ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2016 16:27 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ՄԱՐԿԱՐԻՏԱ ՄԳ

Մարկարիտա ՄԳ (1)ՄԱՐԿԱՐԻՏԱ ՄԳ

**

Ծով ու շշուկ, հույզեր ու սեր
Ծով ու գիշեր, հույսեր, հուշեր
Երգի հնչյուն, սիրո մրմունջ,
Խենթ ու խելառ, խելառ գիշեր:
Ափը նետվող ալիք հուզված,
Ոտնահետքեր սիրուց գժված
Ւրար փարված ձեռքեր անմեղ,
Հարբած հուշեր, արբած գիշեր:
Լուսնի արծաթ ժպիտ ու սեր
Ու մեղեդի սիրուց գժված
Երկու սրտեր իրար գտած
Իրար գտած, փարված իրար:
Կիսատ բառեր ՝ լուռ,ամոթխած
Ու շշուկներ սիրուց ծորած
Ու խենթացած ձեռքեր հուզված
Գինի ու սեր,խելառ գիշեր:
Ծով ու շշուկ, հույզեր ու սեր
Ծով ու գիշեր, հույսեր, հուշեր
Երգի հնչյուն, սիրո մրմունջ,
Խենթ ու խելառ, խելառ գիշեր:

**

Երբ գինին դառնա
Կաթիլ շուրթերին
Ու քաղցրանա
Շուրթից ավելի,
Երբ ձեռքդ հպվի
Կաթող համբույրին
Ու դառնա շոյանք
Գինուց առավել…
Կխենթանա
Գիշերը մութ
Ու կհամրանա
Գինին լուռ…
Երբ կշիկնի
Գիշերն անլուռ
Ու կդողա
Թափված գինին …
Կխենթանան գիշեր, գինի
Ու կպարի հարբած մի դող
Ու կպարի արբած մի բույր
Կխենթանան գիշեր, գինի…

**

Տար ինձ քո հեռուն
Գիշեր է, լուռ է
Թածոտ է, բայց լույս է
Թախծում է, անարցունք է…
Տար ինձ քո հեռուն
Մաքուր է, լուռ է
Քնքուշ է ու հուր է
Անուշ է, շոյանք է…

Տար ինձ քո հեռուն
Ու թող ես դողամ
Քո գրկում անլուռ
Գիշեր է, դողում է…
Տար ինձ քո հեռուն
Այրում է , ջերմ է
Թավիշ է շոյանքը
Այրում է, այրվում է…

Տար ինձ քո հեռուն ….

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԳ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ