ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, April 26, 2016 11:19 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ԹԱՄԱՐԱ ԱԲԳԱՐՅԱՆ

Թամարա Աբգարյան (1)ԹԱՄԱՐԱ ԱԲԳԱՐՅԱՆ

***
Օգնի՜ր ինձ, գիշե՛ր, ամբողջանալու,
Խոսի՛ր շշուկով, լսո՞ւմ ես դու ինձ,
Ես եմ՝ կարոտը, որ ապրում եմ քո մեջ.
Քո մեջ են ծնվում իմ երազները:
Օգնի՜ր ինձ, որ ես հավաքեմ բոլոր իմ անուրջները՝
Քո գրկում ծնված,
Մի թող, որ նրանք թափառեն անմիտ ուրիշ աչքերում,
Քո մթության մեջ
Իմ շուրթի բառը ՝պտուղի նման,
Թող հասունանա,
Քո մենության մեջ իմ լռությունը
Թող արձագանքի,
Թե չէ ես այսպես հոգնել եմ արդեն՝
Կիսատ մնալուց,
Օգնի՜ր, որ երազն իմ կիսատ չմնա,
Լսո՞ւմ ես դու ինձ ,
Այդ ես եմ՝ կարոտը, սիրուց խենթացած.
Օգնի՜ր ինձ, գիշե՛ր, որ ամբողջանամ:

ՍՊԱՍՈՒՄ
Երբ լույսն է փակվում մթության մեջ լուռ,
Ես սպասում եմ քո վերադարձին,
Իսկ երբ լռության կանչերը հեռվից դառնում են ձայներ,
Լուռ տարածվելով թանձրանում իմ մեջ,
Ես էլ չեմ կարող բառերը սանձել ու չարտաբերել,
Որ սպասում եմ քո վերադարձին,
Որ կարոտում եմ…

***
Թափվի՛ր, անձրև, մայթերին հոգնած,
Մաքրի՛ր, տա՛ր քեզ հետ հետքերը անցած:
Ոչինչ չեմ ուզում անցյալից հիշել:
Լսո՞ւմ ես դու ինձ, չե՛մ ուզում տխրել,
Ապրել եմ ուզում, ա՜խ, իմ անձրև,
Թափվի՛ր դու, թափվի՛ր…



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ