ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, April 26, 2016 9:39 - 1 քննարկում
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ
***
Գեղանի կույս, իմ հայուհի
Մի օր դու էլ կմայրանաս
ՈՒ կդառնաս Աստվածուհի,
Այո, այո Աստվածուհի
Չէ որ մայրն էլ կյանք է տալիս,
Չէ որ մայրն էլ պաշտելի է
ՈՒ բոլորից սիրելի է,
Չէ որ ինչպես ամեն պահի
Մարդ Աստծուն է ձայնու՛մ օգնիր,
Քո զավակն էլ կանչելու է. մամ ջան, մայրիկ
Ու միայն քո շնոհիվ է, որ կդառնամ ես էլ հայրիկ:
Գեղանի կույս, իմ հայուհի
Մի օր դու էլ կմայրանաս
ՈՒ կդառնաս Աստվածուհի,
Փոքրիկ հրաշք արարելու
Մեզ նոր կյանք ես պարգևելու
Քեզ ավելի եմ սիրելու….
***
Չափը միակ չափանիշն է,
Միակ սահմանը կյանքի,
Որ ներկա է ամենուրեք
Որից երբեք չես փախչի:
Նախասահման չափերի մեջ,
Աստվածաչափ տեզերքում,
Մարդը ինքը մի չափանիշ,
Նոր չափեր է որոնում:
Նա չափում է նմաներին,
Նաև Աստծուն է չափում
Աստվածաստեղծ տեզերքի մեջ
Իր տեզերքներն է փնտրում:
Նա իջնում է իր մարդ չափից,
Անասունի նմանվում,
Իսկ հաճախ էլ չափը անցնում
Գերմարդաչափ գործեր անում:
Նա չափսերի բազմությունում
Անչափին է միշտ ձգտում
Բայց անչափը ինչ-որ չափ է,
Որը դեռ չի գտնվում:
Չափ ու անչափ գոյ պայքարում
Մարդ չափն է միշտ մնայուն ,
Ով մարդ չափը լավ է պահում,
Նրան դրախտն է հյուր կանչում:
Լավ իմաստով մարդ չափն անցեք,
Ուրիշ շեղում չի ներվում….
***
Ես շատերին եմ հասկանում,
Ինձ հասկացող ավաղ չկա:
Ես գաղտնիքներ եմ ամբարում,
Գաղտնիքներիս պահոց չկա:
Ես հոգիներ եմ թափանցում,
Հոգուս դուռը թակող չկա,
Հոգիներին լույս եմ բերում,
Հոգուս մութը ցրող չկա:
Սառույց սրտեր եմ ջերմացնում,
Սրտիս նման մրսող չկա,
Բյուր սրտերի սեր եմ բաշխում,
Իր սիրտն ինձ հյուր կանչող չկա:
Անճարության այս շքերթում,
Ճար էլ լինի ինձ հերթ չկա,
Հանճարների հատուկենտում,
Ինձնից ավել անճար չկա…
1 քննարկում
Lyudmila Shelluntc