ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2016 20:10 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՍՅՈՒԶԱՆՆԱ ԴՈՒՆ՝ ՅԱՆ

Սյուզաննա Դուն` ՅանՍՅՈՒԶԱՆՆԱ ԴՈՒՆ՝ ՅԱՆ

**

Ո՞նց ես…

…չէ՜…բան մի՛ ասա…
…գիտեմ, որ օրդ տարի է դարձել…
…որ քնած ժամդ արթուն է մնում…
…որ աշխարհը սուտ, սին տուփի նման
քեզ ափն է առել ու բաց չի թողնում…
…որ ազատի մեջ բանտարկյալ ես զուտ…
որ ներկան թողած անցյալն է պեղում…
…որ հոգիդ հանում…վիրակապում ես…
ժպիտ նկարում, վրան՝ ծիծաղո՜ւմ…
…որ մութ գիշերը լույս արտասվում ես…
վերմակդ շնչում, ամուր փաթաթվո՜ւմ…
…որ գիշեր-ցերեկ լուռ աղոթում ես…
ու աղոթքներիդ սրտանց հավատում…
Գիտե՜մ…իմ հոգի…
Գիտեմ ինչպես ես…
Գիտեմ կարոտը ինչպես է լինում…

**

Անասելի բարդ է
սիրելիի պատկերը
հանձնել թղթին…

Դու ճանաչում ես նրան բույրով…
Տեսնում ավելին, քան՝ երևում է…
Նա բոլորի նման անկատար, թերի է
Ու կատարյալ է ամենից ու բոլորից…

Աչքերը փակ պիտի նկարել կատարյալը…
Աչքերը … փա՜կ…

Վրձինն ու ներկը…
Գույները՝ բոլոր…
Ամենից սրածայր մատիտն՝ անգամ
Անկարող են շրջանակել
Նրա պատկերը…
Նրա աչքերը…
Աչքե՜ր…
Որոնց շրջագիծը ես չգիտե՜մ.
Անհատա՜կ… անա՜փ… երկնածի՜ր…
Կրակի նման մերթ փայլուն ժպտացող…
Մերթ՝ գիշերվա նման մո՜ւթ…
Ամպերի նման՝ պատրաստ անձրևել…

Աչքեր… շուրթեր… պատկե՜ր…
Նրա շուրթերում պիտի համբույրս նկարել…
Նրա աչքերում՝ հոգի՜ս…

…որքա՜ն անկատար է ամենը սիրո դեմ…
…որքան կո՜ւյր ենք ամենքս՝ առանց Սե՜ր…

**

Սիրե՜լ…
…սիրել օտար մեկին…
…սիրել օտա՜ր տղա…
ողջ կյանքում ծիծաղել եմ այս մտքից միայն…
քմծիծաղե՜լ…
ինչպես կարող եմ ես՝ հպարտս…հայուհի՜ս…
…երբե՛ք…
Օտար տղային տեսնել կողքիս…
ափս իր ափում…
շնչել օտար մի շունչ՝ սեփականի նման…
կարոտել այդ օտարին՝ անգամ երբ կողքիդ է…
քո ցավից առավել ցավել նրա ամեն տագնապը…
չճանաչե՜լ նրան…
լինել ծայրահե՛ղ տարբեր…
ցանկանալ ամեն կերպ վանել…լինել կոպիտ…
ու առավել ցանկանալ, որ քեզ ամո՜ւր գրկի…
ապտակել, որ համբուրի՛ արտասո՜ւքդ…
…օտա՜րը…օտար տղան…
ինչպես կարող են օտար աչքերը
այսքան մաքուր արտացոլել պատկերս…
ինչպես կարող եմ օտար հոգում
այսքան սիրով խորտակել հույզերս…
Օտա՜ր… օտարների՜ց… հեռո՜ւ…
ով հայտնվեց չգիտես երբ և որտեղից…
ում պետք չեկավ ո՛չ «կարելի»
ո՛չ բանալի՝ իմ կառուցած դարպասներից
և ո՛չ մեկից…
Օտար մեկը՝ ի՛մ սրտի հե՜տ
չարախնդում, ծիծաղում էին իմ պայքարին…
Սի՞րտս…
սիրտս վաղուց՝…ինձնից թաքուն
ճանաչե՜լ էր…ընդունել տուն…
-օտա՛ր մեկին թողել իմ տուն…
Ես՝ … պարտությո՜ւն…
-թշնամին տնից է լինում…
բայց որ տանտերը՝…իրա՞վ…
և մի՞թե պարտություն է կրածս…
ու մի՞թե պայքար է գրա՜ծս…
…օտար մի անուն…մե՛կը բոլորից…
օտար մի հոգի՝ տարբե՛ր ամենից…
օտար…հեռավոր…ու այսքա՜ն մոտիկ…
օտար ու… իմը՝ բոլորից գողտրի՜կ…
Սիրե՜լ…
… սիրել օտար մեկին…
ու ոչ թե սերն ապրի քո մեջ
այլ՝ դո՜ւ ՝ նրա…
կամովի լինել գերի ու հնազանդ…
կամովի պաշտել նրան ու…
լինել նրա աշխարհում միակ աստվածուհի՜…
Պարտվել…ու լինել Հաղթո՜ղ…
Սիրե՜լ…
Սիրել օտար տղայի՜ն…
…ի՛մ օտարին…
…իմի՜ն…

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԴՈՒՆ՝ ՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ