ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, May 31, 2016 12:47 - չքննարկված
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
**
Իսկ ինչպե՞ս է որ
Հենց այս դարում եմ աշխարհ եկել Տե՜ր,
Գոնե այն անցա՜ծ դարերում գայի ես,
ՈՒ սերը տեսնեի…
Երբ եկա արդեն նրան տարել էին ,
Կեղծիքի վրա ինչ որ տառեր էին ,
Հիմա ասում են այդ տառերն էժան ,
“Սիրում եմ ես քեզ” սուտ կեղծ բառեր են ,
Եվ ում հավատալ դարին, թե մարդուն ,
Սրանք մարդիկ են թե լոկ անասուն ,
Ինչպես կլինի ասացեք հիմա,
Որ Աստծո տված Սերը չքանա …
Ո՞վ ծախեց, եվ ո՞ւմ,
Շահ ու հաճույքներ սիրող կենդանին,
Սերը վաճառեց….
ՈՒ բերեց նրա փոխարեն լրբին
ՈՒ սեր անվանեց
Հիմա ինչ կոչեմ ցեղին այս ստրուկ ,
Որ հաճույքի ու փողի գերին է,
Ինչպես անիծեմ այս դարը ասեք,
Երբ դարի մարդը սերը վաճառեց,
Չէ՜ սխալ դարում չէ որ ծնվել եմ ,
Ես այս ամենից վաղուց գժվել եմ ,
ՈՒ չեմ հասկանում այս մարդ ասվածը,
Ո՞Ւր տարավ, ծախեց Աստծո տվածը…
**
Մեկ մեկ ուզում եմ սիրտս վերցնել
ՈՒ բռունցքիս մեջ սեղմե՜լ շատ ամուր,
Որ այդ անխիղճը, հասկանա ինձ էլ,
Մի պահ ենթարկվի, այսպես չե՜ն ապրում.
Արի ու այդքան համառ մի սրտի, դու բացատրի,
Որ սիրելուց էլ պետք է իմանա, թե նա ում սիրի,
Արի ու ասա որ խի՜ղճդ մեռնի՜ ,
Մեռնի որ ապրես …
Քո խղճո՜վ մի օր պետք է տապալվես,
Ա՜յ փափուկ իմ սիրտ,
Բավ է չարչարվես ,
Աշխարհս ուրախ իր նիստ ու կացին
Հարսանիք, խնջույք ու սիրո խաղեր,
Իսկ դու աշխարհիս դարդը վերցրել,
Դո՛ւ էդքա՜ն փոքրիկ ինչպե՞ս ես պահել..
Սիրտ մի քիչ դու էլ աշխարհին նայիր ,
ՄԻ՜ սառիր, գիտեմ չես կարողանա,
Բայց խնդրում եմ քեզ այս մարդկանց նայիր ,
Այն ինչ տալիս ես, չի՛ վերադառնա,
Սերն ես սարքել քո համար Տաճար,
Իսկ մարդիկ Տաճար սիրում են քանդել,
Ամեն օր իրենց կյանքում սրտերում
Քանի՜, մարդու սերեր են մարել
Սրտակեր աշխարհ, սրտակեր մարդիկ
ՈՒ դու այս մարդկանց իբրեվ կերակուր։
Սիրտ ինչ ես ուզում ստեղծե՞լ նոր աշխարհ,
Ախր Աստված չես, ես ի՞նչ ես անում…
Հանդարտվիր հիմա, հանգիստ բաբախիր
ՈՒ լավ հասկացիր այստեղ չեն սիրում։
Արյունդ մի օր քո ապրած ցավից
Մարդկանց հարվածից տես ջուր չդառնա,
Դու շատ ես փոքրիկ, ով իմ փխրուն սիրտ,
Մարդկանց ցավերով քեզ մի ուրանա ,
Սեր , կարոտ, թախիծ պահիր , պահպանիր
Որ մարդը նրա տեղը չիմանա ։
Դե հանգիստ մնա ,
Հանգիստ իմ փոքրիկ,
Թե չէ մի օր տես Ժամացույցի պես
Մարդկանց հարվածից բախտի ու կյանքի
Հավերժ կկանգնես ,
Իսկ միթե դա է հենց քո ուզածը,
Աշխարհիս համար պետք է բաբախե՞ս
ՈՒ հենց աշխարհիս մարդկանց հարվածից
Մեկըդնմիշտ կանգնես ։
Իմ չարաճճի այստեղ սեր չկա,
Լավ է դադարես
ՈՒ քո զարկերին հետեվես սիրտ իմ ,
Թե չէ արդեն իսկ շատ հարված տեսած,
Մի օր կկանգնես,
Ախր քեզ համար դու չես էլ ապրել…
Լավ է հանդարտվես,
Սի՜րտ ապրել է պետք,
Լավ է քեզ համար մի քիչ բաբախես ,
Տեսնո՞ւմ ես մարդը ինչպես է ապրում ,
Պետք է մենության խրճիթդ մտնես ,
Այնտեղ երազես ու այնտեղ լացես,
Գուցե այն ինչ ուզում ես սիրտ իմ
Երկնքում գտնես.
Բայց սա աշխարհ է, անտառ մի վայրի,
Որտեղ որ մարդը որս է և ոչ սեր …
Այստեղ միամիտ սիրտ ,
էլ սեր չի ապրում ,
Սերն է մահանում…
**
Կլինի՞ մի օր գլուխս հանգիստ դնեմ ես բարձին,
Որ քար է կարծես բարձը իմ դարձել ,
Որ գիշերներս դարձել են դարեր ,
Որ չմտածեմ աղքատը արդյոք
Հաց կերա՞վ, քնե՞ց ,
Որբուկը արդյո՞ք մայր չերազեց,
ՈՒ գիշերներս այս խենթ մտքերով,
Ձուլվում են մտքիս, մտքերիս տիրում
ՈՒ ամեն գիշեր դառնում է մի դար
ՈՒ չի՜ լուսանում
Խիղճս ու միտքս որտե՜ղ բանտարկեմ ,
Որ չտառապեմ ,
Որ մի օր հանգիստ գլուխս բարձին ,
Անհոգ մանկան պես ես մի կուշտ քնեմ…
Բայց այսքա՜ն ցավը ես որտե՞ղ բանտեմ,
Ինչպե՞ս արգելեմ, ինձ խաբեմ ինչպե՞ս,
Երբ մարդ կա որդ է, մարդ կա օձի պես ,
Մարդ կա չղչիկ է, մարդ կա մի կապիկ
Մի գազանանոց, մի կրկես շատ մեծ,
Բազում դիմակներ ու չնչին մարդիկ,
Այս մղձավանջում ես ինչպե՞ս քնեմ,
Գիշերս ինչպե՞ս լուսանա հիմա,
Երբ հավատ, հույս, սեր երազի նման
Անցյալ են հիմա…
Թե մարդ ես հիմա տես ու դիմացիր,
ՈՒ բարձդ քարե մի թրջիր, քնիր,
Թե այդքան հեշտ է լուսացրու հիմա,
Գիշերդ թող որ մի դար չդառնա,
Բայց քեզ գիշեր հիմա ո՞նց սիրեմ,
Երբ դու հիշեցնում ու միտք ես տալիս,
Երբ հուշերն են արթնանում քո մեջ,
Երբ որբն է լալի՜ս,աղքա՜տն է անհաց,
Երբ այն պոռնիկը նորից դեր խաղաց ,
Երբ կյանքը կրկես, մարդիկ ծաղրածու,
Իսկ խիղճս ու հոգիս գլխիս բանսարկու,
Արի ու քնիր, արի ու ապրիր
ՈՒ այս կրկեսի մեջ զարհուրելի ,
Գիշերը սիրիր…
Նորի՜ց գիշեր է…
**
Իսկ ինչպե՞ս է որ
Հենց այս դարում եմ աշխարհ եկել Տե՜ր,
Գոնե այն անցա՜ծ դարերում գայի ես,
ՈՒ սերը տեսնեի…
Երբ եկա արդեն նրան տարել էին ,
Կեղծիքի վրա ինչ որ տառեր էին ,
Հիմա ասում են այդ տառերն էժան ,
“Սիրում եմ ես քեզ” սուտ կեղծ բառեր են ,
Եվ ում հավատալ դարին, թե մարդուն ,
Սրանք մարդիկ են թե լոկ անասուն ,
Ինչպես կլինի ասացեք հիմա,
Որ Աստծո տված Սերը չքանա …
Ո՞վ ծախեց, եվ ո՞ւմ,
Շահ ու հաճույքներ սիրող կենդանին,
Սերը վաճառեց….
ՈՒ բերեց նրա փոխարեն լրբին
ՈՒ սեր անվանեց,
Հիմա ինչ կոչեմ ցեղին այս ստրուկ ,
Որ հաճույքի ու փողի գերին է,
Ինչպես անիծեմ այս դարը ասեք,
Երբ դարի մարդը սերը վաճառեց,
Չէ՜ սխալ դարում չէ որ ծնվել եմ ,
Ես այս ամենից վաղուց գժվել եմ ,
ՈՒ չեմ հասկանում այս մարդ ասվածը,
Ո՞Ւր տարավ, ծախեց Աստծո տվածը…
**
Մեկ մեկ ուզում եմ սիրտս վերցնել
ՈՒ բռունցքիս մեջ սեղմե՜լ շատ ամուր,
Որ այդ անխիղճը, հասկանա ինձ էլ,
Մի պահ ենթարկվի, այսպես չե՜ն ապրում.
Արի ու այդքան համառ մի սրտի, դու բացատրի,
Որ սիրելուց էլ պետք է իմանա, թե նա ում սիրի,
Արի ու ասա որ խի՜ղճդ մեռնի՜ ,
Մեռնի որ ապրես …
Քո խղճո՜վ մի օր պետք է տապալվես,
Ա՜յ փափուկ իմ սիրտ,
Բավ է չարչարվես ,
Աշխարհս ուրախ իր նիստ ու կացին
Հարսանիք, խնջույք ու սիրո խաղեր,
Իսկ դու աշխարհիս դարդը վերցրել,
Դո՛ւ այդքա՜ն փոքրիկ ինչպե՞ս ես պահել..
Սիրտ մի քիչ դու էլ աշխարհին նայիր ,
ՄԻ՜ սառիր, գիտեմ չես կարողանա,
Բայց խնդրում եմ քեզ այս մարդկանց նայիր ,
Այն ինչ տալիս ես, չի՛ վերադառնա,
Սերն ես սարքել քո համար Տաճար,
Իսկ մարդիկ Տաճար սիրում են քանդել,
Ամեն օր իրենց կյանքում սրտերում,
Քանի՜, մարդու սերեր են մարել
Սրտակե՜ր աշխարհ, սրտակե՜ր մարդիկ
ՈՒ դու այս մարդկանց իբրեվ կերակուր։
Սիրտ ինչ ես ուզում ստեղծե՞լ նոր աշխարհ,
Ախր Աստված չես, ես ի՞նչ ես անում…
Հանդարտվիր հիմա, հանգիստ բաբախիր
ՈՒ լավ հասկացիր այստեղ չեն սիրում։
Արյունդ մի օր քո ապրած ցավից
Մարդկանց հարվածից տես ջուր չդառնա,
Դու շատ ես փոքրիկ, ով իմ փխրուն սիրտ,
Մարդկանց ցավերով քեզ մի ուրանա ,
Սեր , կարոտ, թախիծ պահիր , պահպանիր,
Որ մարդը նրա տեղը չիմանա ։
Դե հանգիստ մնա ,
Հանգիստ իմ փոքրիկ,
Թե չէ մի օր տես ժամացույցի պես
Մարդկանց հարվածից, բախտի ու կյանքի
Հավերժ կկանգնես ,
Իսկ միթե դա է հենց քո ուզածը,
Աշխարհիս համար պետք է բաբախե՞ս
ՈՒ հենց աշխարհիս մարդկանց հարվածից
Մեկըդնմիշտ կանգնես ։
Իմ չարաճճի այստեղ սեր չկա,
Լավ է դադարես
ՈՒ քո զարկերին հետեվես սիրտ իմ ,
Թե չէ արդեն իսկ շատ հարված տեսած,
Մի օր կկանգնես,
Ախր քեզ համար դու չե՜ս էլ ապրել…
Լավ է հանդարտվես,
Սի՜րտ ապրել է պետք,
Լավ է քեզ համար մի քիչ բաբախես ,
Տեսնո՞ւմ ես մարդը ինչպես է ապրում ,
Պետք է մենության խրճիթդ մտնես ,
Այնտեղ երազես ու այնտեղ լացես,
Գուցե այն ինչ ուզում ես սիրտ իմ,
Երկնքում գտնես.
Բայց սա աշխարհ է, անտառ մի վայրի,
Որտեղ որ մարդը որս է և ոչ սեր …
Այստեղ միամիտ սիրտ ,
էլ սեր չի ապրում ,
Սերն է մահանում…
**
Ով որ դասում է վերջին շարքերին՝
Բարությունը այն, որ չունի դիմակ,
Ով ուրանում է, բարուն ու լավին՝
ՈՒ շահագործում,
Նա արդեն հոգին ծախել է Նեռին,
Բայց հոգ չէ երբ որ ,
Աստված վերևում՝
Տեսնում է, լսում
Եվ ինչպես բերք ես ցանում ու սպասում ,
Երբ ես հնձելու,
Այդպես էլ ամեն մի մարդ արարած՝
Իր ցանածները կհնձի մի օր …
Բարություն անենք ու չափսոսալով,
Քանզի հնձելու օրը երբ որ գա
Ցանած փշի տեղ որ մարդ ցանել է
Չի կարող հնձել ծաղիկներ սիրուն
Հասկացե՛ք մարդի՜կ ամեն մի ցանած,
Լինի լավ, թե վատ հնձելու ենք մենք,
Եկե՛ք չափսոսանք՝
ՈՒ բարին ցանենք ,
Թեկուզև մի տեղ չգնահատվենք ,
Սակայն հնձելու պահը երբ որ գա ,
Տեսեք որ հանկարծ զարմանք չլինի,
Քանզի ինչ ցանես այն էլ կհնձես..
Պետք չէ չարության սերմը վերցնես ….
Երբ որ մի բուռ սերմով բարության
Հազարների ենք կարող մենք փրկել
Ինչո՞ւ ասացեք այն չարը ընտրել,
Ինչո՞ւ լավերին այն բարուց զրկել ,
Պետք չէ երկմտել ,
Բարին ցանեցեք որ երբ օրը գա,
Չլինի հանկարծ մարդը զարմանա
ՈՒ ցանած չարը փշերի տեսքով ,
Երբ որ շատանա քեզ է խեղդելու
Հենց քեզ ցանողիդ,
Քանզի ցանածը հնձվելու է միշտ…
Բարին ցանեցեք,մի ափսոսացեք..
**
Աշխարհիս սուտը անեծք է ասես ,
Որ ուր որ է գլխիս կթափվի
ՈՒ ես չտեսած սեր ու մաքրություն
Անիծված ինչպես մի խենթ, մեղսավոր,
Որ սեր էր գրում ձեզ եվ ամենքին ,
Կանիծվեմ քանզի չեմ կարող ստել …
ՈՒ մի զարմացիր հիմա օրհնում են,
Երբ կեղտոտվում են ,
Իսկ երբ մաքրություն ու սեր ես գոչում,
Քեզ անիծում են …
Հենց այդ նույն սուտը,
Մարդու անվան տակ,
Որ իր նմանին սարքեց խեղկատակ,
Հենց նա կանիծի,
Բայց հոգ չէ ով մարդ սուտ ու շահասեր,
Վախս ոչ թե որ քո անեծքն է,
Այլ վախս սերն ու մաքրությունն են ,
Որ ես չեմ տեսել..Նրանց չեմ գտել…
ՈՒ երբ անեծքդ թափես իմ գլխին
Գոնե անիծի՛ր ,
Ասա՛ մաքրության ու սիրո համար
Գնա՛ս ու չգա՛ս …
ՈՒ ես անեծքդ իբրեվ մի օրհնանք
Կառնեմ, կգնամ
Գոնե ով սուտ մարդ մի վերջին անգամ
Անեծքիդ մեջ ճիշտ ու ստիդ ճղճիմ
Մաքրություն խառնիր …
Դե ե՛կ անիծիր..
**
Ստի՛ր, որ սիրեն ,
Քեզ կհավատա՛ն,
Ստին շատերն են հիմա հավատում,
Երբ որ խաղում է մարդը դիմակով ,
Հիմա հենց դա՛ է “Սեր” է անվանվում:
Մաքուր ջրի պես զուլալ էր Սերը,
Մարդը պղտորեց սուտը խառնելով ,
Մի կաթիլ ցեխն էլ բավական է որ
Ամբողջ մի լիճը կեղտով պղտորեր…
Արի աշխարհին ու մարդկանց ասա,
Որ սուտն է իրենց կյա՜նքը կործանել,
Ինչպես մի կաթիլ ցեխով այդ լիճը,
Մի չնչին սուտը կյանքեր է քանդել,
Մարդ շատ ես շտապել,
Երբ անվանել ես այն մեկին մեծ սեր,
Չէ որ սրբություն կոչում ենք նրան ,
Ով գիտի գինը այդ մեծ սրբության ,
Ով քո սիրո հետ դաշինք է կնքել
Եվ ոչ թե հոգով քեզ թողե՜լ, լքե՜լ,
Մարդը սիրում է լոկ ստով սնվել…
Սուտն իր դիմակով իրեն Սեր կոչում
ՈՒ ման է գալիս աշխարհիս վրա,
Այդ ստոր սուտը խաբում է մարդուն,
Ով հավատում է ինչպես երեխա
Արի մաքրություն խնդրիր աշխարհից
ՈՒմի՞ց,որտեղի՞ց,
Երբ հիմա բազում մարդիկ այն դիմակ,
Սեր ու սրբություն ապականել են ,
ՈՒ իրենց ստով մարդկանց որ մարդ են
Ողջ ողջ թաղել են ,
Արի ու ասա ճիշտը հիվանդ չէ,
Երբ այսօր բազում մարդկանց սրտերում
Սերը Խաչված է,
Երբ ամեն սիրող մարդ ու արարած,
Ինչպես մի մանուկ այսօր խաբված է…
Եվ ո՞վ է ասում այսքանից հետո
Կյանքն ավարտված չէ…
**
Այս բեմից դաժան ես հեռանում եմ ,
Որտեղ դեր չունեի մի հանդիսատես,
Որը տանջվում էր տեսնելով բեմը՝
ՈՒ նա չէր սիրում դիմակահանդես:
Տեսա նեռին այն հրեշտակ դարձած
ՈՒ ավազակին իբրև մի անմեղ,
Ատելությանը տեսա, կեղծիքին ,
Որ սիրո տեսքով, անմեղին խաբեց…
Ինչեր չտեսա բեմում այս դաժան՝
ՈՒ սիրտս այստեղ ավաղ կոտրվեց,
Ցավից խենթացած ծափեր տվեցի,
Ասեցի, բա՛վ է չեմ կարող տեսնել…
Ոչ մեկ չլսեց …ծիծաղ, խինդ, ծափեր,
Նրանք խաղում էին, իսկ ես տանջվում ,
Մարդը գիշատիչ միշտ սիրեց դերեր,
Իսկ ես խենթացած բեմից եմ փախնում…
ՈՒ ծիծաղում է Նեռը նայելով ՝
Ինչպես է մարդը իրեն ենթարկվում,
Երբ Աստված տխուր լալիս է այնտեղ,
Թե կյանքի բեմում ինչ է կատարվում..
Գնում եմ հիմա, ինձ չվորոնեք ,
Ձեր բեմում չունեմ, ո՛չ դեր , ո՛չ դիմակ
Մարդը չի կարող ծառայել Աստծուն ,
Երբ որ արդեն իսկ կրում է դիմակ…
Մնաք դուք բարով, թե բարի է այն ,
Ինչ դուք եք անում մարդիկ աշխարհի,
Սուտը դարձրել եք մի անուշ նշխարք՝
ՈՒ բաժանում եք ամեն անհատի…
Ես միշտ կաղոթեմ ձեզ համար մարդիկ,
Որ գոնե մի օր դաթարեք ստել ՝
ՈՒ տեսնեք Աստծո լույսը ձեզ տրված՝
ՈՒ սերը վերցրած այն Նեռին լքեք..
Իսկ հիմա արդեն դահլիճն այս դատարկ,
Որ լի է սակայան, դատարկ ձեզանով ,
Թողնում եմ, լքում խաբեք միմյանց,
ՈՒ սեր խաղացեք,
Դե մնաք բարով..
**
Երբ մարդը մարդու հոգին է մեխում
ՈՒ հետո հանում մեխերը մեկ-մեկ
Բազում մեխերից անցքե՜ր են մնում ,
Միշտ հիշեցնելով թե ով է մեխել:
Քամին է սուլում անցքերից բազում,
Ոռնո՜ւմ է անվերջ ու միշտ ցավեցնում,
Մարդիկ, մի՜ մեխեք մարդկանց հոգիներ,
Մեխերն հանելիս անցքե՜ր են մնում,
Ախր մեր հոգին շոր չէ որ կարենք,
Չենք կարող բազում անցքերը փակենք
ՈՒ թե չեք կարող մի մտեք հոգի,
Եթե դուք եք կյանքում անհոգի,
Սակայն այն մեկը որ ունի մեծ Տեր,
Նրա պարզ հոգին պետք չէ՜ ավերել,
Մաքուր մարդու հոգին Աստծո՜ւնն է,
Այն հյուրանոց չէ՜, այլ Աստծո տուն է…
**
Օ՜ր քեզ թաղում ենք և ո՜չ թե ապրում,
Երբ կյանքն ակնթարթ՝ մեզ չի՜ էլ սպասում,
Բայց մենք այնպես ենք ամեն օր ապրում,
Ասես դարե՜ր ունենք առջևում…
Արի՜ դու մեկ֊մեկ հիշեցրու դու մեզ,
Որ կյանքը պահ է ու չի մնա մեզ ,
Գուցե այդժամ մենք քեզ կպահպա
նենք՝
Ու այնպես կապրենք,որ չչարչարենք .
Նրանց, որ մեզ են սիրում, կարոտում,
Որոնց հոգին է ցավից արնոտվում՝
Ու , այս ակնթարթ կոչված կյանքի մեջ,
Պետք է սովորենք ու գնահատենք,
Այն ակնթարթը՝ մարդուն սիրելի,
Որ այսօր մեզ հետ՝ վաղը չի լինի…
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
**