ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Sunday, April 10, 2016 16:28 - չքննարկված

Որ տարիքից պետք է դաստիարակել երեխաներին։

Սոֆյա Արզոյան (2)Որ տարիքից պետք է դաստիարակել երեխաներին։
Այս հարցը հուզում է բոլոր ծնողներին։
Դաստիարակությունը սկսվում է մանուկների ծնված վայրկյաններից, հաճախ լինում է պատասխանը։ Բայց ես այն կարծիքին եմ, որ դաստիարակությունը սկսվում է մոր օրգանիզմում, երբ սաղմը արդեն ամբողջությամբ ձևավորված է։ Չէ, որ մոր հոգեվիճակը, արտաքին ազդակները հղիության ընթացքում անմիջապես անրադառնում են պտղի վրա։
Ապագա մայրերը պետք է հետևեն բժշկի խորհուրդներին և ապրեն առողջ ապրելակերպով։ Երեխայի դաստիարակությունը բարդ գործ չէ, եթե ինքներդ այն չեք բարդացնում։ Վստահեք ձեր բնազդին և հետևեք մանկաբույժի խորհուրդներին։
Գլխավորը, որն անհրաժեշտ է երեխային՝ ձեր սերն ու հոգատարությունն են։ Լավ, սիրող ծնողները բնազդորեն ընտրում են դաստիարակման ամենաճիշտ ուղին։ Ավելին, հաջողության հասնելու ամենալավ գրավականը սեփական ուժերին վստահելն է։ Եղեք բնական և մի վախեցեք սխալներից։

Դաստիարակության նպատակը
Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է։ Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ։

Յուրաքանչյուր երեխայի զարգացումը խիստ անհատական ու շատ բարդ երևույթ է։ Իր ծնողներից ու նախնիներից երեխան ժառանգում է զանազան հատկանիշներ՝ տարիքը, որի ժամանակ սկսում է խոսել, քայլել, ատամներ հանել, հասակը՝ շատ վաղ կամ ուշացած սեռական հասունացումը։ Սակայն այդ հատկություններով ընտանիքի անդամներն օժտված են տարբեր չափերով, որովհետև ժառանգականությունն ամենատարբեր հատկությունների խառնուրդ է։ Եթե երեխան մեծանա սիրո ու քնքշության պայմաններում և թեկուզ ժամանակ առ ժամանակ հանդես բերեք խելամիտ հաստատակամություն, մարդկանց հանդեպ նա կպահպանի բարեկամական վերաբերմունք, որովհետև դա արմատացած է նրա բնավորության մեջ։

Երեխայի զարգացման փուլերը
Երեխայի զարգացումը ընթանում է ոչ հավասարաչափ։
Կան փուլեր, որոնք համեմատաբար հանգիստ են կամ կայուն։ Եվ կան փուլեր,որոնք Կոչվում են ճգնաժամային /0,1,3,7,13,18 տարեկան/։
Ճգնաժամային փուլերում երեխայի անձնային հիմնական գծերը կտրուկ փոխվում են։Կայուն փուլերի ժամանակ երեխան կուտակում է քանակական փոփոխություններ, իսկ ճգնաժամային փուլում որակական փոփոխություններ։
Երեխայի հոգեկան զարգացումն ընթանում է կայուն և ճգնաժամային փուլերի հերթափոխությամբ։ Երեխայի կյանքի զարգացումը բաժանվում է փուլերի՝
1․Մանկիկություն 0-1
2․Վաղ մանկություն 1-3
3․Նախադպրոցական 3-7
4․Կրտսեր դպրոցական 7-13
5․Դեռահասություն և պատանեկություն 13-20

Մանկիկություն
Ծնված առաջին իսկ պահից երեխան զգայական շփման մեջ է գտնվում շրջապատող աշխարհի հետ։ Նորածինն ընդունակ է տարրական կերպով ընկալել զգայարանների վրա ազդող տարբեր գրգռիչները։ Հակազդում է թույլ և ուժեղ ձայներին, ունի գունային զգացարաններ, նաև համի ու հոտի զգայունություն ունի։ Նորածինն ունի մի քանի բնական ռեֆլեքսներ՝ ճանկելու, հենվելու, ծծելու։ Մանկիկության տարիքը բնութագրվում է զգայական և շարժողական ֆունկցիաների ինտենսիվ զարգացմամբ։ Այս շրջանում են ձևավորվում խոսքի նախադրյալները, կարևոր դեր է խաղում միջավայրը, հուզական շփումը երեխայի հետ, շարժումնեի ցուցադրումը։ Մանկիկության շրջանում զարգանում են երեխայի ֆիզիկական և հոգեկան այնպիսի հատկությունները, ինչպիսիք են բռնվելու, ձգելու, սողալու, տեղաշարժվելու կարողությունները։ Շարժողական հմտությունները զուգորդում են տեսողական զգայունությունների հետ, որը նպաստում է առարկաների տարածական դիրքի ու հեռավորության ընկալմանը։
Առողջ երեխա դաստիարակելու հիմնական միջոցներն են․ 1)օրվա ճիշտ ռեժիմը, 2)լավագույն հիգիենիկ պայմանների կազմակերպումը, 3)երեխայի օրգանիզմը կոփող զանազան ֆիզիկական վարժությունների սիստեմատիկ անցկացումը (մասաժ, մարմնամարզություն, ջրային լոգանքները)։
Կերակրեք երեխային, պառկեցրեք քնելու, դուրս բերեք զբոսանքի, լողացրեք միշտ միևնույն ժամերին։ Այդպիսի կայուն ռեժիմը լավագույն պայմաններ է ստեղծում օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։Երեխան կունենա լավ ախորժակ, խոր քուն, առույգ տրամադրություն։ Ճիշտ ռեժիմով պահած երեխաներին բնորոշ չեն քմահաճությունները։ Ռեժիմի պահպանումը անհրաժեշտ է ո՛չ միայն երեխային։ Այն կկարգավորի ողջ ընտանիքի կենցաղը՝ կազատի ընդհանուր իրարանցումից։
Ռեժիմը կարող է կոչվել համադրման միջոց, որովհետև միավորում է իր մեջ հիգիենայի և մանկավարժության կարևորագույն պահանջները։
Երեխայի մոտ մանկությունից հարկավոր է դաստիարակել ակտիվ գործունեության ձգտում։ Երեխան պետք է միշտ զբաղված լինի խաղով։ Խաղը ուրախացնում, զվարճացնում է երեխային։ Նա շատ է շարժվում, զրնգուն ծիծաղում, և դա արդեն նրա համար օգտավետ է։ Աշխուժացումը նպաստում է երեխայի ողջ օրգանիզմի լավագույն կենսագործունեությունը, արյան շրջանառությունը, շնչառությունը, մարսողությունը։
Երբ 3-4 ամսական երեխան գտնվում է մահճակալի կամ մանկասայլակի մեջ, հարկավոր է նրա վերևում խաղալիքներ կախել, որոնցով խաղալով, նա ձեռք է բերում իր հասակին հատուկ հմտություններ և որոշ կենսափորձ։ 7-8 ամսականում, հեռվից տեսնելով վառ խաղալիքներ, երեխան սովորում է չորեքթաթ գնալ դեպի դրանք, անելով մի շարք նոր շարժումներ։ Տեսնելով խաղալիքները որևէ տեղ՝աթոռի, բազմոցի վրա, և կառչելով թաթիկներով՝ նա կանգնում է ոտքերի վրա։ Մեկ տարեկան երեխան, շոշափելով առարկաները, հպվելով տարբեր իրերի՝ տաք, սառը, փափուկ, թեթև, ծանր, շատ բան է ստանում իր զարգացման համար։ Ծնողները պետք է հիշեն, թէ որքան շատ բան է տալիս երեխաներին խաղը և գիտակցաբար օժանդակեն դրան։ Խաղալիքներ գնելիս հաշվի առեք երեխայի տարիքային զարգացման, հետաքրքրությունների առանձնահատկությունները։
Երեխան շուտ է սկսում հասկանալ խոսքը։ Խոսքը հասկանալու հետ սկսվում է նրա զարգացումը։ Ծնողը պետք է պարզաբանի այն ամենը, ինչի վրա նա ուշադրություն է դարձնում, ասի շրջապատող մարդկանց, սենյակի իրերի անունները, բացատրի տարբեր գործողություններ, որոնք երեխան կամ տեսնում է, կամ ինքը կատարում։ Սակայն խոսքը հասկանալու համար դա դեռևս բավական չէ։ Հարկավոր է երեխաներին հատուկ ցույց տալ տարբեր առարկաներ և անվանել դրանք, տալ գործողություն՝ անունը և սովորեցնել երեխային կատարելու այն, սկզբում մեծահասակի օգնությամբ, իսկ հետո մեծահասակի առաջադրանքով և ինքնուրույն («տուր գնդակը», «ցույց տուր, որտեղ է տիկնիկը», «ծափ տուր» և այլն)։ Կյանքի առաջին տարվա վերջին երեխային կարելի է սովորեցնել բառերն արտասանել հասկանալով։ Այդ ուսուցումը պահանջում է, որ երեխան նաև լավ հասկանա բառի իմաստը, ապա կրկնի այն․ «Ու՞ր է մաման» հարցին երեխան պետք է ցույց տա մորը, «ասա մամա՛» առաջադրանքին փոքրիկը պիտի ասի՝ «մամա»։ Երեխաների հետ խոսելիս պետք է գործածել այն բառերը, որոնք նրանք արդեն կարող են արտասանել։ Ցույց տալով ու անվանելով, իսկ հետո հարցնելով երեխային՝ «Ի՞նչ է սա», կհաջողվի սովորեցնել նրան հասկանալով արտաբերել բառերը և ճիշտ օգտագործել դրանք։ Կյանքի առաջին տարվա վերջին երեխայի արտասանած հնչյունները ու շարժումները դառնում են ավելի արտահայտիչ, հասկանալի։ Անհրաժեշտ է, որ երեխան իր շուրջը լսի ճիշտ խոսք։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ