ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Monday, May 30, 2016 13:06 - չքննարկված

ՄԱՐԻԱՆԱ ԿԱՌՈՆԻ

ՄԱՐԻԱՆԱ ԿԱՌՈՆԻ

**

ՏԵՐՅԱՆԱՔԱՂՑ…

Իմ տենչերի աշունը եկավ.
Կարոտ էի լացի, ծարավ`թախիծի,
Աշունն իր գալով քա~ղցր հուշ բերեց
Եվ մե~ղմ դայլայլով այգիս նա լցրեց։
Բայց չի’ հագենում քա~ղցը խենթ հոգուս.
Աշնան հովի հետ`Տերյանս ու°ր է…
Դեռ սիրահար եմ պոետիս երգին`
Դադար չե’մ տվել նրա գովերգին։
Բայց, արի ու տես…նա խռովել է`
Հաղորդ չի’ դարձնում էլ իր պատկերին,
Որն օրորոցից ինձ ուղեկցել է
Եվ դարձրել է ինձ այնքա՜ն խոցելի,
Որ ես ճարահատ`ինքս ինձանից
Վանվել եմ հեռու~ և հերքե~լ եմ ինձ…
Հերքել եմ տարվա երեք գույները
Եվ միայն աշնան երանգն եմ պահել.
Հոշոտվա~ծ ու տառապյա~լ սրտիս նեղլիկ ծալքերում`
Լու~ռ տենչերն եմ իմ ամեն աշնան հետ ես բոցավառել։
Բայց, այս աշնան հետ` Տերյանն իմ չկա’.
Տերյանաքաղց է…
Եվ, գուցե, չգա’.
Ո°վ է հասկացել աշխարհքի բանը,
Որ ես, իմ համե~ստ, փոքրի~կ գոյությամբ`
Հստակ պատասխան գտնեմ այն հարցի’ն,
Թե Տերյանն ինձնից ինչո՞ւ խռովեց
Եվ իմ հոշոտված սրտի ծալքերում`
Իր անվան հուշով կարոտնե~ր թողեց։
Բայց, գուցե, սա իր նպատակն ունի.
Տերյանաքաղցը շատ քա~ղցր քաղց է…
Հենց նո’ր հասկացա,
Այո’, հասկացա,
Երբ հոգում իմ բյու~ր հարցեր ծնվեցին
Եվ անչափ խաղա~ղ, բարի~ երանգով`
Թղթին հանձնեցի…
Ա’յժմ ինձ մոտ Տերյանաքաղց է…
Գուցե, Ձեզ մոտ էլ արդեն սկսվեց.
Ա~խր, աշխարհին աշու~նն է տիրել`
ՏԵՐՅԱՆԱՔԱ~ՂՑ Է…

**

ԲԱՌԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՌԵՐԻՑ ՀՈԳՆԱԾ…

Բառարանային բառերից հոգնած`
Ես պարզ խոսքերով իմ երգն եմ երգում,
Եվ չեմ վհատվում, երբ մեղադրում եք,
Թե շա՜տ պարզորոշ մտքեր եմ երկնում:
Անկարող եմ ես խրթին բառերով
Ինձ պես հասարակ, < <շարքային>> մարդկանց
Հաղորդ դարձնել պարզ մի կսկիծի,
Որ բարդ բառերով լավ չի’ հասկացվում:
Ինչպե՞ս կարող եմ ես արգելք դառնալ
Դպրոցականին կամ < <խեղճ>> ռամիկին`
Կարդալու տողերն իմ արդիական,
Որ ժողովրդիս ծոցից են ելնում…
Որքան կարող եք միմյանց գովե’ք`
Կենդանի հանճար ձեզ հայտարարե’ք,
Բայց մի’ մոռացեք, որ պարզության մեջ
Մտքի և հոգու խորությունները՝
Առավել հստա՛կ են արտահայտվում:

**

ԽԵՆԹ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ…

Կարմիր վարսերով իմ ոսկե~ աշուն
Դու միակ կինն ես, ում ես չե’մ խանդում,
Մոր կերպարով ես մեր առջև հառնում
Դու իմ խնկաբու~յր, իմ անբի~ծ աշուն։
Երազ հայացքով դու իմ խե~նթ աշուն
Սիրում եմ նստել քո այգում, դաշտում,
Սիրուս հետ կորչել քո հեռուներում
Դու իմ լուսերե~ս, իմ բարի~ աշուն։
Հավերժ կախարդող իմ պայծա~ռ աշուն
Քո հմայքից ենք մենք անվերջ խոսում,
Քո տաք գրկի մեջ դու մեզ գուրգուրում
Մե~ղմ երգ ես ասում, իմ հրա~շք աշուն։
Իրիկնամուտ է արդեն, ի~մ աշուն,
Բայց մենք նիրհում ենք քո տաքուկ գրկում,
Անգամ լուսինն է մեզ բարի ժպտում
Քեզ հետ միաձայն երգում, խե~նթ աշուն։
Ինչքա՜ն քնքուշ ես դու, իմ նու~րբ աշուն
Եվ միակ կինն ես, ում ես չե’մ խանդում,
Քանզի իմ սերը քեզ շա~տ է սիրում,
Իսկ ինձ` քեզ նման խե~նթ է համարում։

**

ՄԵՐ ՍԻՐՈ ՄԵՋ, ՄԵՐ ՍԻՐՈՒՑ ՇԱ~Տ
ԵՍ ՄԵՐ ՍԻՐՈ ԲՈՒ~ՅՐՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ <3 <3 <3

Մեր սիրո մեջ, մեր սիրուց շա~տ
Քո սիրելու ձև’ն եմ սիրում,
Մեր սիրո մեջ, մեր սիրուց շա~տ
Ես մեր սիրո բու~յրն եմ սիրում։
Կարոտներիս դո’ղն եմ սիրում մեր սիրո մեջ,
Քո կանչերի արձագանքը`աչքերիս մեջ,
Արցունքներիս հա’մն եմ սիրում քո գրկի մեջ…
Ա~խ, երանի, հավերժ մնայինք `
Հարատևեինք այս գունազարդ երազի մեջ…
Բայց, թե հանկարծ, մենք արթնանանք
Ու հայտնվենք այն գորշ կյանքի ճամփաներին,
Որտեղից մեզ,մե~ծ հրաշքով, սերը փրկեց`
Եկ չկորցնե’նք մենք մեր սիրո բու~յրը, հոգի’ս,
Չմոռանա’ս քո սիրելու ձևը, իմ կե’ս,
Քանզի, վաղու~ց, արդեն գիտես.
Մեր սիրո մեջ, մեր սիրուց շա~տ
Քո սիրելու ձև’ն եմ սիրում,
Մեր սիրո մեջ, մեր սիրուց շա~տ
Ես մեր սիրո բու~յրն եմ սիրում…

**

ԱՆԵԾՔ…

Լսու°մ ես հեռացումիս ոտնաձայները.
Այո’, կարկամում ես կայծակներից կյանքի
Եվ ջանում ես ջնջել անեծքս դու,
Որ արևներ բերես կորուսյալ բախտիդ։
Անտեղի ես փորձում մաքրել հետքերն իմ`
Անզոր են մատներդ ոտքերիս առջև.
Կոշիկներիս տակ դրոշմն է Սև Մոգերի`
Նրանք կամքն են կրում Հին Աստվածների։
Ինքս էլ եմ, երբեմն, սարսափում իմ աչքերից`
Քանզի մահն է տիրակալը վաղուց նրանց,
Խելագարի պես փնտրում եմ ես ձեռքերը այն`
Որ հայացքից իմ`մի ողջ կյանք տարան…

**

ՔՈ ԶԱՐԹՈՒՑԻՉՆ ԵՄ…

-Իսկ դու կլինե°ս իմ զարթուցիչը…
-Քո զարթուցի՞չը.
Ի՜նչ գրավիչ է…
Կարծես ավելի բաղձալի կոչում
Աշխարհը սիրո չի էլ ունեցել։
Ես համաձայն եմ լինել և մնալ
Քո զարթուցիչը։
Իսկ գիտե°ս ինչու.
Ես խենթանում եմ միայն այն մտքից,
Որ դու բացում ես աչքերդ լուսե
Եվ հեռախոսից այն կողմ լսում ես
Ձայնը իմ քաղցրիկ,
Որը քաղցրացավ քո անմնացորդ սիրո ցոլանքից…
Ես ինձ զգում եմ փերի երկնային,
Ով ի զորու է իր մի բուռ խոսքով
Մեծ սիրտդ լցնել սիրո բերկրանքով։
Գուցե, խենթություն թվա ասածս,
Բայց ես պատրաստ եմ իմ ամբողջ կյանքում `
Գիշեր, թե ցերեկ,
Ձմեռ, թե ամառ,
Գարուն, թե աշուն…
Լինել և մնալ քո զարթուցիչը…
Միայն, խնդրո՜ւմ եմ,
Թե ի զորու ես,
Ինձ տեղադրիր այտերիդ մոտիկ,
Որ, երբ սիրտը իմ կարոտից հուզվի,
Իմ արցունքներով ես քեզ արթնացնեմ…

**

Լուսնի Սիրահարները
Լուսնի լույսի տակ ահա ստվերներ
Հեռու անցյալից երկու կերպարանք,
Մեկը բերել է արևի շողեր,
Մյուսն էլ լուսնին է իր հոգին հանձնել:
Խենթ սիրահարված լուսնի պատկերին`
Հառել են դեպ վեր հայացքներն իրենց,
Անցյալից եկած խենթ կերպարներին
Լուսնի վառ լույսն է իր գիրկը առել:
Ու սիրահարված լուսնի պատկերին`
Մոռացել են ողջ աշխարհը ասես.
Բռնել են ուղին լույսի երկնային
Եվ հեռուներն են մտովի հասել:
Երգում է մեղմիկ տիեզերքը`
Տարածում դյութիչ ելևէջներն իր,
Եվ իրար փարված սիրահարները
Լուսնին են պատմում իրենց մեծ սերը:
Մայր բնությունը դարձել է վկա,
Տիեզերքն անուշ իր երգն է երգում,
Լուսինն էլ վերից բարի նայվածքով`
Օրհնության անձրև է հանդարտ մաղում:
… Կախարդական է պահը այս ՍԻՐՈ,
Հեքիաթային է ամենը կարծես.
Բայց, երբ անձրևը դադարի մաղել,
Լուսինն էլ տեղը արևին զիջի`
Երկյուղ կա, ավաղ, որ կչքանա
Խենթ ԿԻՐՔԸ լուսնի սիրահարների:

**

ՄԱ~Մ, ՉԵ’Մ ՀԱՆՁՆՎԵԼ…

Մա~մ, ես կորցրի հավատը կյանքիս`
Ես իմ պայքարի ու~ժը կորցրի,
Լուռ աղոթքներդ արդյունք չտվին`
Իմ անուրջները անդեմ մնացին։
Եվ, ինչո՞ւ եմ դեռ ես կանգնած մնում
Խաչմերուկներին` ուր կանգառ չկա,
Ուր էլ երբևէ չե’նք հանդիպելու
Ես և իմ սերը`հոգնա~ծ, ակամա~։
Մա~մ, գուցե, նա’ էլ իր հավատն այրեց
Բախտի անիմաստ քառուղիներում,
Եվ, իր ուժերն էլ հատել են, գուցե,
Սահմանը, որտեղ կյա~նքն է ավարտվում…
…Մա~մ, շարունակի’ր դու լու~ռ աղոթել`
Կվերածնվե~մ. ես չե’մ հանձնվել,
Ու նո’ր ուժ առած` մարտի’ կելնեմ դեռ
Ի’մ և իմ սիրո’ երազո~վ անմեռ։

**

ԻՄ ՀԵՐՈ՛Ս ՈՐԴԻ, ՆԵՐԻ’Ր ԽԵՂՃ ՄՈՐԴ:
(Նվիրվում է Սասնա Ծռեր / խմբավորում ՏՂԱՆԵՐԻՆ)

Օջախի՛ս պարծանք իմ հերոս որդի,
Թե ի զորու ես, ների’ր խեղճ մորդ.
Ների’ր օրնիբուն աղոթքս, որդի’,
Ների’ր, որ մեղմվի ցավը խեղճ մորդ։
Դու մարտի ելար թուրքի’ դեմ, որդի’,
Եվ գիշերը օր դարձրիր խեղճ մորդ,
Ու աղոթքներից ուժ առած, որդի’,
Հույսով լցրեցիր սիրտը խեղճ մորդ։
Օջախի՛ս ճրագ իմ հերոս որդի,
Գալուստդ բուժեց սիրտը խեղճ մորդ.
Մայր Հայաստանը գրկեց քեզ, որդի’,
Ու հերոսածի~ն կարգեց խեղճ մորդ…
Այսօր խնդրու~մ եմ ների’ր ինձ, որդի’.
Պիտի չաղոթեր սիրտը խեղճ մորդ,
Քանզի խոշտանգեց մարմինդ, որդի’,
Հայը` ի’ր ձեռքով ու հանձնեց մորդ…

**

ԿԼՌԵՄ ՄԻ ՊԱՀ, ՈՐ ՀՍՏԱԿ ԼՍԵՄ ՎԱՅՐԱՀԱՉԸ ՁԵՐ
Որպես բարեկամ՝ դուք ժպտում եք մերթ
ու մրթմրթում եք երբեմն նաև`որպես թշնամի։
Ձեզ չի° ձանձրացրել խաղն այս երկակի,
թե° հաճելի է դիմակներ կրել։
Հոգնեցրել եք Ձեր խղճուկ գոյությամբ,
ատելի եք և՛ Ձեր ներկայությամբ.
թե ասելիք կա` ճակատիս ասե՛ք`
Հերի’ք է թիկունքս խոսքերով այրեք։
Հասանելի չեն ինձ դավերը Ձեր,
Քանզի պահապանն է իմ` Սուրբ Տերը։
Միայն կլռեմ ես լոկ մի պահ,
Որ հստակ լսեմ վայրահաչը Ձեր։

**

ՍԱՐՍԱՓ-ԵՐԱԶ

Սգալու համար ես կորուստ չունեմ,
Սակայն շուրթերիս մահն է ծվարել։
Մտքերը ներսից հոգիս հոշոտել
Ու սարսափում եմ ես արտաբերել`
Թե ի՞նչ երկյուղ է լուռ ինձ շղթայել։
Փորձում եմ ցրել վախը այս դաժան,
Ուզում եմ գոռալ, բայց չի ստացվում.
Ասես կոկորդն իմ մեկը սեղմել է `
Ասես մահն է ինձ իր ցսնցը գցել։
Մերթ ստվերներ են գալիս ինձ փարվում,
Մռայլ դեմքեր են աչքիս երևում.
Ո°վ է, բացատրե’ք, ինձ հետ խաղ անում`
Ո°վ է խոսքը իմ ինձնից գողանում։
Ահա, նշմարվեց աստղը երկնային
Ու, որպես հույսի մի վառ առագաստ`
Հետևում եմ ես նրա ուղեծրին,
Որ դանդաղ քայլքով դեպ ինձ է գալիս։
Մի պահ փրկումի հույս է ճառագում.
Ճիչն իմ երկյուղած`աշխարհն է պատում,
Բայց ի պատասխան աղաչանքներիս`
Երկինքն է փլվում ու, որպես նվեր`
Ինձ հոշոտում են կրակները բյուր…
Ու հենց նույն պահին`մի մեծ հրաշքով`
Ականջիս հասավ ծանոթ մեղեդի.
Մայրս ինձ գրկել`մեղմ շշնջում էր`
Սարսափ-երազից մի կերպ փրկելով։

**

Ճիշտ ժամանակին…
Լսել ենք, այո°, որ մարդ սխալ գործի…
Լսել ենք, սակայն չենք էլ ենթադրել,
Որ սխալը այդ մի ողջ կյանք արժի.
Կյանք, որ իրապես էլ ետ չես շտկի։
Անցած-գնացած կյանքերի համար
Մոմեր վատնելը`օգուտ չի բերի,
Բավ է և սգալ կորստի համար`
Սև ծովը երբեք չի’ Սպիտակի։
Թե մտադիր եք բարիք արարել`
Եղածը, մարդի’կ, մի’ այլակերպեք,
Թե չէ ինչ սրբի հանդերձ էլ կրեք`
Արտացոլանքը`Նեռ է, հիրավի։
Իմ այս խոսքերը, գուցե, Ձեզ թվան
Ոչինչ չասող կամ անժամանակ,
Բայց դեպ մահ տանող անողոք լավան`
Վրա է հասնում հե’նց անժամանակ։

**

ՍԵՐԸ ԵՐԿԱՏՎԵՑ…

Բռնաբարված է սերը այս գիշեր.
Մերկ փողոցներում թափառում է նա,
Մերթընդմերթ աչքերն անձրևում են`
Մարած ժպիտներ լու~ռ վիժեցնելով։
Ա~խ, հալածված է սերը այս գիշեր.
Ցավից դողում են կոպերը նրա,
Դեռ կյա~նք չտեսած` երազում է մահ`
Խուլ փողոցներում իրեն խեղդելով։
…Հասունացած է սերը այս գիշեր.
Իր ներսում պայքար կտանի նա…
Կբացահայտի, որ երկատվել է`
Ցավից կրկին սե~ր վերածնելով։

**

ՍԻՐԱՎԵՊԻ ՊԱՏԱՌԻԿ…

Հոգիս ինչո՞ւ է այսպես դատարկվել
Ու դարձել անօդ մի տարածություն,
Ինչո՞ւ եմ ուզում աշխարհին պատմել
Մի մելամաղձոտ, տխուր պատմություն։

Ինչո՞ւ եմ ուզում ի լուր աշխարհի
Սփռել մեր սիրո գիշերները մութ,
Մեր կարոտների ճառագումը լուրթ
Ինչո՞ւ եմ նետում խոռոչն աշխարհի…

ՄԱՐԻԱՆԱ ԿԱՌՈՆԻ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ