ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ Admin. Monday, July 25, 2016 15:21 - չքննարկված
Հայոց Պատմությունը Երիտասարդների Դաստիարակության Գործում / Ազգային Գաղափարախոսությունը և Նոր Սերունդը :ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
**
Ազգային Գաղափարախոսությունը և Նոր Սերունդը
Լ. Խուրշուդյանը իր «Հայոց ազգային գաղափարախոսություն» հետազոտության մեջ գրում է.«Ազգային գաղափարախոսության հիմքում ընկած են ազգի գոյապահպանման; ամբողջական հայրենիքի; անկախ ազգային պետականության; ազգային մշակույթի և կրոնի հիմնադրույթները»։
Ներկա շրջանում մեր աճող սերնդին չպետք է թողնենք դեգերելու հոգևոր-բարոյական և հասարակական – գաղափարական լաբիրինթոսում, այլ նրան դաստիարակենք և նրա քաղաքացիական կերպարը ձևավորենք ազգային գաղափարախոսությամբ ու հոգեբանությամբ՝ շեշտադրելով մի կողմից՝ նրա եղած ընդհանուր մարդկային արժեքները, մյուս կողմից՝ մեր ինքնատիպ ու անկրկնելին։
Դրա համար անհրաժեշտ է, որ վաղ տարիքից սկսած մինչև հասուն տարիները ընտանիքում, կրթօջախներում, աշխատավայրում ու հասարակական կյանքում ապագա հայ քաղաքացին անընդմեջ հաղորդակցվել իր ժողովրդի դիցաբանության, առասպելների, ավանդույթներին, մշակույթի բոլոր ճյուղերին ու կրոնին ինչպես նաև ազգին ու հայրենիքին և պետականության մտահոգող կոնկրետ հիմնահարցերին։
Դրա համար պետք է, որ մանկապարտեզներից մինչև ԲՈւՀ ընկած կրթադաստիարակչական կառույցների պլաններ ու բոլոր առարկաների ծրագրերը տոգորվեն ազգային գաղափարախոսության ոգով և մեր մատաղ սերնդին դաստիարակեն այդ ոգին պրակտիկ կյանքում մարմնավորելու համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։
Աճող սերնդին մեկ միասնական շոշափելի իդիալով դաստիարակելը կզինի սուրբ նպատակին հասնելու հուզական ու գիտակցական պոտենցիալով և ողջ կրթությունն ու դաստիարակությունը կդարձնի նպատակասլաց ու բովանդակալից։ Իսկ այդ սուրբ գաղափարի իրականացումը պահանջում է հայեցի դաստիարակության տեսությունն ու պրակտիկան մարմնավորել գիտականորեն հիմնավորված ազգային գաղափարախոսությամբ և կրթադաստիարակչական հին ու նոր ստեղծվող կառույցների աշխատանքը տոգորել այդ ոգով։
ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
**
Հայոց Պատմությունը Երիտասարդների Դաստիարակության Գործում
Մեր երեխաներին հայեցի դաստիարակելու համար պետք է լավ ծանոթացնենք հայոց պատմությանը, նրա անցած դժվարին, բայց և փառավոր ու հերոսական ճանապարհին։
Յուրաքանչյուր հայ՝անկախ տարիքից, զբաղմունքից և ապրելու վայրից պետք է իմանա Հայոց պատմությունը, որովհետև այն ունի ճանաչողական և գործնական հսկայական նշանակություն։ Նրանում է անթեղված մեր ժողովրդի դարավոր կենսա փորձը,գոյության կերպն ու խորհրդիը։
Առանց հայոց պատմության իմացության անհնար է ազգի լիիրավ անդամ կոչվել, որովհետև պատմությունը ոչ միայն ժողովրդի անցած ուղին է, այլև նրա միսն ու արյունը, հողն ու ջուրն, նրա կերտած-ստեղծածը, նրա ոգին ու հոգեբանությունը, բնավորությունն ու խառնվածք։
Հայոց պատմությունը մեծ հնարավորություն ունի ձևավորելու ազգային գիտակցություն ու մտածողություն, նրա միջոցով ավելի շատ կարելի է հաղորդակցվել հայ ժողովրդի կյանքին, գիտությանը,հասարակական մտքին ու մշակույթին։
Հայոց պատմության իմացությունն առավելագույն հնարավորություն է տալիս իրականացնելու մեր ազգային իղձերը, ձևավորելու ու պահպանելու հայի կերպարը։
Հայոց պատմությունը բովանդակում է դաստիարակչական վիթխարի ներուժ, հայրենասիրություն և ազգային արժանապատիվ գոյություն։
ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
**