ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, May 7, 2016 19:08 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ՄԱՐԻՆԷ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՐԻՆԷ ՄԱՆՈՒԿՅԱՆ
* * *
Կարոտս կարոտ է կարոտիդ
Կարոտում եմ հոտդ
Առավոտը
Հագուստդ
Հայացքդ
Մեկնած ձեռքդ
Տաք ափդ
Սառը ժպիտդ
Շուրդերիդ շարժը
Ձայնիդ տոնն
Ու հոտդ
Բացակա հոտդ
Մնաց հագուստդ
Բայց չկա հոտդ
Կա հիշողություն
Ու հիշողությունից
Բուրում է հոտդ`
Կարոտի հոտը…
* * *
Փոքրիկ մի սիրտ
Անկյունում փակված
Կապած, կապկպված
Արնաքամ էր լինում
Ու արտասվում էր նա
Անկյունում այդ փակ
Կապած, կապկպված:
Մեն միայնակ այդ անկյունում
Լույսի շող էր նա երազում
Լույսի շողն այդ թևածելով
Պահ ու հանկարծ հայտնվեց մթնում
Ու տալով լույսն իր` Սրտին
Կենդանացրեց նրան վերստին:
**
Նայիր ինձ
Շրջվիր ու նայիր
Պակաս կա,
Որ միայն հայացքդ է լրացնում
Սիրում եմ քո աչքերի մեջ
Տեսնել ինձ ու իմ աչքերը
Նեղացնում եմ բոլորին
Որովհետև սպասում եմ միայն
Քեզ
Զգում եմ, որ կաս
Ու գալու ես
Ուշանում ես,
Բայց գալու ես
Օրս ու սիրտս լցնելու ես
Լցվելու ես ներսս
Ժայթքելու ես աչքերիցս
Բայց մնալու ես սրտումս
Ընդմիշտ
Տաքացնելու ես
Ու տաքանալու ես