ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2016 20:25 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ

Քրիստինա Տէր ՍտեփանեանՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ

**

-Եւ արդեօք կա՞յ բան աշխարհի մէջ որ աւելի հեշտ է
Անձրեւէն այս գեղեցիկ,
Եւ ան ի՜նչ աղուոր կը փորագրէ իր պատկերը պատուհանին այս,
Եւ կը գեղեցկացնէ տեսքը անոր կաթիլ առ կաթիլ.
-Հաւատա՜լ այն, ինչ որ կուզես,
Անցածը, ներկան կամ դեռ այն, ինչ որ չեղաւ,
Ի՜նչ հեշտ է եւ գերագոյն է զգացմունքներուն,
Երբ ինծի կը սիրէ ան եւ ես միայն կը հաւատա՜մ .
Ինծի կը նայէ ան,
Եւ ես հաւատալով կառնեմ աչքերէն ուզածը իմ,
Որ անցեալն է , ներկան, կամ երբէք չեղաւ ան…

**

Եւ բարձրացաւ աւե՛լի այս անգամ
Երկա՜ր տարիներու երգը այդ աղուոր,
Որմով հոգիս, ողողուած իր հուզմունքէն, կուլա՜յ
Գիշէ՜ր է, ցո՜ւրտ է,
Եւ կրկին ան քովս չէ …….

**

Այնպէ՜ս հմայած էր գիշերը խաղաղ,
Պատկերին, որ չունէր անուն,
Եւ շլացուցի՜չ էր շողշղացող շողերի նման.
Միմիայն երկու հատ էր, եւ երկուքը աւե՛լի գեղեցի՜կ էր
Քան փունջ մը ծաղիկներ .
Աւելի գեղեցի՜կ էր այդ երկուքը .
Ինծի չէին, բայց հրճուանքով դիտեցի զանոնք այդ գիշեր,
Եւ Հրճուանքս կը բարձրանար, որքան զանոնք կը գեղեցկանային.
Աչքերուս առջեւը կար այդ երկուն
Եւ Երկուքը աւելի գեղեցիկ էր, քանի միայն երկու էր, քանի զո՜յգ՝
Զոյգուած երկու սիրահարի նման,
Գլխերը իրենձ մօտ զիրար…
Զո՜յգ էին …
Ինծի չէին, բայց պիտի մնային իմս յաւիտեան .
Եւ չէ որ ամէն ինչ չէ տիրանալ,
Այլ քիչով միայն շատ բան ունենալ:

**

Իմ աչքերուս նայէ՛ արդէն ինծի կը ճանչնաս,
Շատով քիչով իմ սկզբունքներս՝ իմ աչքերէս կը կարդաս,
Եւ գիտես թէ շա՜տ բաներ որ այդ երկու աչքերուս մէջ կը պահեմ,
Հոգւո՜յս գաղտնի՛քն է վսեմ ՝
Սիրոյ հրճուա՜նքս առաջին՝
Եւ ինչու՝ թախիծս շատ անգամ ՝.
Եւ ան որ պիտի կրնայ ինձ հասկնալ այս աչքերէս իմ երկու՝
Ես պատրաստ եմ զանոնք՝ իրեն նուիրելու :

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ