ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 24, 2016 21:54 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:Սյուզաննա-Դուն՝-Յան

Սյուզաննա Դուն՝ Յան

***
Փոքրուց հայրս ինձ «Թագուհիս» էր անվանում…
Ես ժպտում էի….կարմրում….հպարտանում…
Եվ ջանում էի նման մնալ էդ կերպարին…
Լինել բարձր՝ արժանանալ հորս «գահին»…

Այսօր էլի հայրս շոյում գլուխս մեղմ,
Գրկում է ինձ, սեղմում կրծքին, ջերմ փայփայում,
«Իմ Թագուհի» է անվանում, ձայնը դողում…
Շրջվում է հետ՝ թաց աչքերը՝ անփույթ . պահո՜ւմ…

***
Ո՞վ էր իմանում տառապանքը լուռ…
Ու կարոտը խուլ՝ դողդոջ մարմնի…
Երբ աչքի հիմքում ծովեր էին հորդում…
Իսկ շուրթը փափագ՝ օրհնություն ժպտում…

Աղոթք է ծնկած սառած հայացքում…
Տագնապ ու վախ կա՝ մոռացվա՜ծ հնից…
…Լոկ ճամփան… անեզր ու անպարագիծ
Ասես կանչում է ու վանում նորից…

Ո՞վ է իմանում զովը խենթ հոգու…
Որը ողջ կյանքում ապրել էր հանուն…
Ու հիմա հիշել մաշված անձը իր՝
Մոռացման ծոցում գլուխ չէր հանում…



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ