպանություններին Բրատիսլավայում և Երևանում, ինչպես նաև Լոնդոնում Հայաստանի դեսպանությանն ու ուղիղ հասցեով Բրիտիշ Մյուզեում-ի գլխավոր տնօրինությանը: ԵՀՄՖ-ը հույս ունի, որ բացի ֆեյսբուքյան խմբերից և հազարավոր հայրենասերներից, իր այս գործընթացը կսատարվի նաև ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Ողջ գործընթացի շուրջ պարբերաբար տեղեկույթ կներկայացվի ԶԼՄ-ներին: Առաջին պատասխանը Բրիտիշ Մյուզեում-ի համակարգչից արդեն ստացվել է առ այն, որ 20 օրվա ընթացքում հարցն ամփոփ ուսումնասիրվելու է և տրվելու է լուծում: Ստորև ներկայացնում ենք դիմում- բողոքն առանց կրճատումների:

Մեծարգո պ.Նիլ Մեկ Գրեգոր /Neil MacGregor/.
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ հայտնում է Ձեզ իր խիստ վրդովմունքն ու բողոքը Բրիտանական թանգարանի < > պատկերասրահում տեղ գտած կեղծիքների և անճշտությունների շուրջ՝ կապված Հայաստանի և հատկապես Հայաստանի ուրարտական շրջանի պատմամշակութային արժեքների ցուցադրման հետ, որոնք հայերի և իրենց պատմության համար մեծ մշակութային արժեք են ներկայացնում:
Նախ և առաջ խոսքը թանգարանի թիվ 54 սրահում տեղ գտած < > անվանման մասին է: Թանգարանի նկատմամբ ամենայն հարգանք տածելով ստիպված ենք սակայն նշել, որ անտիկ դարաշրջանն ու Թուրքիա հասկացողություններն ընդհանուր ոչինչ չունեն: Նույնիսկ թեև նույն ցուցանմուշների հետ կապված < > (Հնագույն Անատոլիա) նախորդ անվանումը չէր արտացոլում ուրարտական ցուցանմուշների իրական ծագումը, < > (Հնագույն Թուրքիա) այս վերջին անվանումը՝ նախկինում չլսված անհեթեթ մի տերմին, լիովին կասկածելի լույսի տակ է առնում Բրիտանական թանգարանի հեղինակությունը:
Այո, պատկերասրահում հաճախ ցուցադրվում են հայկական տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներ, և օգտագործվում են դրանց գտնման կամ ձեռք բերման տեղանունները, սակայն միայն մեկ որոշակի նպատակով՝ թաքցնելու համար նրանց մշակութային պատկանելիությունը: Այսպես վարվում են հայկական հնամյա գորգերի հետ՝ այն ներկայացնելով մուսուլմանական և կոնկրետ թուրքական, ինչպես նաև տարբեր գտածո արժեքների` տվյալ դեպքում անտիկ ուրատական նմուշների հետ:
ԵՀՄՖ-ը բարձրացնում է իր բողոքի ձայնը Բրիտանական թանգարանի կողմից ցուցաբերվող մոտեցման դեմ՝ պատմականորեն հայկական ուրարտական ցուցանմուշները որպես թուրքական ներկայացնելու համար: Բողոքին միանում են Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի Ամերիկյան մայրցամաքների և ընդհանրապես ողջ աշխարհի հայությունը:
Մենք պատրաստ ենք տրամադրել փորձագիտական եզրակացություններ ուրարտական պատմության մեջ մասնագիտացված մի շարք ականավոր պատմաբաններից Բրիտանական թանգարանում ուրարտական ցուցանմուշների ճշտգրիտ ծագման վերաբերյալ: Մենք հայցում ենք ձեր թանգարանի արագ արձագանքները վիճակն անհապաղ շտկելու՝ < > /Հնագույն Թուրքիա/ անվանումը < > /Ուրարտու հնագույն Հայաստան/ անվանմամբ փոխարինելու պահանջով: Բարձրացված հարցին բավարար պատասխան չստանալու և անմիջապես կեղծիքները չուղղելու դեպքում մենք կսկսենք լուրջ պայքար՝ ընդհուպ Բրիտանական թանգարանի դեմ` ուղղելով պաշտոնական բողոք ձևակերպված մեր իրավաբանների կողմից:

Խորին հարգանքով

ԵՀՄՖի նախագահություն
Նախագահ` ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունimage002

Ներկայացնում ենք British Museum-ի գլխավոր տնօրեն՝ Նեյլ ՄըքԳրեգորի նամակի պատասխանի շուրջ ԵՀՄՖ-ի նախագահ՝ Աշոտ Գրիգորյանի պատասխանը հայերեն և անգլերեն լեզուներով.

Պ-ն Նեյլ ՄըքԳրեգորին
Բրիտանական Թանգարանի Տնօրեն
27 փետրվարի, 2013թ
Պ-ն Ջոնաթան Ն. Թաբին
Հնագույն և հին ժամանակների բաժնի տնօրեն
Սիրելի պ-ն Թաբ
Շնորհակալություն .2013թ. հունվարի 20-ին:Ձեր նամակի համար:
Մենք երախտապարտ ենք Բրիտանական Թանգարանի դիրքորոշումը` կապված #54 սրահի հետ: Ձեր ծախսած ժամանակի և ջանքերի համար, բացատրելու մեզ Բրիտանական Թանգարանի դիրքորոշումը` կապված #54 սրահի հետ:
Ֆորումի Նախագահությունը քննարկեց Ձեր նամակի բովանդակությունը և չնայած այն հանգամանքին, որ Ձեր առաջարկը բավականին օբյեկտիվ տեսակետ է հանդիսանում տվյալ իրավիճակի մեկնաբանման համար, մենք կցանկանայինք անդրադառնալ Ձեր նամակում բարձրացված որոշ կետերին.
1.- դուք նշում եք. ….“քանի որ ոչ բավարար իրազեկված անձնակազմի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե սրահի նախորդ անվանումը (Հնագույն Անատոլիա) հստակ չէր մատնանշում սրահի բովանդակությունը“: Այո, մենք համաձայն ենք ,որ “Հնագույն Անատոլիա” անվանումը չէր տալիս բավականաչափ հստակ նկարագրություն սրահում ցուցադրվող նմուշների ծագման վերաբերյալ , բայց ,”Հնագույն Թուրքիա” անվանումը նույնիսկ ավելի հեռու է այն փոխանցելու համար:
2.- Մեր առաջարկը` վերանվանել “Հնագույն Թուրքիա” անվանումը, որպես “Ուրարտու, Հնագույն Հայաստան”, ոչ թե ամբողջ #54 սրահի համար էր, այլ այնտեղ ցուցադրվող բոլոր Հայկական /և դրան առնչվող/ ցուցանմուշներին էր վերաբերվում:
3. – դուք նշում եք, „ինչպես ես արդեն նշեցի, այս աշխարհագրական տերմինների օգտագործումը Բրիտանական Թանգարանի կողմից նախատեսված է բացառապես հստակություն մտցնելու համար: Երբ սահմանները կամ երկրների անունները փոխվեն, մենք ևս համապատասխանաբար կփոխենք սրահի անվանումը“: Ի դեպ, որպես անալոգ, դուք Միջագետքի ցուցանմուշները չէիք անվանի Հնագույն Իրաքի` չնայած որ տվյալ տարածքը համընկնում է ժամանակակից Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքներին: -Իսկ Ձեր այն հայտարարությունը, թե սպասել, որ երկրների սահմանները փոխվեն և դուք էլ մեր ցուցանմուշների անվանումը փոխեք, զարմանալի հայտարարություն է, քանի որ սահմաններն ու երկրների անունները փոխվում են հիմնականում պատերազմների միջոցով, և դրան սպասել մենք չէինք ցանկանա:
4.- դուք նշում եք, որ „Հնագույն“ անվանման օգտագործումը Թուրքիա բառից առաջ հստակ մատնանշում է մեր այցելուներին, որ սրահում ցուցադրվող իրերը մշակութային առումով թուրքական չեն: Մեր կարծիքով ճիշտ հակառակն է. Դուք լուրջ կեղծիքի առիթ եք տալիս այս կեղծ տերմինն օգտագործելով, և լուրջ թյուրիմածության մեջ եք գցում Ձեր այցելուներին:
5.- կապված Ձեր հետևյալ մատնանշման հետ – „Ես կընդգծեի, որ մենք չենք պնդում, որ այս հնագույն մշակույթները կարող են որևէ կերպ թուրքական լինել և նաև կասեի, որ դրանք ոչ էլ հայկական են: Չնայած,որ Ուրարտական ցուցանմուշները խստորեն կապված են հնագույն Հայաստանի աշխարհագրական տարածքի հետ, դրանք նախորդում են այդ տարածքում Հայկական թագավորների իշխանության ժամանակաշրջանին (Երվանդունիների թագավորական տուն), մի տեսակետ,որը ներկայացված է տեղեկատվական ցուցատախտակին` Ուրարտական ցուցադրությունների կողքին“:
Հաշվի առեք խնդրեմ,որ Ուրարտու երկիրը, ինչպես ասորացիներն էին անվանում Արարատ կամ Ուրարատ , հանդիսանում է հնագույն Հայաստանի կարևոր մասերից մեկը: Նրա պատմամշակութային ժառանգության հիման վրա էլ զարգացել է ողջ հայկական հեթանոսական շրջանի և հետագայում էլ քրիստոնեական շրջանի մշակույթը: Այս տարածաշրջանին բնորոշ մշակույթը, որը զարգացվել է հազարամյակներ շարունակ, պետք չէ շփոթել միջին դարերում տարածաշրջան ներթափանցած քոչվոր ցեղերի ստեղծած մշակույթի հետ: Այս պատճառով մենք հավատում ենք,որ ցուցատախտակների վրա տրված հստակ բացատրությունների շնորհիվ կարելի է խուսափել պատմության վերաշարադրումից և այն շահարկումների առարկա դարձնելուց:
Եվ վերջում մի կարևոր դիտողություն – համանման սխալների պատճառով ժամանակակից Թուրքիան,որը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ Հայկական քրիստոնեական մշակույթի և ոչ էլ առավել ևս նախաքրիստոնեականի հետ, պահանջում է աշխարհի թանգարաններից, կամ ետ տալ իրենց պատմամշակութային կոթողները, և կամ վճարել դրանց ցուցադրության համար: Եվ արդյուքում,այսպիսի տերմինաբանություն օգտագործելու դեպքում, Բրիտանական Թանգարանը կարող է համանման պահանջներին դեմառդեմ հայտնվել: Մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը ուրախ կլիներ ողջունել Բրիտանական Թանգարանում իր պատմական ցուցանմուշների ցուցադրության հնարավորության ընձեռնումը, ակնկալելով ողջ աշխարհից բազմաթիվ այցելուների հոսքի ներգրավումը: Այս նպատակով էլ անհրաժեշտ կլինի ցուցանմուշները ցուցադրել ինչպես որ նրանք իրականում են, առանց կեղծելու նրանց պատմությունը և թաքցնելու նրանց իրական մշակույթային ծագումը:

Mr Jonathan N. Tubb, FSA
British Museum
Great Russell Street
London WC1B 3DG
United Kingdom
27 February 2013
Dear Mr Tubb,
Thank you for your letter of 23 January 2013.
We are grateful for your time and effort in explaining the British Museum’s position in relation to room 54. The Committee of the Forum discussed the contents of your letter and whilst we note that you offer a rather objective view on the situation, there are a number of points you raise in your letter which we wish to address.
Firstly, you state that ‘…there was a strong feeling among non-curatorial staff that its previous name (Ancient Anatolia) did not immediately convey what was in the room.’ Whilst we agree that ‘Ancient Anatolia’ did not provide an accurate enough description of the origin of the artefacts in the room, ‘Ancient Turkey’ is even further from conveying this.
Secondly, our suggestion to rename ‘Ancient Turkey’ to ‘Urartu, Ancient Armenia’ was not with regard to the entire room but to all Armenian (and related) exhibits on display therein.
Thirdly, you state that ‘…the use of current geographical terms by the British Museum is designed solely for clarity. When borders or country titles change we will change accordingly.’ By way of analogy, you would not call Egyptian or Mesopotamian artefacts Arabic or Iraqi although today these countries are inhabited by Arabs (Syrians, Iraqis, etc). Having to wait for borders or country titles to change before we can enjoy Armenian artefacts being presented as such is a curious suggestion, given that changes to borders and country names mostly result from wars, which we certainly would not wish to wait for.
Fourthly, you state that ‘the use of the title ‘Ancient’ before the word Turkey is key in conveying to our visitors that the objects they see are not culturally Turkish.’ In our opinion, and with due respect, the exact opposite is achieved. By referring to a false geographical region you effectively misinform and mislead your visitors, thereby giving rise to misunderstanding rather than clarity.
Fifthly, with regard to your following statement – ‘I would stress that we do not claim these ancient cultures are in any way Turkish and would also suggest they are not Armenian either. Even though the Urartian artefacts do have a strong link to the geographical region of Ancient Armenia, they pre-date the rule of Armenian kings (the Orontid dynasty) in that area; an aspect that is discussed on the information panel next to the Uratian display case.’ – please note that Urartu, which Assyrians referred to as Urarat and/or Ararat, formed an important part of Ancient Armenia. Its historical and cultural legacy laid the foundations on which the pagan and later Christian cultures evolved. The culture inherent to this region which developed over millennia should not be mistaken for that of nomadic peoples who penetrated the area in the middle ages. For this reason, we believe a clear explanation ought to be provided on the information panels so as to avoid the rewriting of history and making it a subject of speculation.
In conclusion, one final remark: owing to similar inaccuracies, modern day Turkey which has nothing in common with Armenian Christian and even less so pre-Christian culture, lays claims to museums worldwide demanding that these either return or pay for displaying ‘their historical/cultural artefacts’. As a result of using such terminology, the British Museum may well find itself facing similar claims. Armenia, on the other hand, would welcome the opportunity to have its historical exemplars displayed before such a varied audience as that the British Museum attracts from across the world. To this end it would be necessary to display the artefacts as what they really are, without falsifying their history and instead disclosing their true cultural origin.
Yours sincerely,
Dr. Ashot Grigorian
President, Forum of Armenian Associations of Europe



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A,Askojan
Sep 6, 2016 14:02