ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Wednesday, August 3, 2016 17:36 - չքննարկված

ԼԵՒՈՆ ՇԱՆԹ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Թագուհի ԱթոքեանԹԱԳՈՒՀԻ ԱԹՈՔԵԱՆ

**

ԼԵՒՈՆ ՇԱՆԹ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Լեւոն Շանթ եղած է հայ թատերագիր, վիպագիր, բանաստեղծ, ուսուցիչ, տնօրէն եւ եղած է նաեւ հասարակական գործիչ: – Լեւոն Շանթ եղած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանի անդամ եւ ապա խորհրդարանի փոխնախագահ:
– 1920ի Մայիս ամսուն յատուկ պատուիրակութեան մը գլուխը անցած՝ կը մեկնի Մոսկուա բանակցելու համար ռուս իշխանութիւններուն հետ, Հայ եւ ռուս յարաբերութեանց բնականոնացման խնդրին շուրջ:
– 1915-1923 թուականներուն հայոց ցեղասպանութենէն վերապրողները ցրուեցան աշխարհի չորս կողմերը: Միջին Արեւելքի երկիրները հանդիսացան գլխաւոր ապաստաններ: Հայութեան մեծ զանգուածները կեդրոնացած էին եգիպտական, լիբանանեան եւ սուրիական քաղաքներու մէջ: Անոնք արդէն կազմակերպուած էին իբրեւ եկեղեցական համայնք: Կային բազմաթիւ դպրոցներ, բայց չկար աւելի բարձր՝ միջնակարգ դպրոց, ուր դպրոց աւարտողները կարողանային շարունակել իրենց կրթութիւնը: Այս գործին իրականացման համար Լեւոն Շանթ Եգիպտոս ապրող խումբ մը մտաւորականներու եւ հասարակական գործիչներու հետ՝ Գահիրէի մէջ կը հիմնէ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ»
– 1930, Մարտ 3-ին Լեւոն Շանթ եւ Նիկոլ Աղբալեան, Պէյրութի մէջ կը հիմնեն Հայ Ճեմարանը: Հետագային հաստատութիւնը կը ստանայ Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարան անունը, իր բարերարին յիշատակին, իսկ աւելի ուշ, Անթիլիասի իր համալիրը կը կոչուի նոր բարերարներու անունով՝ Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարան:

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ՝ ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ ՄԱՍԻՆ
– Մարդեր կան, որոնց գործը կարելի չէ բաժնել իրենց անձէն: Լ. Շանթ այս խումբին կը պատկանի: Իր գլուխ գործոցը ոչ «Հին Աստուածներ»ն է, ոչ ալ «Կայսր»ը, այլ իր իսկ անձնաւորութիւնը, որ քար առ քար բարձրացած, ամբողջացած եւ գեղեցկացած ստեղծում մը կը ներկայացնէր: – Իր աշակերտներուն Շանթ կը սիրէր միշտ նոյն խրատը կրկնել:
«ԱՇԽԱՏԵՑԷՔ ՄԱ՛ՐԴ ԸԼԼԱԼ. ՄԱՐԴԸ ՏԻԵԶԵՐՔԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԱՐԺԷՔՆ Է»:

Եւ իսկապէս Շանթ իր ամբողջ ունեցածը կը պարտի մարդկային կոչումին հանդէպ սնուցած այս բարձր ըմբռնումին: – Բարոյական նկարագրի գեղեցկութիւնը եւ գրագէտի կոչումը Շանթի մէջ միաձուլուած ներդաշնակութիւն մըն էին դարձած. ահա թէ ինչու ան չբաժնեց արուեստը գաղափարէն, գեղեցիկը ճշմարիտէն եւ երազը իրականութենէն:
– Հոգեպէս եւ մտաւորապէս անկախ մարդ մըն էր Շանթ, բոլոր տեսակի նախապաշարումներէն, կաշկանդումներէն եւ երկիւղներէն ձերբազատ, բնութեան դէմ առ դէմ կանգնած, իբրեւ անոր գիտակից, հարազատ եւ երախտագէտ զաւակը:
– Հոգիի եւ մտքի այս ներդաշնաւորման, ինքնազուսպ այս հաւասարակշռութեան արդիւնքը մենք կը զգանք նաեւ Լ. Շանթի ամբողջ գրականութեան մէջ, որ ժայթք մը ըլլալէ աւելի կառուցում է եւ փոթորիկներ շղթայազերծելէ աւելի պատկերներ կը սեւեռէ։
– Կարգաւորութեան եւ կանոնաւորութեան որոնումը անհրաժեշտ պահանջ ու հաճոյք մնաց Շանթի կեանքին մէջ: Հագուստ կապուստէն, կենցաղավարութենէն եւ առօրեայ յարաբերութիւններէն սկսած մինչեւ ստեղծագործական ճիգերուն ընթացքը ղեկավարուեցան կոկիկութեան եւ չափականութեան այս նախասիրութեամբ:
– Առանց չափազանցելու՝ աշխատանքի հերոս կարելի էր կոչել զինք: Աշխատանքը, իր աչքին, հոգիին բարձրագոյն վայելքն էր, ինքնակատարելագործումի ամենէն առղջ եւ ապահով միջոցը:
«ԱՇԽԱՏԱՆՔԸ ԻՄ ԿԵԱՆՔՍ Է, ԽԱՂՍ, ԶՈՒԱՐՃՈՒԹԻՒՆՍ ԵՒ ՀՐՃՈՒԱՆՔՍ», ԿԸ ՍԻՐԷՐ ԿՐԿՆԵԼ ՅԱՃԱԽ:
– Աշխատանք ու կամք, իրար լրացնող արդիւնաւոր արժէքներ՝ «ունայնութեան փոսը» լեցնող իրական տուեալներն էին Շանթի փիլիսոփայութեան:
– Ժողովուրդի մարդ չէր «Հին Աստուածներու»ու հեղինակը եւ ժողովրդական չեղաւ ո՛չ իր գրականութեամբ, ոչ իր յարաբերութիւններով: Խօսքն ու գործը ուղղուած մնացին ընտրանիին, վեր ձգտողներու որոշ դասակարգի մը:
– Շանթի նկարագրին ուշագրաւ գիծերէն մէկն ալ ցուցամոլութիւններէ հեռու մնալու խորունկ պահանջքն էր: Ճշմարիտ մտաւորականի ու ստեղծագործող մարդու ինքնաբաւութիւն մը, որ հանրային կարծիքի յենարաններ չփնտրեց եւ փառաւորումի մէջ չգտաւ իր հոգեկան գոհացումը: Ծափերու եւ հրապարակային ներբողներուն հանդէպ խորշանք կը զգար: Զինք հետաքրքրողը միայն ու միայն գործն էր եւ այդ գործի իրականացման ճամբուն վրայ թափուած ճիգը:
– Բացառիկ հասունութիւն եւ պայծառութիւն ունէր Շանթի միտքը, որ կը խորշէր ամէն տեակ մթութիւններէն, տարտամութիւններէն, դիւանագիտական խաղերէն, վերացականութիւններէն. անողոք լուսարձակի մը պէս, որուն առջեւ զգացական խառնաշփոթ աշխարհի երկդիմութիւնները կը նահանջէին։ Տրամաբանութիւնը իր միակ զէնքն էր, միակ վստահելի միջոցը, որով կարելի է առաջնորդուիլ գիտակցութեան եւ կեանքի ուղիներուն վրայ։
– Մարդ մըն էր Շանթ՝ ամէն բանէ առաջ: Այն քիչերէն՝ որոնք բնատուր տաղանդէն անդին կ’անցնին:

ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ ՄԱՍԻՆ
«Շանթի ուսումնասիրութիւնների առարկան …. կեանքի պոեզիան է, նրա մաքուր բանաստեղծական եւ գաղափարական կողմը»: Նիկոլ Աղբալեան Գրականագէտ Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորությունից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, և ոճի մեջ ոչ մի պոռոտ բան, – այդպես էլ ինքը` հագնվում էր խնամքով, ճաշակով: Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ և միշտ զվարթ: Անգամ այն ժամանակ – 13 և 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում և արվեստի տոն էր տոնում – հեղինակ Շանթը չէր երևում մեջտեղ: Հայկական քաղաքներում ու ավաններում, նաև Թիֆլիսում ու Բաքվում, իրար ետևից «գրական դատեր» էին լինելու «Հին աստվածների» գլխին (Թիֆլիսում նույնիսկ երկու անգամ), հանդես էին գալիս անողոք մեղադրողներ ու խանդավառ պաշտպաններ, ելույթ էին ունենում նաև բանիմաց շատ մտավորականներ, բայց պիեսի հեղինակը չէր երևում ոչ մի տեղ: Ճշմարիտ է, նա, ըստ մեծի մասին, ապրում էր Եւրոպայում, բայց և ամէն տարի լինում էր թիֆլիսում և մնում ամիսներով, սակայն իր ներկայութիւնը զգացնել չէր տալիս բնաւ: Եւ ամենից զարմանալին այն էր, որ չէր գնում սեփական բիեսի ներկայացումը տեսնելու: ՍՏԵՓԱՆ ԶՈՐԵԱՆ «ՅՈՒՇԵՐԻ ԳԻՐՔ»

Պատրաստեց եւ Համադրեց՝ Թագուհի Աթոքեան Աղբիւր՝
Մուշեղ Իշխան, Արդի Հայ Գրականութիւն Գ. Հատոր:
Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան, արեւմտահայերէն տարբերակ:
Անժելա Քալոյան` Կնոջ Ֆենոմենը Ըստ Լեւոն Շանթի ՍՏԵՓԱՆ ԶՕՐԵԱՆ «ՅՈՒՇԵՐԻ ԳԻՐՔ»



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ