ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 29, 2016 21:25 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
**
Փոքրիկ մի սիրտ
Անկյունում փակված
Կապած, կապկպված
Արնաքամ էր լինում
Ու արտասվում էր նա
Անկյունում այդ փակ
Կապած, կապկպված:
Մեն միայնակ այդ անկյունում
Լույսի շող էր նա երազում
Լույսի շողն այդ թևածելով
Պահ ու հանկարծ հայտնվեց մթնում
Ու տալով լույսն իր` Սրտին
Կենդանացրեց նրան վերստին:
**
ՀՐԱԺԵՇՏ
Չափսոսալ ապրածիդ համար,
Ու չապրածիդ համար,
Չափսոսալ ապրումներիդ,
Ու ապրածիդ համար,
Չափսոսալ տողերիդ,
Ու շռայլած խոսքերիդ,
Չափսոսալ ապրած
Ժամերիդ համար,
Սկսված ու կտրված
Պատմության՝
Գրածդ տողերի համար,
Համար
Անհամար
Բազմակետեր՝ անհամար
Վերջակետ
Քո համար:
**
Պարի՛ր ինձ հետ
Սիրելիս
Փշաքաղված վալս
Ու Կրքոտ տանգո
Պարի՛ր ինձ հետ
Մոլորակ
Լուսին
Աստղեր
Խենթ ու խելառ իմ
Պարի՛ր ինձ հետ
Պարի՛ր զգացմունք
Ու փոթորիկ
Պարի՛ր
Ծովի ալիք
Ու խենթ քամի
Պարի՛ր ինձ հետ
Ձուլվիր
Վերացիր
Կտրվիր
Եվ թևերդ բաց
Լայն ճախրի…
ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
**