ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, June 14, 2016 13:55 - 1 քննարկում

Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել:

Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել:
https://www.facebook.com/events/1075221119219630/?active_tab=posts
Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգիլել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։
2016 թ. հունիսի 22–ին հանդիպում ենք Զվարթնոց օդանավակայանում, Ռ. Թ. Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար։
Նախաձեռնող խումբ
Սարգիս Հացպանեան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A,Askojan
Jun 17, 2016 5:31