ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 24, 2016 22:15 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ

Աիդա ԱվդալյանԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ

ՀՈՒՇ…
Շատ պատահական ու տարիներ անց,
Տեսնում եմ հանկարծ շատ ծանոթ աչքեր,
Համառ հայացքը աչքերիս գամած,
Հիշեցնելով իրեն՝ լուռ հարցականով…

Ես տարակուսած միտքս եմ փորփրում
Եվ հետ գնալով տասնյակ տարիներ,
Հիշում մանկության պատառիկ հուշեր,
Կարծես խնամքով պահված մասունքներ…

Այտերս են շիկնում առաջվա նման,
Երեկվա անմեղ աղջնակի պես,
Իսկ նա նայում է մեծ ափսոսանքով,
Նորից կարկամում այն պատանու պես…

Տեսնում անվստահ կարծես ինձ մեկնած,
Ձնծաղիկների փունջը վաղ գարնան,
Եվ, ո՜վ զարմանք, այս ինչ հրաշք,
Դաշտն ու սարերը ձյունով են պատված…

Թող, որ կրկնում ՝ սիրում ես նորից,
Այս անգամ ուրիշ՝ թվում թե երկրորդ,
Գիտակցված սիրով՝ կորցրած-գտած,
Վաղ մանկությունից դեռևս եկած…

Ու հասկանում եմ ես էլ` դառնացած,
Որ այն միակը ողջ կյանքի համար,
Հենց դու ես եղել իմ կողքին նստած,
Ավա՜ղ, հասկացա շատ տարիներ անց….

Հուզված, մանկության այրող հուշերից
Ու տարիներ անց հասկանում նորից,
Մեր միակ սերը անկեղծ, անմոռաց,
Մանկության հուշ է՝ շատ վաղուց դարձած….

ԶՂՋՈՒՄ
Ու՞մ մեղքով, ինչու՞ հիշելն ավելորդ,
Ավազների վրա տուն կառուցեցի,
Առանց սիրո ամուր շաղախի,
Փլվելու պատրատս ցանկացած պահի…

Հիշում խոսքերդ սրտի խոր ցավով,
Տխուր ժպիտդ ու հայացքդ թախծոտ,
Եվ ինչ իմանայի ինքս ինձ էի պատժում,
Հաղթողի տեսքով երբ քեզ էի նայում…

Հերիք մեկ-մեկու մենք հեռվից նայենք,
Մի կարճ կյանք ունենք ու մի անկեղծ սեր,
Պահում, փայփայում բոլորից թաքուն,
Բախտիս անիվը շրջել եմ ուզում…

Գիտե՛մ, քո սրտում հավերժ եմ ապրել,
Գիտե՞ս, սիրելի՛ս, ընդմիշտ եմ եկել,
Սերս պոռթկացող լավա է դարձել,
Էլ չեմ դիմանում՝ ընդմիշտ եմ եկել …

Մեղանչում եմ ես, հավատում՝ դու էլ,
Եկ իրար ներենք, նոր կյանքով ապրենք,
Առանց քեզ կարծես խաչված եմ ապրել,
Քեզնից առավել՝ ես ինձ եմ պատժել…

Եկ մթնաշաղին մոմերը վառենք,
Անշշուկ ու լուռ մեր աղոթքն անենք,
Մեր տեր Աստծուց թողություն հայցենք,
Ո՞ր մեղքի համար՝ մենք էլ չգիտենք….

ԿԱԿԱՉ
Նորից գարուն ու նոր ապրիլ,
Բալենին է ծաղկել այգում,
Ծաղիկներով իր սպիտակ,
Նորահարսի է նմանվել…

Այսօր երազ եմ ես տեսել,
Կանաչ սիրուն դաշտում էի ես,
Կարմիր կակաչ էի հավաքում,
Նորհարսի շորը հագիս…

Ժպիտը շուրթիս արթնացա,
Երազս պատմել կամեցա,
Այնքան իրական էր, սիրուն,
Փոշմանեցի թող ինձ մնա…

Սիրած տղաս հեռուներում,
Զենքը ձեռքին է ծառայում,
Գուցե նա՞ էլ ուրիշ սարում,
Ինձ պես կակաչ է հավաքում…

Ի՜նչ իմանար աղջիկը հեզ,
Սիրած տղան կռվում ընկել,
Կակաչների դաշտում պառկել,
Ինքն էլ կարմիր կակաչ դարձել…

Նորից թուրքն է ոտքի ելել,
Ու մարմաջով իր հարատև,
Ումի՞ց տեսնես, ի՞նչ է ուզում,
Նորից աջ-ձախ մահ է սփռել…

Բոթ հասավ խեղճ աղջկան,
Վշտից կարծես խելագարվեց,
Սիրտը հավերժ սևով պատվեց,
Դարձած ինքն էլ՝ կարմիր կակաչ…

Տարիներ անց մի հրաշքով,
Թող, որ մեկին նորից սիրի,
Ես իմ ապրած կյանքից գիտեմ,
Այս մեկն իր հետ՝ հավերժ կապրի…



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ