ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, August 11, 2016 2:51 - 6 քննարկում
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի կոչը համայն հայությանը․
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի կոչը
համայն հայությանը․ ՄԻԱՑՈՒՄ
Եկել է այն պահը, որին մենք սպասում էինք ահով. Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցրած անձը աթոռը պահելը գերադասեց Ազգի ապագայից և երկիրը վաճառեց թշնամուն: Օգոստոսի 8֊10 Բաքվում, Պետերբուրգում և Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները` նախ Ադրբեջանի և Իրանի նախագահների, և հետո` Թուրքիայի նախագահի հետ, նախապատրաստեցին ոչ միայն ազատագրված տարածքների հանձնման, այլև Հայաստանի կապիտուլացիայի ծրագիրը: Նախ, Հայաստանը դուրս թողնվեց Եվրոպային միացնող բոլոր հնարավոր ուղիներից և համագործակցության հնարավորություններից, ապա Հարավային Կովկասի ներքին խնդիրների լուծման գործընթացի մեջ ներգրավվեց Թուրքիան և տարածքները հանձնելու խաղի մեջ հրավիրվեց: Վերջապես Մոսկվա հրավիրվեց ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանը՝ այս բոլորը հաստատելու և երկիրը վաճառելու ծրագրի տակ կնիքը խփելու համար: Ռուսաստանի նախագահին կարելի է հասկանալ. չկարողանալով տալ հարցին անհրաժեշտ լուծում, այն է Ղրիմի հարցին հար և նման Արցախի խնդիրը լուծել համանման ուղով, նա խնդրի լուծման մեջ ներգրավեց Հայաստանի դարավոր թշնամուն և ազերիների բարեկամ Թուրքիային: Սա իհարկե մեր երկրի վերջի սկիզբն է: Պուտին-Սարգսյան կարճ մտափոխանակության շոուն սարսափելի տպավորություն թողեց. ներկայացվեցին Հայաստանի տնտեսությունը ամբողջովին ոչնչացրած Սերժ Սարգսյանի վերջին «նվաճումը»․ վեց ամսվա ցուցանիշները որպես մեծ ձեռքբերում հայտարարվեցին։ Սերժ Սարգսյանը հայտնեց նաև Արցախի հարցի լուծման փոխզիջման, իրականում ամբողջովին կապիտուլացիայի շուրջ պատրաստակամություն: Նման լուծման արդյունքում իրատեսական են այն կանխագուշակումները, որ Սարգսյանը շուտով խելամիտ է համարելու ՀՀ-ն Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը. ինչու՞ ոչ, մոտ երկու միլիոնիզ ավել հայ արդեն կա Ռուսաստանում և երկու միլիոնից պակաս՝ Հայաստանում. ահա և մի “մեծ” ու “հզոր” ավտոնոմ օկրուգ կստեղծվի Ռուսաստանի կազմի մեջ, որը և օրինակ կծառայի այլոց նոր ռուսական հզոր կայսրություն կառուցելու ճանապարհին: Սա ավելի քան զավեշտի կնմանվեր, եթե չլիներ լրջորեն մտածված հայրենադավ ծրագիր, որին իր համաձայնությունն է տվել մեր երկրի նախագահի աթոռը զավթաժ բռնուժը , ոմն հայրենադավ նախագահի ղեկավարությամբ:
Ի՞նչը կփրկի մեր երկիրը․առաջնահերթ Արցախը Հայաստանին միացնելու պաահանջով փողոց դուրս գալը: Այնուհետև նոր ժամանակավոր իշխանություն ձևավորելը, որտեղ պետք է մեծ դեր ունենա նաև արտերկրի հայությունն այն պարզ պատճառով, որ երկրի տնտեսությունը թռիչքաձև վերականգնելու մեծ պոտենցիալ կա հենց դրսի հայության ձեռքում:
Կոնկրետ ԵՀՄՖ-ն ունի նաև պատրաստի ծրագիր հայությանը համախմբելու, առողջ կուսակցությունների հետ միավորվելու և նոր կառավարություն ձևավորելու հարցում: ԵՀՄՖ-ն ունի նաև հզոր պոտենցիալ՝ միլիարդների ծավալով ներդրումներ կազմակերպելու և բյուջեն լցնելու խնդրում: Ողջ Սփյուռքի մոբիլիզացման ուղով, մենք տեսնում ենք Հայաստանի արդյունաբերության արագ վերընթացը կազմակերպելու ռեալ ուղին:
Կոչ եմ անում ողջ հայությանը. ՊԱՀԱՆՋԵԼ ԱՐՑԱԽԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ և ստեղծել միացյալ կառավարություն առանց Սերժ Սարգսյանի և նրա համախոհների, ներգրավվելով արտերկրի ողջ հայությանն իր հզոր պոտենցիալով:
ՄԻԱՑՈՒՄ․ սա է այսօրվա մեր հրամայականը։
ԵՀՄՖ-ի նախագահ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
6 քննարկումներ
Արտյոմ Խաչատրյան