ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 19:31 - չքննարկված

ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ Անի Խաչատրյան

**

Պատուհանից մի աշխարհ է երևում,
Երկու սրտեր՝իրար գրկած, համբուրվող,
Պատուհանից մի հեքիաթ է ներս ծորում,
Ասես տանում՝ այլ աշխարհներով։
Դեռահաս սիրտս՝կրծքիս խորքերում
Թպրտում է անծանոթ խաղից,
Ասես սիրո նոր ճանաչումից՝
Այտերիս վառ կարմիր է տալիս։
Պատուհանից մի աշխարհ է ներս գալիս,
Իմ աշխարհին նոր ու անծանոթ,
Սերն իմ սրտին հուշիկ բարև է տալիս,
Սիրտս փայլում է սիրո ժպիտով։
Ես նորովի եմ նայում աշխարհին,
Ծիածանն է փայլում այդ նուրբ աշխարհում,
Դրսից նուրբ քնքշություն է իմ աշխարհ գալիս,
Անծանոթ մի ձեռք գրկում է հոգիս։

**

Անծանոթ իմ մտերիմ,
Բույրդ մնաց հիշողության իմ ծալքերում։
Ես չիմացա իմ էության ակունքներում,
Կյանքի վազքի ճանապարհին,
Քեզ ի՞նչ հասավ։
Ո՞ր լուսանցքում,
Ո՞ր պատռված պատառներում՝
սրտիս մեջի,
Դու Քեզ գտար տեր-տիրակա՜ն․․․
ՈՒ երկրպագեցի՜ր, պանծացրեցի՜ր
իմ աշխարհը քո աչքերով։
Իմ շփոթված, պատառ-պատառ,
Բզկտված ու նատերունչ
Հոգու ո՞ր մի հատորիկում
Դու գիր գտար
ու անունն քո կարդացիր․․․
Ու սեր բառը դուկարդացի՜ր․․․
Իմ աչքերի հատակներում,
Կնճիռներիս նախկին փայլում,
Իմ անցյալի ո՞ր աշունում
Քամի անցավ,
Ու հովի հետ անունս անցավ՝
սրտիդ մոտիկ,
Որ գրկեցի՜ր ու փարվեցի՜ր,
Գուրգուրեցի՜ր, ջերմացրեցի՜ր․․․
Ձմռան ցրտին ՝ անուշաբույր
Մի ջերմություն փոխանցեցիր,
Իսկ ես թողի ու հեռացա,
Նորից դեպի այն աշխարհը,
Որտեղ ունեի երկրպագու,
Միայն աչքերիս փոշիներում,
Իսկ իրական ետնաբեմում՝
Ծափեր չկայի՜Ն,
Վարդեր չկայի՜ն,
Սակայն կար քո մեն մի հատիկ,
Լուռ ու համառ քո հայացքը,
Քո աչքերը միշտ սրբորեն ներողամիտ,
Միշտ գուրգուրող, երկրպագող․․․
Ես իմ կյանքի, որ քաոսում
Գտա ես քեզ,
Շշնջացիր․
< <Պետք էր, վաղուց․․․․>>
Իսկ ես թողի ու հեռացա,
Կրկին նորից այն աշխարհը՝
Դատարկ ու սին,
Վախկոտ ու մութ,
Լուռ ու մենակ,
Որտեղ չկայի՜ն ու չէին եղել,
Սիրո անգամ պայծառ հուշեր,
, դու չիմացար,
Իսկ ես այդպես էլ մենակ ու լուռ,
Պարփակված իմ մտքերում,
Չիմացա, թե ես ինչպես քեզ ունեցա
ՈՒ իմ խելքից կորցրեցի․․․

**

Անվերադարձ գնացիր,
ՈՒ չիմացա թե ինչպես,
Ինչպե՞ս վարվեմ ես ինձ հետ,
Քեզ կարոտե՞մ, թե՞ ատեմ։
Չթողեցիր գեթ մեկ հույս,
Գոնե ինքս որոշեմ,
Սիրե՞մ քեզ , թե՞ ատեմ,
Կամ քեզ սրտիցս հանեմ։
Անվերադարձ գնացիր,
Ու չգիտեմ հիմա ես ,
Ներե՞մ, սիրե՞մ թե՞ ատեմ,
Չթողեցի՛ր գեթ մեկ հույս։

Սպիտակն վարդերս դարձան մուգ կապույտ,
Միթե սուտ չէր այդ,
Միթե՞ այսպես է ողջ կյանքը ստվել,
Սպիտակ վարդերս դարձան մուգ կապույտ,
Միթե՞ դու եղար նման ուրիշի,
Այն ինչ առանձին ու յուրովի էիր,
Աշխարհում ոչ ոք քո բույրը չուներ,
Թեև ես նորից տեսնում եմ կապույտ,
Իսկ ես վարդագույն երբեք չտեսա,
Իմ աչքին միայն սպիտակը եկավ,
Մինչդեռ շրջվեցի․․․ ու կապույտ վարդեր,
Ես արդեն սրտով կապտել էի վաղուց,
Ինձ չէր վնասի քո կապույտ վարդը,
Թեկուզ և փուշը սրտիս մեջ խրված,
Ի՜նչ զարմանք, զայրու՜յթ կամ այլ զմայլա՜նք,
Երբ արցունքի հետ ես դու վարդ ստանում,
Շպրտված կյանքիդ ավերակներում,
Անձրևաջրի զարկերին ի դեմ,
Սպիտակ վարդերս, դարձան արդ կապույտ․․․
Սա երազանք չէր ու ոչ էլ կարոտ,
Մի կապույտ մշուշ, կապույտ աղջամուղջ,
Սպիտակ վարդերս, ա՜խ կապու՜յտ, կապու՜յտ․․․
Քեզ այսօր հանում եմ իմ սրտից,
Ես այսօր այրվում եմ բոցերում,
Ես այսօր մոխրացնում եմ մարմինս,
Հանում եմ հին հուշն իմ սրտից։
Ես այսօր խարույկ եմ անելու
Ինձ ու քեզ այրելու եմ կրակում,
Ես այսօր խարույկ եմ անելու,
ՈՒ այնտեղ սիրտս եմ գցելու։

Երբ հեռանում ես իմ տաքուկ գրկից,
Ինձ այցելում է մութ լռությունը,
Եվ ես աչքերիդ անհուն հատակում,
Ինձ տանջում եմ բազում հարցերից։
Շատ հարցեր ավա՜ղ ես քեզ չեմ ուղղի,
Քանզի փակել ես դրանց հորձանքը,
Հարցեր, որ արդեն տեղին չեն բնավ,
Բայց ինչպե՞ս հանեմ մտքիս խորքերից։
Չասեցի՜ր, այդպես էլ, դու չասեցիր,
Երազս էլ վերջին անլուռ փշրեցիր,
Աչքերիդ սիրուն հատակում լռին,
Եվ շուրթիս վրա հարցեր մնացին։
Քարացավ խոսքս, միտքս ու շունչս,
Երազս կորավ՝ անդարձ ու անհետ,
Եվ մնաց լոկ հարց անհասկանալի
Գոնե սիրու՞մ ես, սիրե՞լ ես մի քիչ։։
Երբ հեռանում ես իմ տաքուկ գրկից,
Հառաչանքներս հարցեր են դառնում,
Որ չեն գտնելու երբեք պատասխան,
Բայց և լռում են քո վերադարձին։

**

Ես քո համար ապրում եմ դեռ,
Գիտե’մ կգաս,
Գալու’ ես դեռ,
Իսկ ես մինչ այդ խոսելու եմ,
Կիսվեմ քեզ հետ,
Որքա~ն էլ որ լուսին փոխվի,
Որքա~ն էլ , որ արևը գա’ ու էլի գնա’,
Որքա~ն էլ որ քամին երազանքներիս ամրոցը քանդի,
Ես , հա’ գիտեմ, որ քարից չէ,
Ավազից չէ,
Ու ջրից չէ իմ սրտիկը,
Միս ու արյուն է,
Միայն մարդկային,
Բայց այն ամուր է:
Գիտեմ գալու ես,
Կվերադառնա’ս,
Իսկ ես մինչև այդ երգեր կհյուսեմ,
Իմ թախիծն ուժով կսպանեմ իմ մեջ,
Որ երբ դու կգաս,
Կվերադառնաս,
Էլի նույն մարդուն գտնես իմ մեջ,
Դու չզարմանաս, որ էլի ժպտամ,
ՈՒ քնքուշ ժպիտով ընդունեմ ես քեզ:

**

Երջանկությունը ներսից է բխում,
Շատ դժվար է հասնել այնտեղ,
Ափերի մեջ բռնել մի փոքրիկ մասնիկ,
Պահել, Փայփայել, ինչպես մի ամպիկ։
Երջանկությունը տրվում է վերից,
Այն անկատ է ու շուտ անցողիկ,
Երջանիկ մարդիկ թռչում են ասես,
Բայց Խաղաղ են նաև պարզ առվակի պես։
Երջանկությունը պետք է բաժանել,
Պետք չէ թաքցնել այլ աչքերից,
Սին մտքերով, թե աչքով չտան,
Երջանկությունը պետք է շատացնել։
Պետք չե թաքցնել ինքդ քեզանից,
Որ երջանիկ ես, քան թե այլ մարդիկ,
Պարզապես այդպես մի օր կտեսնես , որ
Այն թաքցնելով խլել ես քեզնից։
Երջանկությունը պետք է սիրել,
Այն պետք է ծնել ու լավ պահպանել,
Երջանկությունը նվեր չէ այնպես,
Միգուցե տեսնես , երբ շատ չարչարվես։
Մեկ քայլ գցել հեռացել,
Կարծում ես ինձ մոռացել ես,
Նոր կյանք գցել հիմնվել,
Կարծում ես հինն ավերել ես։
Հին կրակից այրվում ես,
Ափով աչքերդ ես գոցում,
ՈՒրիշներից թաքնվում ես,
Ինքդ քեզ ես հալածում։
Մեկ քայլ գցել հեռացել ես,
Բայց նույն տեղում դոփում ես,
Ինքդ սուտը հորինել ես,
Կարծում ես հինն ավերել ե՞ս։

**

Սպանեցի ես հույզերս սիրո մեջ՝
Սիրո անուշ մտրակներին հանձնված,
Ես գերվեցի մի նորաթուխ շուրթերից,
Նոր Ծաղկունքի արևահամ բույրն առա։
Առվակները քչքչացին հոգուս մեջ,
Լույսը ցոլաց ակնաղբյուրի խորքերում,
Աչերիս խոր լճակի մեջ հնամյա,
Արցունքի մեջ՝ սիրո գգվանք հայելվեց։
Խտղտացին արբանք ու սեր գրկիս մեջ,
Թիթեռները հոգուս երկինք ճախրեցին,
Եթե անգամ պոետն հանգչի հոգուս մեջ,
Չեմ խնայի կյանքը իմ, սիրո անբավ սեղանին։
Սովորեցի հասկանալ, որ սովորել հնարավոր է,
Հնարավոր է սպասել, հուսալ, հուսաքամ լինել,
ՈՒ սպասել համբերատար անհամբերությամբ,
Սովորեցի սովորել, բայց սովորական չդառավ։
Ամեն վայրկյանն էլի անցավ սրտապատառ ,
Սովորեցի ինձ սովորեցնել, բայց այն մեկին
Ում կուզեի այդպես էլ չկարողացա սովորեցնել,
Թեև որքան հպարտացա, իմ ձիրքերով, ապարդյուն։
Սովորեցի քեզ , որքան արագ, որքան արագ օտար
Օտար հոգուդ ընտելացա ու սովորեցի,
Որքան հեշտությամբ ահա հնազանդվել փորձեցի,
Օտար մի բեռ , որ վերցրեցի ինքնակամ։
Սովորեցի կամ ինձ թվաց սովորել եմ, լոկ թվաց,
Որքան արագ ես մոռանալ փորձեցի ու հիասթափվեցի,
Որքան արագ ես ինքնախաբ քեզ տրվեցի,
Սովորեցի հոգուդ օտար ու ահա տեսա, որ ինքս եղա ես քեզ օտար։
Դու այդպես էլ չսովորեցիր իմ ներկայությանը։

**

Տիկնիկս կորած գտնվեց,
ասես մանկությունս իր հետ ետ բերեց,
Տիկնիկս կորած գտա փոշոտված,
Հին սենյակս երբ մտա հանկարծ։
Տիկնիկս նայեց լուսավոր հեռուն,
Ասես ինձ չէր էլ տեսնում սենյակում,
Այնտեղ, որտեղ ես չպետք է դառնայի
Մանկություն, գիտեք հեշտ չէ ետ դառնալ։
Տիկնիկս նայեց ասեց մեծացած,
Ասես փոխվել էինք մենք տեղերով,
Նա ինձ խրատներ կարդաց ՝ լուռ անձայն,
Ես կուզեի երբեք ետ չգալ այստեղ։
Գրկած տիկնիկս,, խոժոռված սակայն,
Ես ուրախություն ու վիշտ էի գտել,
Ես գտել էի կորած մի թանկ բան,
Մանկություն , գիտեք հեշտ չէ ետ դառնալ։
Բարի երեկո Երևան իմ,
Ես քո գրկի մեջ կարոտել եմ քեզ,
Այսօր ուզում եմ երկոդ իջնի
Իմ աչքերի մեջ ու սրտիս անկեղծ։
Ու զում եմ քեզնից տաք ու ջերմ համբույր,
Տաք գիրկ եմ ուզում, փայփայանք անգին,
Ես քո գրկի մեջ կարոտել եմ քեզ,
Բարի երկեո, խաղաղ գիշեր մեզ։
Ես Կարոտել եմ իմ աչքերի մեջ
Տեսնել պատկերդ չքնաղ , աննման,
Ես կարոտել եմ իմ հոգու խորքում,
Նորից սեր զգալ, սերս տալ հենց քեզ։
Ես իմ Երևան , կարոտել եմ քեզ։

**

Հնչում է պաարեղանակը,
Ու պտտվում են զույգերն անթիվ,
Միակ այս պարը նվիրել ես ինձ,
Լույսերի այս ծովում անծիր։

Տարել ես սիրտս, մաշում ես հոգիս,
Ինչպես իրանս է կոտրվում ձեռքիդ տակ,
Այդպես տիրել ես հոգնաբեկ կյանքիս ,
Խմում ես կրքի գինին անհատակ։

Գիշեր է ու սեր, ու պարն է տանում,
Ոտքերս սահում են այնպես,
Ինչպես մտքերս են անտես սահում,
Հնչում է անվերջ մեղեդին։

Տիրել ես կամքիս երկաթյա,
Ենթարկել քնքշանքի ուժին,
Հայացքը քո անհասկանալի,
Մեռնում է պարպվում է մթնով լի։

Լույսերի մեջ արթնացող,
Հանգչում է ակորդը վերջին,
Նետվում ենք աթոռին պարապ,
Իրար լքած ու հեռացած։

Հանգչում է օրը նորաբաց,
Հանգչում է սերը չծնված։

**

Գուշակի՛ր գնչուհի սևաչյա,
Գուշակի՛ր աշխարհս ափիս մեջ,
Գուշակի՛ր գնչուհի աներկբա ,
Գուշակի՛ր գիշերս մոտակա։

Լուսնոտ եմ գիշերում, սևաչյա,
Գերի եմ գիշերով լուսընկա
Գուշակիր լուսնի տակ սևաչյա,
Գուշակիր աշխարհս ափիս մեջ։

Գուշակի՛ր սրտիս դողերը,
Իմ ապրած կյանքի հիմքով,
Գուշակի՛ր երկինքս պարզկա,
Գուշակի’ր աստծո շնորհով:

Մութ գույներով վաղանցիկ։
Մարդկային կերպս ազնիվ
Իմ հույզերով՝ շա’նթ ու փոթորիկ,
Մոտեցի’ր հոգուս աներկբա։

Գնչուհի’, հեռուներից եկած
Գուշակի՛ր աշխարհս ափիս մեջ․․․․

**

Ես քեզ գրկում եմ իմ տաք ափերով,
Արցունքի պահված կաթիլն եմ սրբում,
Դեմքիդ վրայից տերևախաշված,
Խազ-խազ անծանոթ պատկերն եմ շտկում։

Դու եկար հարսնացուի երկար փեշով,
Հետքեր ճամփիդ ամբարելով,
Սեր տանելով ու շաղելով,
Հոգիս մտար ավիրելով։

Երազանքիս պես գունավառ,
Օրերիս պես միգամած,
Արցունքներիս հետ կաթող,
Եղար հոգուս հանգրվան։

Շոյանքներից սարսռուն,
Ժպիտներից համարձակ,
Կնոջ նման հմայուն,
Կիրք ամբարած հեռացար։

Եկար երկար զգեստով,
ՈՒ հավաքած փեշերով,
Սեր-գգվանքից մերկացար,
Կիրք -ծփանքից այրվեցիր։

Աշուն աղջիկ, երբ նռնացար,
Սրտիս հուշիկ մոտեցար,
Քեզ սիրեցի երազիս մեջ,
Աշուն աղջիկ, երբ հեռացար։

Դու հեռացար շորորուն,
Հոգիս հետդ տանելով,
Թողեցիր սառը հույսեր,
ՈՒ անկատար երազներ։

Աշուն փարվեցիր սրտիս,
Սիրուս նման անձրևոտ։

**

Ատում ես,
Մինչդեռ իմանաս, որ
Այն սխալները, որ անգամ սխալ չէին ժամանակին,
Հիմա էլ չկա,
Այն անունը , որ պարզ ու հպանցիկ կանցնեիր կողքից,
Թանկ է ուրիշին,
Եվ այն ձեռքերը , որ մաշում էիր անմիտ արդուկով,
Հիմա գրիչն են ձեռք առել նորից,
Հուզում են մարդու հոգիները տաք,
Այն, որ քո մոտ միշտ էր ձմեռում,
Արջաքուն մտած, Կամ գուցե չկար,
Ու ես էի արթմնի քնած,
Այն աչքերը, որ կարոտ էին հյուսում քո մի հայացքին,
Շուրթերը , որ եթե անգամ համբույր չլիներ,
Կգոհանային մեկ հատիկ բառով,
Քնքուշ ու անգին,
Հիմա ուրիշի անունն են տալիս,
Հոգով փարվում են ,
Գրկում ուրիշ սրտի մի աշխարհ;
Ատում ես,
Իսկ անտարբե՞ր ես,
Որ քո անունն էլ չի հնչում,
Որ ձայնիդ , գալուդ էլ ոչ ոք չի սպասում,
Ոտնահետքերիդ, ոտնաձայներիդ շշուկն անգամ,
Չի արձագանքում,
Դատարկ մի տեղում,
ՈՒր սիրտ էլ չկա,
Դու չթողեցիր,
Իսկ թողեցիր ինչ,
Թողեցիր դու ինձ,
Փոխված հմայիչ,
Բայց արդեն , արդեն ուրիշի ճամփին,
Ուրիշ աչքերի բոցերում հալվող,
Ուրիշ կրքի մեջ նոր անուն տալով,
Թողեցիր դու ինչ,
Ու քեզ թվում է ատելությու՞ն,
Դու թողեցիր մի դատարկություն,
Այն էլ քո սրտում։

ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ