ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, July 25, 2016 14:42 - 2 քննարկում
Քոչարի-գոչարի… Ո՞վ պարեց Քոչարի…. Հա՛յը պարեց Քոչարին
Երբ այդ մարդիկ, այդ Հայերը, ձեռք ձեռքի են տալիս եւ ուս -ուսի տված
դոփում գետնին թմբուկների ու ծիրանե գործիքների նվագի ներքո,
ապա ավելի շուտ պալատիս սյուները փոշեհատիկի
կվերածվեն, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց:
Հուլիոս Կեսարը (Ք. ա. 100- 44)
Հայոց պարը եւ պարաձեւը ազգային գաղափարախոսություն է, այն ներկայացնում է հայ
էթնոտեսակին հատուկ ծիսական արարողակարգ՝ խոսքի եւ նվագի ուղեկցությամբ: Պարը
մարդու մարմնի, մտքի, հոգու ու ձայնի միաձուլումն է, երբ այդ չորս ելեւէջները դառնում են
մեկ ամբողջություն, հասնում են կատարելիության: Պարի միջոցով հայ էթնոսը ներկայացնում
է իր պատմությունը, հավատը, էթնիկական ծագման, պաշտամունքի, բառապաշարի եւ լեզվա
կան առանձնահատկությունները՝ որպես մեկ ամբողջականություն:
Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց ութերորդ Միջնաշ
խարհն է, որը շրջապատուած է Գուգարք, Տայք, Արցախ, Սիւնիք, Վասպուրական, Տուրուբերան,
Բյուրակն, Աղձնիք լեռնաշխարհներով: Այսինքն, Արարատյան Աշխարհը կենտրոնն է, մէջտե
ղում Արեւխաչի գունդը՝ Մասիս և Սիս լեռների տեսքով, որի ճառագայթները Այրարատյան
ութերորդ աշխարհից փռվում են ութ լեռնագագաթների կամ ութ աշխարհների վրա: Հայոց
Արեւխաչի գունդը կամ Արեւգունդը պարսպապատված է Հայկական Պար ճառագայթակերպ
լեռնաշղթայով, որտեղ եւ ծնվել է Հայի Պարը:
«Նոր Հայկազեան լեզուի բառարանում՚ «պար» բառը բացատրվում է շատ պարզ. աստղերի
շրջան, «աստեղեաց պար», «դիցաց պար»: Պար եւ Դից գաղափարների համադրման
արդյունքում ծնվեց Դիցերի և Աստծո կերպի՝ մարդու նոր փոխհարաբերությունը, որը
միահյուսվելով դարձավ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը` Պարադիցը-
պարադի«զ»ը:
Հայոց ծիսական պարը կապված է հուր,արեւ,կրակ,ջերմություն եւ կլոր շրջան, արեգակ, լույս,
կյանք հասկացությունների հետ եւ ունի բազում տարատեսակներ, որոնց մեջ առանձնակի տեղ
են զբաղեցնում արեւապաշտական տոտեմների պարերը: Դրանց միջոցով ներկայացվում էին
տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերը, ամրագրում էին տաճարների,
վանքերի, կամուրջների ամրությունն ու կայունությունը, ներկայացնում էին բնությունը,
ծնունդը, պտղաբերությունը, հաստատում էին տոտեմի ռազմական եւ աստվածային էությունը:
«Քոչարի պարին յուրհատուկ շարժումները
պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում,
որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն»:
Համլետ Մարտիրոսյան
Քոչարին Քոչ-խոյ արիների միասնականության Կոչն է՝ Գոչը
Քոչարին Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային ծիսական
պար է: Ավանդական Քոչարի պարաձեւը հայոց ազգային պարային մշակույթի մեջ ունի
բազմա թիվ պարատեսակներ:
Քոչարի ծիսական պարի մեջ Հայ էթնոսը ամրագրել է Խոյ տոտեմ առաջնորդի կերպարը, նրա
միասնականության խոսքը՝ կոչը-գոչը: Քոչարի ծիսական պարի «Քոչ» բառի սկզբնական իմաս
տին հավասարազոր իմաստ ունեն հայերենի Գոչ,Կոչ, խոյ, խոչ, ղոչ հոմանիշ եւ բարբառային
բառերը:
Քոչարին հայ էթնոսի խմբային ծիսական պարերից մեկն է, այն կատարվում է կլոր շրջանով
կամ կիսաշրջանով, պարում են միայն տղամարդիկ կամ ՝ կանայք եւ տղամարդիկ միասնաբար:
Քոչարի Պարը ազդարարվում է Քաջ-Արի—Խոյ առաջնորդի ՀԵ՜Յ- կոչով եւ նրա դաստակի
մեջ առած ձիու կամ առյուծի բաշ-փաշի մազափնջի՝ դաստառակի* թափահարումով, որի
համար էլ պարի առաջնորդը կոչվում է Պարբաշի: Փաստացիորեն, մեր Նախնիների
Առաջնորդը, ի սկզբանէ, որպես առաջնորդող դրոշակ, թափահարել է ձիու կամ առյուծի գեսը՝
ճակատի կամ մեջքի մազափունջը՝ բաշը-փաշը*, որպես արեւի ճառագայթների խորհրդանիշ,
նմանակում, որը ներկայացրել է առաջատարին եւ նրա իրավունքը:
Այսպիսով, քոչարի պարի մեջ հստակ տեսանելի են Խոյի, Ձիու, Առյուծի եւ Արեւի խորհրդա
նիշները, որն ըստ էության գոչ է արեւածին արիներին՝միանալու եւ կատարելու առաջադրված
խնդիրը:
Քոչարի պարի ծիսական շարժումներն իրենց մեջ ներառում են ապրելու ու զորանալու
աստվածային եւ մարդկային դրական փոխհարաբերությունների ՄԷ գաղափարը: Պարի մեջ
այն արտահայտված է Արեւի լրիվ շրջանով կամ կիսաշրջանով, ձեռքերը բռնելու Մե-ՄԵՆՔ-
միասնականության գաղափարով: Պարողներն ընդառաջելով Քոչ-Խոյ առաջնորդի գոչին՝
աստիճանաբար, հերթականությամբ համախմբվում են, շարքով միանում, անսասան շղթա են
կազմում, բռնում են միմյանց ձեռք կամ դնում են ձեռքերը մեկը մյուսի ուսին, թեւկախ, ուսմեջք,
ուս-ուս, թեւ-թեւ պարային շարժումներով դառնում են մեկ միասնություն: Պարողները
տոտեմ Խոյի պաշտամունքով կատարում են ծիսակարգ, ոտքերն ուժգին թափով զարկում են
գետնին՝ վախեցնելու, հեռացնելու չարը, մաքրելով ծիսական տարածքը՝ կատա րելու
արեւապաշտական ծիսական արարողակարգ:
Պարի մեջ Խոյին նմանակումով ներկայացնում են Խոյ տոտեմի վարքագիծը՝ ժայռերի վրա
վստահ վերուվար ցատկոտումն ու թռչկոտումը, սրընթաց հարձակողական շարժումները,
որոնք արտահայտում են հաղթանակ, ձեռքբերում, պոզահարում, խոյահարում, կայացում եւ
անպարտելիություն:
Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է պարողների կտրուկ թափ առնելու,
չոքերը կտրուկ շտկելով իրանը առաջ թեքելու մեջ: Գլուխները վեր պահած, հայացքն ուղղած
առաջ, հաջորդ քայլին՝ գլուխները առաջ խոյած՝ նմանակելով խոյի պոզահարումը, ախոյանին
կամ առաջացած արգելքը ծակելու, խոյահարելու եւ պատնեշը հաղթահարելու ծիսական
գործողություն է կատարվում:
Առաջնորդի դաստակի մեջ առած ձիու կամ առյուծի ճակատի փաշ-բաշի թափահարումից եւ
«Հե՜յ» գոչից անմիջապես հետո ծիսակարգի սկիզբը ավետել են ազգային նվագակցական
տարբեր գործիքները՝ հատկապես զուռնան, ծիրանափող-դուդուկը, դհոլը: Հայ էթնոսի պատ
կերացումներում զուռնան, ծիրանափող-դուդուկը ունեն իրենց դիցական նախատիպը՝
եղեգան փողը. « Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,. Ընդ եղեգան փող բոց ելանէր..» Եղեգան փողը
ծիսական արարողական կապ է Երկինք- Երկիր, Աստված- Մարդ փոխհարաբերության մեջ,
Ծիրանափող- դուդուկի միջոցով Աստվածային զորավոր Խոսքը հաղորդվում է մարդկանց:
Զուռնա-զոռ-զոր բնաձայնական բառի իմաստը, կոդը՝ զորանալն է, զոռելով՝ ուժեղանալը, որից
էլ ունենք զորք-զորեղ-զորացյալ բառերը, եւ այդ կոդը «Քոչարի» պարը հնչեցնող կոդն է:
Քոչարի պարի ծիսական շարժումները արտահայտում են հայ էթնոսի միասնականությունը,
նպատակա սլացությունը, խորը ծիսականությունը եւ ապրելու ու զորանալու աստվածային եւ
մարդկային հարաբե րությունների ՄԷ -Մենք գաղափարը:
Մեր նախնիները Քոչարի արեւի ծիսական պարի միջոցով իրականացրել են
խորհրդապաշտական պայքար մահվան դեմ, բառացիորեն՝ մահվան առաջն առնող քայլ են
կատարել: Մեր նախնիների խորհրդապաշտական պայքարը ավարտվում է անմահությամբ,
մահը պարտվում է, պարողները տոնում են իրենց խորհրդանշական հաղթանակը, որը
բերում է նոր կյանք, ծնունդ եւ բերկրանք: Որը փաստացիորեն ներկայացնում է շումերական
դիցաբանության դրվագը, երբ Խոյ-Դումուզին իր վրա է վերցնում Հայկի հարվածը:
Քոչարի պարանունը կազմված է Քոչ եւ Արի բառերից
Մաս երրորդ
Քոչարի եզրաբառը կազմված է Քոչ եւ Արի բառերից: Հրաչյա Աճառյանի Հայերենի Արմատա
կան բառարանը եւ Նոր Հայկազեան Բառարանը Քոչ բառը բացատրում են որպես այծերի
առաջնորդ՝ նախն յայծս, հայր այծաց,առաջնորդ նոցա, քոշ, քաղ:
Քոչը-կոչը- գոչիլը նշանակում է հարձակում: (Նոր Հայկազեան Բառարան էջ1019)
Հայերենում քոչ են ավանել-այծի այն տեսակին, որը առաջնորդել է հոտին, որն էլ հայոց
ընկալումներում ունի քաջության, արիության խորհրդանիշ:
Քոչ- գոչ-կոչ-խոչ-ղոչ բառերը ք-գ-կ-խ-ղ բաղաձայնների փոփոխություններով՝ հայերենի
բարբառներում ունեն նույն իմաստը, ներկայացնում են Խոյին:
Քոչ -գոչ-կոչ են անվանել չամորձատված արու այծին՝ Խոյին:
-Գոչ բառը համարվում է հայերենի 130 բնաձայնական բառերից մեկը:
-Կոչ բառը ունի երկու իմաստ ՝Խոյի բարբառում քոչ-այծին ասում են՝ կոչ: Կոչ բառի երկրորդ
իմաստն է՝ ազդ, հրաման, խոսքի դիմում, կանչել, գոչել:
Պ. Յանսենը գտնում էր, որ հայ անունը առաջացել է հեթիթների -խեթեր khat-hat, hatio
էթնիկական անունից t>j անցումով: Նա հեթիթներին նույնիսկ համարում էր հայեր (Հրաչյա
Աճառյան ):
Հնախոսական khat-hat, hatio, qhoti (-քոչ ) ձեւից առաջացել են kockar -կոչխար-քոչքար-կոչքար,
խոչ-խաչ-խոչխար ձեւերը (Հր.Աճառյան):
Քոչ- ղոչ բառանունները տարբեր արտասանություններով եւ իմաստներով անցել է նաեւ թուրքա
լեզու ցեղերին.
-թուրքերենում ղոչ բառը փոխառնված է հայերենից եւ հայերենի քաջ բառի փոխարեն ղոչ բառը
թուրքերենում ձեռք է բերել ճարպիկ իմաստը՝ «ղոչ-ղոչախ»,
-ռուսերենում հայերենի կոչ-գոչը դարձել է koc-koza-kozak-կոզա-կազակ,
–վրացերեն- խոիրի-խվիրի՝պսակ- փոխառյալ է հայերենի խոյ բառից:
Քոչ-գոչ-կոչ- բառանուններն ունեն երկու գաղափարական իմաստ՝
1.Խոյին բնութագրող քաջություն, արիություն
2.Նույն իմաստով գործողություն՝ գոչել-կոչել, բարձր ձայնով ազդարարել: Գոչ-կոչ՝ առաջնորդի
խոսք, ուղերձ, ազդ, հրաման:
Քոչ-խոչ-գոչ-կոչ-ղոչ բարբառային անուններով ներկայացված այծի արու տեսակը արեւապաշ
տական գաղափարախոսության մեջ ընդունված է որպես Խոյ տոտեմ եւ մեր մշակույթի մեջ,
ըստ ժայռապատկերների, ունի նվազագույնը տասը հազար տարվա պատմություն:
Ա ր կամ արիական գաղափարախոսությունը եւ ԱՐ գաղափարագիրը
Հայ ազգը հազարամյակներ շարունակ ունենալով ամուր եւ հզոր ինքնագիտակցություն,
կերտել է մի այնպիսի մշակույթ, որն ընդունված է անվանել արմենոիդական, իսկ մշակույթի
ստեղծող մարդաբանական տեսակը ընդունված է անվանել Արմենոիդ: Արմենոիդ մարդաբանա
կան տեսակի հնագույն պետական կազմավորումներից մեկը հայոց բնօրրանում Արրատտան
էր, որտեղ արեւապաշտության և արիական գաղափարախոսության շրջանակներում ձեւա
վորում է Արեւի եւ Տիեզերքի՝ լուսավոր եզրականի, Հայր Արա՛ եւ Արա՛ Գեղեցի՛կ արարչա
գործական եւ Արամազդ, Էն Մեծ Արամմա արիական համակարգը:
Երբ հայոց արքաները իրենց ցանկալի հաղթանակը չէին ստանում հայոց բանախոսների միջո
ցով, այն ժամանակ դրված խնդիրները լուծում էր Հայոց Զօրքը՝ Արիները: Պատմութիւնից հայտ
նի է, որ Հայոց Զօրքը միշտ Մարտունակ է եղել: Հայոց Զօրքը միշտ հաղթանակել է իր Արիա
կանությամբ, հաղթել է նույնիսկ՝ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին:
2016 թվականի ապրիլյան Արցախյան քառօրյա պատերազմական գործողությունը քաջարիակա
նության խոսուն վկան է: Երբ Խոյ- Քաջարի մարտիկները Գոչ-Կոչով -Քոչարիով հաղթեցին
թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, պայքարի առաջին հարված
ները վերցրեցին իրենց վրա, դառնալով մահապարտ՝ պարտության մատնելով մահը, դառնա
լով անմահներ, եւ որպես անմահության, քաջարիության խորհրդանիշ, ազգովի նորից
պարեցին Քոչարին. «Ինչպես պարել էին մի օր, երբ հաղթել էր Հայկը Բելին..Ա. Սարոյան» :
Հայոց Բանակը հայոց Արիականության գաղափարախոսության ժառանգորդն է: Քոչարի
պարա նունը ազգային մի ողջ գաղափարա խոսություն է, որտեղ կա Քոչ-Գոչ, Կոչ, Քաջություն
եւ Արիականություն: Արիական գաղափարախոսությունը յուրովի է ամփոփված Առաքելակա
նություն, Լուսավորչականություն, Բանախոսություն, Արիականություն, Բարեպաշտություն
հայոց նախնյաց հավատամքի համակարգի մեջ:
ԱՐ- Արի բառի ճիշտ բացատրությունը կարող ենք ներկայացնել միայն հայերենով
–Ա -Արեւն է, արեւապաշտական ժամանակաշրջանի Արեւի գաղափարագիրը:
-Ր-ն րոպեն է՝ ժամանակի հասկացությունը, Արեգակնային ժամանակ-Արեգակնային օրացույց
հասկացությունը: Րոպեն հայերենում «ր» տառով սկսվող միակ բառն է եւ ունի Ժամանակ
իմաստը: Մարդկու թյան պատկերացումներում Աստված պատկերված է գավազանով, որը «Ր»
տառի նմանակումն է: Ար-Րա խոսքը Հայկյան արեգակնային ժամանակաշրջանի գաղափա
րագիրն է:
Ար, Արամ, Արամազդ, Էն Մեծ Արամ պատմադիցական կերպարների եւ դիցանունների
ուսումնասիրության արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ Էն Մեծ Արամման է
Արիական գաղափա րախոսության հիմնադիրը (Enmegalamma, Erra-Epos, Tafel I 162),
էն Մեծ Արամմա-Արամազդը Ծիածան -կայծակե նետերով զինեց Հայկ Նահապետին, որով
Հայկը հաղթեց Բելին:
էպիկական-Դիցական Արամ անունը իր մեջ կրում է Ա- Արեւ, Ր-րոպե, ամ –արու Այծեղջյուր
գաղափարները:
–Արամազդ Դիցանվան հիմքում նույնպես ընկած են հետեւյալ բառերը՝ Ար-Արեւ, ամ-այծ,
ազդ-ազդարարել, Արամազդ Դիցանունը նույնանում է շումերեն mašd-ara=«վայրի եղջերու,
այծ» անվան հետ: mašd-ara = ara-mašd= ar-am-ašd- ար- ամ- ազդ-
–Արաբական պատմական ավանդները հաստատում են Ամու կամ Ամալեք, Հիքսոս, Սասու
միեւնույն ժողովրդի ինքնության ակնառու փաստը արաբական աշխարհում: Ամալեք ժողովրդի
հետ Амалек -«Ամալեք» բառը ներթափանցել է արաբերեն լեզու եւ արաբական աշխարհում
նշանակում է՝ «Ղեկավար»: Амалек -Ամալեք = ԱՄ -ԱՐ- ԷԳ նույն ԱՄ -ԱՐ = ԱՐ-ԱՄ անունն է:
Амалек -Ամալեք = ԱՄ -ԱՐ- եք, եք-բառն ունի գալ իմաստը, Ամ-արների կամ Ար-ամների գալը:
Նույն ԱՄ+ԱՐ = ԱՐ+ԱՄ անունն է:
Մաս չորրորդ
Քոչարի պարի եւ անվան բառակազմական ուսումնասիրման կոնտեքստում առանձնակի
տեղ ունեն ներքո բերված պատմադիցական տեղեկությունները.
Շումերական դիցաբանությունից իմանում ենք, որ Էնկի-Հայայի որդին ներկայանում է Խոյ-
Դումուզի-Թամմուզ անուններով: Համաձայն շումերական պատումների, Խոյ-Դումուզի-
Թամմուզի մորուքը լազուրաթ ( Lapis armenicus) վահանն է, որի վրա գրված են «երկնային ՄԷ
իմաստության» խորհուրդները: Ըստ շումերական ավանդույթի` աշխարհի ստեղծող «Ա
նախահայրը»՝ Էնկի-Էա-Հայան տիրապետել է ամենակարեւոր իմացություններին, «ԴՈՒ»-ին՝
խոսքին եւ «ՄԵ»-ին՝ ներքին միասնա կան հոգեւոր երեւույթին, որը որպես հավաքականության
եւ բազմազանության երեւույթ, հայերենում դրվեց «դու+մենք» Դումուզի=Դու եւՄեզ ձեւի մեջ:
Հանուն «Մեծ Լույս կամ Արեւ» տիտղոսի՝ պայքարի դուրս եկան Հայկ Նահապետը եւ
տիտանյան Բելը: Հայկի եւ Բելի տոտեմները համապատասխանաբար հանդես են գալիս Խոյը
եւ Բուզուր Օձը: Հայոց արեւապաշտական կրոնական արժեհամակարգի մեջ Խոյ- Դումուզիի
վրա էր դրված Հայկ Նահապետի անվտանգության ապահովումը:
Մենամարտի ժամանակ Բելի պաշտպան Բուզուր-Օձ-Մարդուկի՝ Հայկ Նահապետին ուղղված
հարվածի առաջ կանգնեց Հայկի պաշտպան Խոյ-Դումուզին: Արի-Քաջ–Խոյը առաջինը կանգնեց
հարվածի առաջ, որի համար էլ հայ պատմադիցաբանության մեջ հաստատագրվեց որպես Խոյ-
Արի-Ari առաջնորդ: Խոյ-Դումուզին վճռեց «Մեծ Լույս կամ Արեւ» տիտղոսի համար պայքարի եւ
հաղթանակի ելքը:
Տեղի ունեցավ խորհրդապաշտական պայքար՝ մահվան առաջն առնող քայլ, անմահության
ձգտում, որը բերեց խաղաղություն եւ արարեց նոր կյանք: Հայոց արեւապաշտական
կրոնական արժեհամակարգի մեջ Խոյը սկիզբ է դնում նոր կյանքին, պայքարի հաղթանակին,
արտահայտում է անմահություն: Խոյը դարձավ աստղային առաջին համաստեղությունը՝
«զ Խոյն ասեն, թե գլուխն է աստեղաց» Շիրակացի:
Հայոց արեւապաշտական գաղափարախոսության մեջ Արեւի տոտեմներից մեկը եւ
ամենահնագույնը Խոյի հավաքական տոտեմն է:
-Խոյի կերպը ներկայացված է նաեւ Ս. Գրքի մեջ-Խոյ- խոյօգ- որն է խոյ-գոյ(Հրաչյա Աճառյան):
-Խոյ- հոյ-xoy – հայերենում ունի գլուխ, առաջնորդ իմաստը: Ըստ շումերական
դիցապատումների, Խոյը հանդես է եկել տոտեմական հավաքական կերպարով, այն կոչվել է՝
ցլախոյ, խոյ, ձի, արխար:
ՀԱՅ -հոյ- խոյ—հար-ար, Hay- xoy-hoy-horus- Har- Ar-Aries հայերի ինքնանվանում,
հայերենում ունի աստված, հայր, խոյ տոտեմ իմաստները (Հրաչյա աճառյան):
-Խոյը գարնան աստղային առաջին համաստեղությունն է, կազմված է պայծառ աստղերից:
Ք.ա. մոտ 1800թ. գարնան սկզբին Արեգակը եղել է Խոյ համաստեղությունում, որը շատ
քաղաքակրթու թյուններում ազդարարել է նոր կյանքը, նոր աստղագիտական տարվա սկիզբը:
-Խոյ տոտեմի անունն է կրում Մեծ Հայք նահանգի Խոյ քաղաքը՝ հայտնի Խոյ-բերդով,
Կապուտան լճի մոտ, հայտնի Խոյ-բերդով: Լճի Կապուտան անվանումը Խոյ-Դումուզի-
Թամմուզի լազուրաթ մորուքի( Lapis armenicus) խորհուրդն ունի: Հայկական ժողովրդական
ավանդության համաձայն՝ հենց այդտեղ էլ թաղված է Ավարայրի մեծ հերոսը՝ Խոյակիր Վարդան
Մամիկոնյանը։
-Մարդկության պատմության եւ ցիվիլիզացիայի սկզբնակետ համարվող Chatal-Höyük-
Hayouk,Chat- al-Höyük-Hayouk քաղաքը կրում է Քաջ-ար-հոյուկ-Խոյուկ, հայուկ- Հայք
անունը:
– Chat-al-Hayouk -Քաչար-Հայուկ -Քաղաքի անվան բացատրությունն է՝ ՔաջԱրՀայերի խումբ:
7500 տարվա վաղեմություն ունեցող այս քաղաքի անունը ուղղակի կապ ունի Խոյ տոտեմի եւ
Քոչարի պարանվան հետ: Chatal-Höyük՝ ՔաջԱրիԽոյեր եւ Քոչ արի բառակապակցություն ները
ունեն նույն իմաստը: Այս բացատրությամբ Chatal-Höyük-Hayouk –ՔաջԱրիԽոյեր եւ Քոչ արի
բառակապակցությունները ստանում են էթնիկ պատկանելիություն:
-Höyük-հոյուկ-Խոյուկ, հոյլք- բառը Նոր հայկազեան բառարանում ունի -նոյն ընդ Բոյլք,
բազմաստեղք, գունդ-գունդ, քերթողական պար իմաստները «ՆՀԲ էջ 505)
4 –Ք.ա. II դարում Փոքր Հայքի Գոչասար/Գոչիսար/Կօչկիրի քաղաքը կրում է Խոյ տոտեմի
անունը եւ գաղափարը, որտեղ հավաքվեցին Քոչ արիներ արիական ցեղերը՝ հաթիթներ-հեթիթ
ներ, խաթեր, հուրիներ, խուրիներ, քաղդեր, արմեններ, արամեացիներ եւ տարածաշրջանը՝
նիհանգը կոչվեց Զառա, Զ-արա՝ հանուն Արիների: Զառա- զոռ զուռնա բառերի իմաստաբանա
կան կապը առկա է այստեղ, Զուռնան -կոչը -գոչը միացնում եւ կանչում է Գոչ-Քոչ-Խոյ- արիներին:
Հայկազյան Արամը հրամայել է տեղի բնակչությանը սովորել հայերեն:
Քոչարի պարատեսակը եւ Գոչասար/Գոչ-Հիսար-Կօչկիրի – տեղանունները ունեն նույն
իմաստաբանությունը եւ միեւնույն գաղափարը: Քոչ-գոչ-կոչ- ի միջոցով քաջարիներին
համախմբելու, միասնականության կոչով պետություն կառուցելու խնդիր էր դրված Գոչասար/
Գոչ-Հիսար-Կօչկիրի -տեղանվան մեջ, եւ նույն Քոչ-գոչ-կոչ- ի միջոցով արիներին համախմբե
լու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ:
5 —Խոյակ –սյունագլուխ- սյան վրա:
-Հայոց արեւապաշտական ավանդաբանության մեջ Արեւ լույսի՝ ճառագայթի գաղափարը
մարմնավորվել է որպես սյուն. Արեւ լույսի ճառագայթը սյան տեսքով է ընկնում երկրի վրա,
երբ ճեղքում է մութը:
-Սյուն- Սյունիք, Սասյուն, Սիուան-Սեւան անունները Արեւի ճառագայթի խորհուրդն են կրում:
Խորհրդանշական է, որ հավատամքի շինության կառույցի մեջ սյունաշարը խորհրդանշում է
արեւ լույսի ճառագայթները, իսկ սյունագլուխը ավարտվում է Խոյակով՝ սյունագլուխ- սյան
վրա: Խոյակն իր վրա է պահում տանիքը: Սյունագլուխը պատկերվել է որպես ոլորուն եղջյուրով
խոյի գլուխ։«Սյունք ամպեղենք, խոյակք հրեղենք Խոյակ -սյունագլուխը սյան վրա». Հրաչյա
Աճառյան:
–Խոյ-կամ հոյ- պատերազմական մեքենայ նախնեաց՝ կործանիչ պարսպաց, որը խոյի եղջյուրի
նմանակումն էր, շղթաներով կախած գերան, որի ծայրը սուր էր, երկաթեա՝ որը խոյահարելով
ծակում եւ կործանում էր թշնամու պարիսպը:(Բառգիրք,Բարբառ Հայ եւ իտալական 1836 ի
տպարան Մխիթարեանց, Վեննա):
Այծ տեսակի ծիսական եւ դիցական անունները
Մաս հինգերորդ
Խոսքի, մշակութային արժեքների մեջ հոմանիշների բազմազանությունը պայմանավորված է
նրա աղբյուրների հարստությամբ, բառապաշարի տարբեր շերտերի առաջացման ուղիների
բազմազանությամբ: Յուրաքանչյուր Էթնոս իր ազգային առանձնահատկությունները, գաղա
փարները, դիցական հերոսներին ներկայացնում է առասպելական պատումների, ծիսական
արարողությունների, ծիսական պարերի, տոտեմների միջոցով:
Հայ էթնոսի նախընտրած Խոյական շարքին է պատկանում եղջերուն՝ այծը: Հայոց լեզվական
մշակույթի մեջ եղջերու-այծին են վերագրվում 30-40 եւ ավելի անվանումներ եւ ծիսական
անուններ.
ա)Այծ, ած, էծ, իծ, դիգ-դից, այծեղջյուր, քարայծ- այծյամ,
-քաղ, վիշապաքաղ, այծքաղ, եղջերուաքաղ, այծաձուկ
–Խոյ, հոյ, խոյնեղջյուր, ցլախոյ-եզնախոյ, խոյձի,
–Քոչ-խոչ-կոչ-գոչ, քոչքար, քոշ-խաշ
–Նոխազ, ազ, խաչ-խաչենակ, ուլ,
–արտի, արխար, պարխար,
–ամ, յամոյր, մարալ, եղնիկ, եղջերու,
–Կեծարայծ, ցելայծ, բեզոարյան այծ (կայծակնեղեն այծեր)(Հր. Աճառյան, ՆՀԲ բառարաններ):
Բազմաքանակ դիցաբանական այծատեսակներից եւ դիցական, տոտեմական ծիսական
անվանումներից առանձնացնենք՝
1)Այծ -ayus- կյանք-արու եւ էգ,
2)Հոյ-Խոյ-Ցլախոյ, Քոչ-կոչ-խոչ-ղոչ-գոչ,
3)Կեծարայծ, 4)Արխար, 5) Նոխազ-ազ, խաչ-խաչենակ, ուլ, 6)Ամ, յամոյր, 7) Քաղ-վիշապաքաղ
տեսակները:
Ներկայացնենք ընտրված տեսակները՝ լրացուցիչ դիցական, պատմական մեկնաբանություն
ներով, տանք նրանց ընդհանրական իմաստաբանությունը, հաստատելով, որ մենք գործ ունենք
մի քանի հազարամյա դավանաբանական գաղափարախոսական մտածողության հետ, որը
կապված է միայն եւ միայն հայ էթնոսի կենսակերպի հետ։ Ներքո բերվող մեկնությունները
ամուր հիմք են՝ վերջնականապես ամրապնդելու, որ Քոչ բառը բնութագրում է արեւապաշտա
կան տոտեմ արու եղջերու՝ Խոյին։
Այծ- Այա- հայա
Այ-ը հայ մշակույթի եւ հայոց լեզվի մեջ ունի ծնունդի, ծնելիության խորհուրդ, ծագում: Այգ,
Ծայգ, Ցայգ ժամանակ ցույց տվող բառերը նշանակում են առավոտյան Լույսի կամ Արեգակի
ծագման ժամանակ: Հայ քաղաքակրթական պատմագրությունը այ-ը ամրագրեց որպես Այա-
Aia-Երկրի Տատ, Մեծ Մայր:
Հայոց Այրարատ, Բիայնա, Նայիրի, Հայասա երկրանունների անվան արմատն այ-այա
արմատն է:
Այծ- նշանակում է՝ արդեն սերունդ տվող այծ -արու եւ էգ, -ayus-կյանք – (սանսկրիտ- Հրաչյա
Աճառյան 165 էջ 2-րդ սյունակ )(ՆԲՀ): Հր. Աճառյանի եւ ՆՀԲ բառարաններում Այծ-այր-հայա
-բառերը մեկնաբանվում են որպես արական առաջնորդ:
-Խոյը զոհաբերվող կենդանի չէ: Հայոց ավանդաբանության մեջ Խոյը ներկայացված չէ որպես
ծիսական զոհաբերության կենդանի:
Խոյ-Հոյ-Ցլախոյ, խոյաձի, Քոչ-կոչ-խոչ-ղոչ-գոչ անունները Խոյ անվան հոմանիշներն են,
բարբառային տարբերակները:
— Քաղ, Վիշապաքաղ, Վահագն Վիշապաքաղ
-Քաղ՝ արու այծ: Քաղ անունը կապված է հայոց մի շարք դիցական երեւույթների հետ:
-Հայոց Ռազմի աստված Վահագնը վիշապա+քաղ է եւ վիշապասանձ: Վիշապաքաղ Վահագնը
իր մեջ է կրում երկու հզոր կենարար տարերքներ՝Ջուրը եւ Արեգակը:
-Քաղոց ամսանունը կենդանակերպի մեջ համապատասխանում է Այծեղջյուր համաստեղու
թյանը:
-Քաղենվագ՝ քաղ-այծ, նվագ- ի սկզբանե նշանակում է երգ կամ նվագ երաժշտական գործիքնե
րով, ինչը նշանակում է դիցական տոտեմ այծի երգ կամ նվագ:
-Քաղդեա անունը, բուն հայերեն հնախոսական բառ է, այն նույնպես կապված է խոյ-այծ-այծքաղ
տոտեմ կենդանու հետ:
-Միջագետքում հոգեւոր բարձր դասին կամ քրմական դասին կոչում էին նաեւ Քաղդէա-
քալդեա ցիներ՝ հալդեա-հալդեացիներ, որոնք անցկացնում էին ծիսակարգ, արարողակարգ:
Համաձայն Ծննդոց գրքի 11։31–ի՝«Քաղդէացիների քաղաքը Ուրումն էր», որը բարգավաճող
քաղաք էր եւ այն ժամանակ գտնվում էր Եփրատ գետի արեւելյան ափին, քաղաքը փայլում էր
իր շքեղությամբ:»
Նոխազ, Խաչենակ, Քավության նոխազ
Նոխազը արեւապաշտական կրոնի մեջ համարվում է զոհաբերվող տոտեմ կենդանի: Նոխազ
տեսակի այծի զոհաբերությունը հաճախ վերագրել են Խոյին: Նոխազ-արու այծը, հոտի
առաջնորդը՝ ամենահմուտը իր տեսակ արուների մեջ, հայոց ավանդաբանության մեջ
ներկայացված է որպես ծիսական զոհաբերության կենդանի՝Խաչենակ-Քավության Նոխազ
ծիսական անուններով։ Նոխազերգությունը կամ տոտեմ կենդանուն նվիրված ծիսական
զոհաբերությունը ուղեկցվում էր երգեցողությամբ, խաղերով, պարով։
Կեծարայծ- Խոյ-բեզուրյան այծ
Կեծարայծ-հայերենում կայծակ, ցել, կայծակնեղեն (Նոր Հայկազեան Բառարան): Կեծարայծ
տեսակը հայկական բնաշխարհի շիկագույն, մորուքավոր քարայծ է, համարվում է եղջերու-այծերի
նախահայրը: Կեծարյան-այծերը ունեն կեռ թրաձեւ եղջյուրներ: Հայոց դիցապատումներում
Կեծարայծ այծ-տոտեմի եղջյուրները համարվել են կայծակ, կայծակնեղեն, ամպրոպածին, որոնք
կայծակել, խոյահարել են չար ուժերին: Կեծարայծի բարձր պոզերն ունեն հավերժության
գաղափար: Կեծարայծն իր եղջյուրների արանքում պահել է Արեւը, այն պահպանելով չարից, սեւ,
մութ ամպերից: Կեծարյան կամ կեծակարյան այծը հայտնի է-Բեզուարյան այծ եբրայերեն
անվանումով՝ եբրայերեն- Besek-կայծակ, գերմաներենում Böze -չար-հոգի, ռուսերենում- бес -չար
հոգի (Նոր Հայկազեան Բառարան):
Ամ-յամոյր
Ամ-յամոյր- արու եղջերու, վայրի այծ, այծքաղ( Նոր Հայկազեան բառարան):
Ամ- արմատը կամ բառը հայ դիցաբանության մեջ ունի նաեւ հետեւյալ իմաստները՝ –
ամ- արեգակնային տարի, ամ- ժամանակ, ամ- ամպ, ամբ, երկինք:
ԱՐԽԱՐ -Խոյ
Արխար-Խոյ սնամեջ եղջրավորների ընտանիքին պատկանող երկսմբակավոր կենդանի (Հայոց
Լեզվի Հոմանիշների Բացատրական Բառարան – Ա.Մ.Սուքիասյան):
Արխար-Խոյ նշանակում է արու այծեղջյուր, նրա եղջյուրները ունեն նաեւ կյանքի ծառի իմաստ եւ
թագի խորհուրդ։ Արխար անունը հավանաբար հիմք է դարձել Արքա անվանը, իսկ եղջյուրները
արքայական թագի նախատիպն են: Արխար-Խոյը նույնպես Շումերական դիցապատումներում ունի
իր նախատիպը՝ Alalgar -Արարքար-Արքան է:
Մենք ներկայացրեցինք Քոչ,Խոյ-Արի-Դումուզի-Թամմուզի տոտեմ կենդանու հավաքական կերպը
հայ մշակույթի մեջ, պատմական եւ դիցական փաստերը, որոնց հիմքի վրա հայկական լեռնաշխար
հում ծնվել եւ ձեւավորվել է Քոչարի պարաձեւը:
Եզրափակում
Մաս վեցերորդ
«Եվրոպայի ողբերգությունն այն է, որ նրա
քաղաքակրթության հիմքում դրվել է ոչ թե
հայկական, այլ հունական մշակույթը»:
Հենրիխ Շլիման
Հայ էթնոսի ամենասիրած ութ ծիսական պարատեսակներից մեկը համարվում է Քոչարին, հրապուրիչ՝
իր պատկերավոր գունագեղությամբ եւ առնական դինամիկայով: Ի սկզբանէ լինելով տարածաշրջանի
ավտոխոն էթնոս (Դյակոնով)՝ հայ էթնոսը ստեղծել է ամենակայուն եւ շարունակական, հարուստ
ազգային ավանդներով լի, գերակա մշակույթ:
Ծիսական պարի մեջ քայլի ուղղությունը խիստ կանոնակարգված է, այն պարի մեջ ունի հիմնականում
աջ գնացող եւ աճողական կառուցվածք: Պարել են մեր նախնիները Հայկական Բարձրավանդակի տարբեր
գավառներում, պարել են՝ ներկայացնելով հավատքի,Աստծո, առաջնորդի գաղափարը, արտահայտված՝
արեւակիր տոտեմի միջոցով: Իմ կատարած ուսումնասիրություններով, որպես մշակութաբանական
հիմքային նյութ, առանձնացրել եմ Ուզունդարա, Գորանի, Իշխանաց պար, Յար խուշտի, Ռուստամ բազի,
Գյովնդ, Թամզարա պարերը, որոնք որպես աշխարհընկալում նվիրված են տիեզերքի արարմանը,
դիցաբանական արարողակարգերին, բնությանը, ծնունդին, պտղաբերությանը, թագադրմանը,
պատերազմին, աստվածային երեւույթներին, տոտեմին, այս շարքին է պատկանում նաև Քոչարի պարը:
Այս իմաստով յուրահատուկ է երաշտի ժամանակ՝ Անձրևի ջրերի Ծովինար Նարե Նուրի Աստվա
ծուհուն նվիրված անձրեւ բերելու պարը: Ծիսական «Գորանի» պարը «Պղնձացած երկինքեն» ցանկալի
անձրեւ իջեցնելու ծեսը, նվիրված է արտերի բերրիության դից Գորին, ով հավերժական պայքարի մեջ է
Վիշապի հետ: «Լորկե» տոտեմական պարը նվիրված Լոր թռչունին, Լորկե անունը թռչունի փաղաքշա
կան անունն է: «Շիւհալանի» պարը ամբողջովին նվիրված է ազգի, սերունդի ճյուղավորման, աճելու,
զորացնելու գաղափարին: «Շիւհալանի» եզրույթը նշանակում է ճյուղի, ծառի, սերունդի հալ-ուժ առնելը:
«Ուզունդարա» պարը պսակա դրության մենապար է, հայ կնոջ խորիմաստությունն արտահայ տող՝
արեւապաշտա կան տոտեմ օձի շարժումների միջոցով: «Յար խուշ տի» պարը մարտական պար է,
տոտեմ Արծվի նմանակումն է եւ երկնային խոսքի հաղորդումը մարդկանց՝ «Տո զիլ բան, տո զիլ բանօ»
խոսքի միջոցով: «Իշխանաց պարը» Առյուծ իշխան առաջնորդների պարն է, արեւապաշտական տոտեմ
Առյուծների պարը: «Թամզարա» պարը նույնպես հայ ազգային տոտեմական շարքին պատկանող պար
է, Թամարիմ նշանակում է Օրհնություն, այն նույնպես կրում Դումուզի – Թամմուզի-Թամմուձի անունը,
որը նշանակում է թամքած, թամք, ունի երկնային ձիու թամքելու եւ թամբելու իմաստը՝ ամ+ ձի, «թէմպէ-
հէյպէ» (Հր. Աճառյան):
Հայոց մշակույթի ազդեցությունը հարեւան ցեղախմբերի վրա
Հայոց մշակույթը, ի սկզբանէ լինելով տարածաշրջանում ամենակայուն եւ շարունակականը, հարուստ
ազգային ավանդներով, հանգամանքների բերումով մշտապես իր ազդեցությունն է ունեցել հարեւան
ցեղախմբերի վրա, որոնք շատ հաճախ վերցրել, ապա նաև սեփականացրել են մեր մշակութային
արժեքները։ Սակայն փոխառող ցեղախումբը զրկված է հայոց մշակույթից փոխառված արժեքը
ամբողջապես սեփականացնելու հնարավորությունից, քանի որ մեր էթնիկական առանձնահատ
կությամբ ստեղծված մշակութային արժեքները կրում են մեր ազգային մշակույթի դրոշմը:
Հիմնականում՝ մշակույթը փոխառող ցեղը իր չիմացությամբ փորձում է շատ արագ ծածկել, հեռացնել
փոխառված մշակույթի ազգային արմատական առանձնահատկությունները, մոռանալով, որ փոխառված
արմատական ազգային առանձնահատկությունները ենթակա են միայն խեղաթյուրման։
Հայկական «Քոչարի» պարանվան եւ Քոչ այծեղջյուրի անվան հետ
«քոչվոր-քուչա» բառը ընդհանրապես ոչ մի կապ եւ առնչություն չունի:
Մեր տարածաշրջանի ժողովուրդներն այսօր վստահաբար կարող ենք բաժանել երկու խմբի՝ բնիկ
ժողովուրդներ եւ քոչվորներ-եկվորներ։
«Քյոչվոր-քոչվոր-քոչել» բառի արմատը «քյուչ- քուչա-քյուչա-քոչա» փողոց իմաստով բառերն են, որոնք
ունեն քուչից-քյուչա – քոչել տեղափոխվել ու տեղաշարժվելու իմաստները:
Տարածաշրջանի քոչվոր- եկվորներն են թյուրքախոս ցեղերը՝ ներկայիս թուրքերի եւ ադրբեջանցիների
նախնիները, որոնք միայն 12-րդ դարում ներխուժեցին մեր տարածաշրջան։ Մեր տարածաշրջանի
քոչվոր ժողովուրդները «Քոչարի» ծիսական պարը փոխառել են, երբ հայտնվել են մեր հարեւանությամբ,
սակայն հայ մշակույթի «Քոչարի» ծիսական պարի փոխառողը չի կարող այն ամբողջապես
սեփականացնել, քանի որ «Քոչարի» ծիսական պարի մեջ ամրագրված է անփոխարինելի եւ հզոր հայոց
ազգային դրոշմը, հենց այդ ազգային դրոշմը ստիպում է ծիսական պարը փոխառողներին՝ մշտապես
ենթարկվել պարի կանոններին։ Ժամանակի ազդեցությունները ու հետագա շերտավորումները, նաեւ
մեր զիջողականությունը, ինչպես նաեւ հարեւան երկրների համառությունը, անկարող են ամբողջովին
սեփականացնել «Քոչարի» պարի վաղնջական ձեւը, նրա տոտեմական համակարգը եւ, իհարկե, նրա
բառակազմական իմաստաբանությունը:
Ժամանակին քրդերը իրավունք են ստացել պարել «Քոչարի պարը»՝ միայն հակառակ ուղղությամբ
պտտվելու դեպքում, հին ժամանակներից հայերը քրդերի Քոչարին անվանել են «թարս քոչարի», միայն
պարաձեւը եւ անվանումը արդեն ապացուցում են մշակույթի կրկնօրինակման տարբերակը: Մեր
տարածաշրջանում թուրքերը, Կովկասի թուրքերը կամ ադրբեջանցիները նույնպես պարում են
«Քոչարին», բայց ո՛չ թուրքերը, և ո՛չ էլ Կովկասի թուրքերը կամ ադրբեջանցիները, չեն կարող
ներկայացնել «Քոչարի» պարի ծագումը, բուն էությունը, գաղափարական դրսեւորումը, այնպիսի բազում
տարատեսակները, ինչպիսին կարող ենք ներկայացնել մենք: Ելնելով մշակութային
փոխազդեցությունների անխուսափելիությունից, մասնավորապես ներկայիս թուրքերը կամ Կովկասի
թուրքերը՝ ադրբեջանցիները, չէին կարող խուսափել մեր մշակույթի ազդեցությունից եւ ամբողջովին
յուրացնել փոխառված մշակութային արժեքը, քանի որ փոխառված մշակույթը ընդգծված կրում է
մշակութային արժեքը ստեղծողի՝ հայ էթնոտեսակի ազգային դրոշմը: Քրդերը, կովկասյան թուրքերը,
ադրբեջանցիները Քոչարի բառը մեկնաբանում են որպես քոչվոր, որը լեզվաբանական սխալ է,
պատմական եւ մշակութային կեղծարարություն:
«Քյոչվոր-քոչվոր» բառի արմատը «քյուչ- քուչա-քյուչա» բառերն են, իմաստները, որոնք ունեն քուչից-
քյուչա» տեղաշարժվելու իմաստները:
Հայկական «Քոչարի» պարանվան հետ «քյոչվոր-քյուչա» բառը եւ հասկացությունը ընդհանրապես ոչ մի
կապ եւ առնչություն չունի:
Նրանք չեն կարող տալ եւ քոչ-արի բառի հիմքային ծագումնաբանական իմաստաբանությունը՝ իրենց
ազգային գաղափարախոսության միջոցով եւ չեն կարող ներկայացնել Քոչարի ծիսական պարի այնպիսի
բազում տարատեսակներ եւ պարաձեւեր, ինչպիսիք ունի հայ մշակույթը:
Հետեւաբար, նոր ձեւավորվող էթնոտեսակները, մասնավորապես քրդերը, թուրքերը եւ
ադրբեջանցիները, մշտապես կրելու են հայոց ազգային մշակույթի դրոշմը, սակայն անկախ բոլոր այն
փոփոխություններից, որոնց մեր հարեւանները կենթարկեն մեր ազգային մշակութային արժեքները,
միեւնույնն է, չեն կարող սեփականացնել: «Քոչարին» Հայոց Ազգային Պար է:
Կարինե Հայրապետյան
ԱՀՊՎԿ Լուսավորության Նախարար
16.05.2016թ.
Օգտագործված գրականություն՝
1-.Հրաչեայ Աճառեան։ Հայերէն արմատական բառարան
Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926։
2.- Նոր բառգիրք հայկազեան լեզուի -Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր
Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836-1837։
3- (Հայոց Լեզվի Հոմանիշների Բացատրական Բառարան – Ա.Մ.Սուքիասյան)
4 .Արամ Մկրտչյան, Գերմանիա
“Արեւապաշտական Տիեզերաշինություն” (Մաս 4-րդ)
«Դյուցազնամարտեր Հայկ եւ Բել. արեւապաշտն ու լուսնապաշտը»
Vahagnakanch
1. А.М. Мессерер “Танец. Мысль. Время.”, М., 1990.
2. hy.wikipedia.org
3. armsoul.com
( **Dumuzi wird oft mit dem Lapislazuli verbunden, so er hat einen Bart aus Lapislazuli. laut einem Text aus den
University Museum, University of Pennsylvania[5] (Enki, Inanna und die göttlichen ME http://www.diegoetter.de/enki-und-inanna)
Lapislazuli-լազուրաթ Cu-C-O Lapis armenicus; Lapis Lazuli., digisrv-
1.biblio.etc.tu-bs.de/dfg…/00000253.pdf)
4- Էն Մեծ Արամմա-Արամազդը-(Enmegalamma, Erra-Epos, Tafel I 162)- Կ. Հայրապետյան
5– Ամալեք–Amalek-Немировский А.А. “Страна Шасу-Яхве” древнеегипетских памятников и проблемы
ветхозаветной истории” ( написана в рамках проекта РФФИ “Историческая география и типы
межрегиональных взаимодействий в древности” № 02-06-80163) и опубликована в сборнике – Культурное
наследие Египта и Христианский Восток. М., 2002.—
6 –In der sumerischen Literatur wird Dumuzi vor allem in Klageliedern erwähnt. Hier wurde der Tod Dumuzis
bzw. der Gang Dumuzis in die Unterwelt, wo er für ein halbes Jahr seine Schwester Geštinanna ablösen musste,
betrauert.[21] Dumuzi wird in folgenden Epen erwähnt:
Inannas Gang in die Unterwelt,[22] mehrere Versionen (s.d.)
In einer Kulthandlung, der Heiligen Hochzeit, die sich wohl in Uruk entwickelte, traten die Herrscher (als
Dumuzi) vielleicht als Partner Inannas auf.
Damu, für den steigenden Saft in Bäumen[12]
Ama ušumgal anna. Jacobsen verbindet Ama ušumgal anna mit der Dattelpalme und den Datteln selber.[13] ʾ ʾ ʾ ʾ
7 —Dumuzid-ušumgal-ana, Dumuzi, Freund des Anu (Enki und die göttliche Weltordnung 1, 3, 3)[14]
8 Literatur Jonas C. Greenfield: Apkallu. in: Pieter Willem van der Horst, Karel van der Toorn, Bob Becking
(Hrsg.): Dictionary of deities and demons in the Bible. Brill, Leiden 1999. Gerhard J. Bellinger: Knaurs Lexikon
der Mythologie, Droemer Knaur Verlag, München, 1989, ISBN 3-8289-4155-9 Dietz-Otto Edzard u.a.:
Reallexikon der Assyriologie und vorderasiatischen Archäologie, Bd. 8. de Gruyter, Berlin 1997, ISBN 3-1101-
4809-9 Wiggermann, F. A. M.: Mesopotamian protective spirits: The ritual texts. Cuneiform monographs 1. Styx
Publications, Groningen 1997. ISBN 9072371526.
–9***դաստառակ- թաշկինակ (ՀՐ. Աճառյան էջ 589)
10 *****Շատ հաճախ, թյուրիմացաբար, պարբաշի բառի մեջ ներառած – բաշ- բառը նույնպես դիտվում է
որպես փոխառված բառ: Հր. Աճառեանի Արմատական բառարանում եւ Նոր Հայկազեան Բառարանում
«բաշ» բառը բացատրվում է որպես բնիկ հայերեն բառ՝ բաշ – ձիու ճակատի կամ մեջքի մազափունջ, որը
նաեւ քամուց ծփում է, բաշ – առիւծի բաշ, բաշ- ճակատ, առաջատար, բաշ- բառից բ>փ >պ անցումով
առաջացել է` փաշ -փաշայ բառը, ռուսերենում` паша- պաշա:
11 — «Արեւելագետ եւ դիցաբան Georg Friedrich Creuzer, Dr. phil. Dr. theol.Professor Philologie «Werk
Symbolik und Mythologie» (1812)** աշխատանքում մեջբերում է արել «շումերական» համարվող
տեքստերը:
12— Գերմանացի մշակութաբաններ Otto Kaiser, Bernd Janowski-ն, Gernot Wilhelm Schwemer-ը «Texte
aus der Umwelt des Alten Testaments (կարճ՝ TUAT)» հատորի մեջ, ուսումնասիրելով եւ հետազոտելով
նախաջրհեղեղյան ժամանակի փաստագրական սալիկները, գտնում են, որ «շումերական»
նախատեքստերը, որոնք թարգմանված են մի շարք լեզուներով, աքքադերեն, շումերերեն, էբլայտերեն,
ասորերեն (sumerisch, akka disch, eblaitisch) եւ այլ լեզուներով՝ ներառյալ անգլերեն, գերմաներեն, կարող
են նաեւ այլ համա պատասխան մշակույթների, լեզուների միջոցով նորից թարգմանվել եւ ըստ իրենց
պատմության, լեզվական եւ մշակույթային կոնտեքստի համաձայն մանրամասն մեկնաբանվել»:
– See more at: http://westarm.org/11854.html#sthash.7J2UgA1v.dpuf
2 քննարկումներ
A,Askojan