ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Sunday, May 29, 2016 9:46 - չքննարկված

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ ** ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
Սոֆյա Արզոյան (2)

**

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ

Մանկությունից չափահասություն կատարվող անցումային տարիքը անվանում են դեռահասության կամ անչափահաս տարիք ։ Դեռահասությունը ընդգրկում է 12-15 տարեկանը, որը համընկնում է հանրակրթության դպրոցի 5-8 դասարանի հետ։ Այս տարիքը ընդունված է անվանել < <Դժվար>> տարիք, < <ճգնաժամային>>տարիք, քանի որ մանկությունից չափահասության անցումը կատարվում է հակասություններով, դժվարություններով ու կոնֆլիկտներով։

Այս փուլին բնորոշ է դեռահասի վարքային հակասականությունը։ Արագ աճում է դեռահասի կմախքային համակարգը,ինչպես նաև սիրտ-անոթային համակարգը։ Ավարտվում է սեռական զարգացումը։ Այս փոփոխությունները դեռահասի մոտ առաջացնում են տագնապ, դեպրեսիա։ Դեռահասության ճգնաժամի ձևավորմանը նպաստում են երկու տիպի գործոններ՝ արտաքին և ներքին։

Արտաքին-ուսումնական առարկաների քանակական ավելացում, դասավանդող ուսուցիչների շատացում, հետևաբար և տարբեր գնահատում, ուսումնական նյութերում տեսական հենքի ներմուծում և այլն։
Ներքին-բուռն ֆիզիկական զարգացում, հորմոնալ փոփոխություններ, զարգացման անհավասարաչափություն,որոնք էլ նպաստում են բարձրացված նեգատիվիզմի ձևավորմանը, արագ հոգնածությանը,գրգռված, նյարդային լարվածությանը։

Դեռահասը շփման մեծ պահանջմունք ունի հասակակիցների հետ, նրանց կարծիքը դեռահասի համար դառնում է անփոփոխ, ճանաչված, ընդունված լինելը նմանապես։ Առանձնահատուկ կարևորվում է դեռահասային ենթամշակույթների յուրացումը՝ ժարգոն,մոդայիկ լինելու միտումը։ Ուսումը ձեռք է բերում անձնային իմաստ։ Փոփոխությունների գագաթնակետում է գտնվում դեռահասի ինքնագիտակցության վերաձևավորումը։ Իր մասին պատկերացումների ամակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվում,որի արդյունքում ,պարբերական ռեֆլեքսիայի հետևանքով կարող է ձևավորվել ցած ինքնագնահատական,անլիարժեքության ապրումներ։

Դեռահասության ճգնաժամը ոչ թե բնական, անխուսափելի երևույթ է, այլ կախված է սոցիալական միջավայրից, պայմաններից ու դաաստիարակությունից։ Հոգեբանական նորագոյացությունները առաջանում են տարիքային այն փուլերում,որոնք դառնում են բաժանման գիծ նախորդ և հաջորդ տարիքների մեջ։ Կրտսեր դպրոցական տարիքից, դեռահաս տարիքին անցնելիս երեխաների մոտ առաջանում է մի նոր հոգեբանական գոյացություն, որին անվանում են չափահասության զգացում։ Դեռահասությունը լինելով անցումային տարիք, իր մեջ պարունակում է ինչպես մանկության տարիքին բնորոշ, այնպես էլ չափահաս տարիքին բնորոշ հոգեբանական առանձնահատկությունները։

**

Պատանեկություն

Պատանեկությունը իր մեջ ներառում է 1 6 -20 -23 տարեկանը։ Այս փուլը կյանքի ուղու ընտրության , մասնագիտության ընտրության , տղաների համար զինվորական ծառայության փուլն է։

Նորագոյացությունը՝ անձնային և մասնագիտական ինքնորոշումն է ։ Առաջատար գործողությունը՝ ուսումնա-մասնագիտականն է։ Առաջանում է ուսումնական առարկաների նկատմամբ ընտրողական մոտեցում։ Այս փուլը նաև աշխարհայացքի ձևավորման փուլ է, որը ոչ միայն գիտելիքների համակարգի և փորձի հավաքածու է, այլև համոզմունքների համակարգի, որոնց ապրումներն ուղեկցվում են դրանց ճշմարիտ լինելու վերաբերյալ ապրումներով։ Աշխարահայացքային խնդիրների կենտրոնը կյանքի իմաստի փնտրման խնդիրն է՝ ինչի համար եմ ես ապրում, ինչպես ապրել, ինչ դառնալ։

Պատանիների կարևորագույն հոգեբանական բնութագիրը ինքնահարգանքն է՝ինքնընդունում, ինքնաքաջալերում կամ հակառակը։ Իրենց աշխարհաընկալման մեջ մեծ դեր ունի սոցիալական տարածքը։ Ընտանիքը մնում է այն հիմնական վայրը, որտեղ պատանին իրեն զգում է հանգիստ ու վստահ։ Անձի զարգացման համար կարևոր նշանակություն ունի շփումը հասակակիցների հետ՝ դա առանձնահատուկ խողովակ է տեղեկատվության և միջանձնային հարաբերությունների առանձնահատուկ ձև։ Պատանեկության ճգնաժամը առաջանում է դպրոցն ավարտելու և նոր կյանք մտնելու հետ պայմանավորված։

**

Դպրոց

Դպրոցում սովորեցնում եմ ամենագլխավորը, ինչպես կյանքում գտնել իր տեղը։ Տարբեր առարկաներ, որ երեխաներն անցնում են դպրոցում, ծառայում են միայն այդ նպատակին։
Մարդն հարստանում է գիտելիքով միայն այն դեպքում, երբ այդ գիտելիքները ինչ-որ նշանակություն ունեն նրա համար։ Դպրոցի խնդիրներից է նաև առարկաները դասավանդել այնպիսի հետաքրքիր ու աշխույժ ձևով, որ երեխան ցանկություն ունենա ուսումնասիրել ու հիշել դրանք։

Գրքերի ու հարցազրույցի օգնությամբ կատարվող ուսումնասիրությունը բավականին սահմանափակ է։ Առարկան ավելի խորն ու արագ է ընկալվում, եթե ուսումնասիրում են գործնական պայմաններում։ Մի շաբաթվա ընթացքում երեխաներն ավելի շատ թվաբանական գործողություններ կյուրացնեն, եթե նրանց հնարավորություն տան սպասարկել դպրոցի խանութը, հաշվել դրամի մնացորդը, անցկացնել հաշվառում,քան մի ամսում՝ դասագրքի անդեմ թվերի օգնությամբ։
Լայնածավալ գիտելիքների օգուտը քիչ է, եթե մարդը չի կարողանում երջանիկ լինել, չի կարողանում հաշտ ապրել մարդկանց հետ, գլուխ չի հանում այն աշխատանքից, ինչով ուզում է զբաղվել։ Լավ ուսուցիչը փորձում է հասկանալ յուրաքանչյուր երեխայի, որպեսզի օգնի նրան հաղթահարել բնավորության թույլ կողմերն ու դառնալ լայն մտահորիզոն ունեցող մարդ։ Այն երեխային, որին չի բավարարում ինքնավստահությունը, հարկավոր է հնարավորություն տալ դրսևորելու իր ընդունակությունները։ Այն երեխային,որ չի կարողանում ընկերներ գտնել, հարկավոր է օգնել դառնալու ավելի մարդամոտ ու հաճելի ընկերների համար։ Ծույլ թվացող երեխային հարկավոր է հետաքրքրել որևէ աշխատանքով։

Դպրոցական ծրագրերը պետք է դարձնել սեղմ և հետաքրքիր։ Կյանքում առավել հաջողակ են նրանք, ովքեր սիրում են իրենց աշխատանքը։ Բոլոր աշխատանքներն էլ ունեն ձանձրալի ու անհետաքրքիր կողմեր, բայց կատարում են այն, որովհետև անհրաժեշտություն ու կապ են տեսնում աշխատանքի քարացածության ու հրապուրիչ կողմերի միջև։

Լավ ուսուցիչները պարզ պատկերացնում են,որ յուրաքանչյուր երեխա պետք է զարգացնի ինքնակարգապահությունը, որպեսզի դառնա հասարակության օգտակար անդամը։ Բայց նրանք փորձով գիտեն, որ կարգապահությունը ձեռնաշղթայի պես չես հագցնի երեխային։ Կարգապահությունն այնպիսի բան է, որ զարգանում է մարդու մեջ։ Ամենից առաջ երեխան պետք է հասկանա իր կատարած աշխատանքի նպատակը և պատասխանատվություն զգա ուրիշների առջև։

**

Դեռահասների Հոգեբանական Փոթոխությունները

Բնախոսական ու էմոցիոնալ բոլոր փոփոխությունների հետևանքով դեռահասի ուշադրությունը սևեռվում է իր վրա։ Նա սառնում է ավելի զգայուն ու ամոթխած։ Հուզվում է ամենափոքր թերությունից, չափազանցնելով դրա նշանակությունը։

Դեռահասն այնքան արագ է փոխվում, որ չի էլ կարողանում հասկանալ, թե ինչ է ներկայացնում իրենից։ Շուտ է վիրավորվում դիտողություններից։ Ինչ-որ պահերին իրեն համարում է մեծ, կենսափորձ ունեցող և ուզում է, որ շրջապատի մարդիկ էլ համապատասխան վերաբերմունք ունենան։ Բայց հաջորդ րոպեին դառնում է երեխա և մայրական քնքշության ու պաշտպանության կարիք զգում։
Դեռահասը վախենում է իր ազատությունից և միաժամանակ բողոքում ծնողների խնամակալության դեմ։

Դեռահասին անհրաժեշտ է ղեկավարել։ Բայց, դա չի նշանակում, թե ծնողները պետք է դառնան իրենց երեխաների դատավորները։ Եթե ծնողների որոշումը խելացի է, դեռահասն ընդունում է ու հոգու խորքում շնորհակալ լինում։ Մի կողմից, ծնողներն իրավունք ունեն ասելու․< <Մենք ավելի լավ գիտենք>>, բայց, մյուս կողմից, նրանք պետք է խորապես վստահեն իրենց երեխային, նրա դատողություններին ու բարոյականությանը։

Երեխային ճիշտ ուղու վրա է պահում գլխավորապես առողջ դաստիարակությունն ու այն համոզվածությունը, որ ծնողները վստահում են իրեն, այլ ոչ թե այն կանոններին, որ սովորեցնում են։ Սակայն դեռահասին հարկավոր են և՛ կանոնները, և՛ այն գիտակցությունը, որ ծնողները բավականաչափ ուշադրություն են հատկացնում, որպեսզի սովորեցնեն կենսափորձի բացերը լրացնող այդ կանոնները։

**

Ինչպես Օգնել «ԴԺՎԱՐ» Երեխաներին

Դպրոցական պարապմունքները հրապուրիչ դարձնելուց բացի, հետաքրքիր, ճկուն ծրագիրն ունի նաև այլ առավելություններ։ Երբ երեխան դժվարանում է ըստ առարկաների սովորել, նա դառնում է երկտարեցի։ Հոգու խորքում նա ամաչում է իր անհաջողության համար, բայց չի խոստովանում, հավատացնում է, թե ատում է դպրոցը։ Նույնիսկ մինչև դպրոցական անախորժությունները, նա անհաշտ է իր ընկերների հետ։ Այն միտքը, թե բոլորն իրեն համարում են բթամիտ, ավելի է վատացնում գործը։ Երեխայի ինքնասիրությունը վիրավորված է։ Երբեմն նա հոխորտում է դասարանի առջև։ Թվում է, թե նա դիտավորյալ է վատ պահում իրեն։

Իրականում երեխան փորձում էր նման անհաջող ձևով գրավել կոլեկտիվի ուշադրությունը։ Դա կոլեկտիվից վտարվելուց խուսափելու առողջ ազդակ էր։
Երեխան տեղափոխվեց մի այլ դպրոց, որտեղ շահագրգռված էին ոչ միայն սովորեցնել նրան կարդալ ու գրել, այլ օգնել իր տեղը գտնել կոլեկտիվում։ Ծնողներից իմացան, որ երեխան սիրում է նկարել ու ատաղծագործությամբ զբաղվել։ Հնարավորություն տվեցիր երեխային այդ դրական հատկությունները օգտագործել դասարանում։ Երեխաներին հանձնարարվեց հնդկացիների կյանքի մասին նկարի պատկերումներ, որ պատրաստվում էին կախել դասասենյակում։ Նրանք համատեղ կառուցում էին նաև հնդկացիների գյուղի մանրօրինակը։ Ուսուցչուհին ներգրավեց տղային այդ երկու աշխատանքներում ։ Դա այնպիսի աշխատանք էր, որի պատճառով տղան ստիպված չէր նյարդայնանար։ Նա գիտեր այդ գործը։Աստիճանաբար նրան ավելի ու ավելի հետաքրքրեցին հնդկացիները։ Նկարի իր բաժինը ճիշտ պատկերելու և մանրօրինակի իր մասը ճիշտ կառուցելու համար պահանջվեց կարդալ հնդկացիրերի մասին։ Նա ցանկացավ կարդալ սովորել, սկսեց ջանալ։ Կարդալ չիմանալու համար նոր համադասարանցիները նրան բթամիտ չէին համարում։ Նրանք ավելի շատ մտածում էին, թե նա որքան լավ է նկարում ու մանրօրինակ պատրաստում։ Երբեմն էլ գովում էին ու օգնություն խնդրում։ Երեխան կամաց-կամաց փափկեց։ Կոլեկտիվում իրեն վստահ զգալով, նա ընկերների հետ դարձավ ավելի մարդամոտ ու սիրալի։

Սա օրինակ է, որպիսի ուսուցիչներն իմանան և օգտագործեն բոլոր հնարավոր և անհնարին միջոցներն երեխաներին ներգրավելու դասի մեջ , կոլեկտիվի մեջ սեր ու փոխադարձ հարգանք սփրեն փոխօգնության միջոցով։

**

Դպրոցի Կապը Կյանքի հետ

Անհրաժեշտ է, որ դպրոցն իր աշակերտներին անմիջական գիտելիքներ տա կյանքի մասին, տեղի գյուղատնտոսության, ագարակատերերի, բիզնեսմենների ու բանվորների աշխատանքի մասին, որպեսզի նրանք տեսնեն դպրոցում ստացած գիտելիքների ու իրական կյանքի կապը։ Դպրոցը կազմակերպի ուղևորություններ դեպի մոտակա արդյունաբերական ձեռնարկությունները, դպրոցականների հետ զրուցելու համար հրավիրի զանազան մասնագետների։ Եթե պարապմունքների թեման օրինակ, սննդամթերքներն են, կարելի է դասարանին հնարավորություն տալ հետևելու, թե ինչպես են կաթը նախ կթում, հետո պաստերիզացնում,լցնում շշերն ու ուղարկում խանութ։

Բարձր դասարանների աշակերտներն ու ուսանողները հնարավորություն ունեն հետագայում կյանքն ուսումնասիրել ամառային աշխատանքային ճամբարներում, իսկ հետո քննարկել տեսածը, և նրանց համար ավելի հեշտ է ըմբռնել տարբեր մասնագիտությունների դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները։

Լավ դպրոցը պետք է սովորեցնի օգտվել դեմոկրատիայից որպես կենսակարգ ու գործելակերպ։ Լավ ուսուցիչը խրախուսում է աշակերտներին մասնակցել զանազան միջոցառումների ծրագրմանը, դրանք իրականացնելու եղանակների քննարկմանը, թույլ է տալիս ինքնուրույն բաշխել պարտականությունները։ Այդպես երեխաները սովորում են գնահատել մեկ մեկու,այդպես սովորում են կենսագործել ծրագրերը ոչ միայն դպրոցում, այլև հետագա կյանքի ընթացքում։

Ամենալավ մանկավարժներն անգամ ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարել երեխայի դաստիարակության հետ կապված բոլոր դժվարությունները։ Նրանց անհրաժեշտ է ծնողների օգնությունը։ Դրա համար գոյություն ունեն ծնողական ժողովներ ու մասնավոր զրույցներ, որտեղ ուսուցիչն ու ծնողները կարող են միմյանց հաղորդել այն ամենը, ինչ գիտեն երեխայի մասին, բացատրել իրենց նպատակներն ու դաստիարակության վերաբերյալ ունեցած հայացքները։ Ծնողները կարող են ակտիվորեն մասնակցել ծնողական խորհրդի աշխատանքներին, կանոնավոր հաճախել ծնողական ժողովներին, ուսուցիչներին ու դպրոցի ղեկավարությանը ցույց տալ, թե հետաքրքրվում են դպրոցում տարվող ուսումնական աշխատանքներով, և ուսուցման նոր, առաջավոր մեթոդներ մտցնելիս, հնարավորության դեպքում, կարող են հույս դնել իրենց վրա։
Ոչ մի դպրոցում ուսուցման գործը չի կարող կատարյալ լինել, բայց դրա բարելավման համար անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների շահագրգռվածությունն ու ազնիվ մասնակցությունը։ Մեր երկրին օգտակար, երջանիկ քաղաքացիներ աճեցնելու գործում մեծ նշանակություն ունի լավ դպրոցը։

Երեխաների խնամքի համար խելամտորեն ծախսված դրամը հարյուրապատիկ վերադառնում է հասարակությանը։ Այդպիսի դպրոցների արժեքն ավելի վառ է արտահայտվում այն երեխաների մոտ, որոնք հետագայում գտնում են իրենց տեղը հասարակության մեջ, դառնում լավ աշխատողներ, գիտակից քաղաքացիներ, ավելի երջանիկ են անձնական կյանքում։

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ