ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, March 27, 2016 0:11 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ՄԱՐԻՆԵ ՔՈՍՅԱՆ
ՄԱՐԻՆԵ ՔՈՍՅԱՆ
**
ՄԱՅՐԱՄՈՒՏ
Ուզում եմ փակել
Աչքերս խռո՜վ,
Կոպերիս մեջ առնելով՝
Օրվաս հոգնած վերջալույս’ի
Վերջին շողերը տակացնող…
Ու ընկղմվել խորտակվելով
Մայրամուտի շեղ շողերի՜,
Մթնշաղի բոսորների՜,
Հո՜ւր կարմիրին խենթացնող
Միաձուլվելով հանդարտ ու լո՜ւռ
Հեռացող մայրամուտին
ԵՒ անէանալ վերջալույսի
Վերջին մարող շողերի հե՜տ,
Մխրճվելով մութը գրկել
Հանդարտվելով օրվա խաղից,
Ուզում եմ լո՜ւռ կոպերս փակել
Ու Միանալ իջնող գիշերին….
**
ՏՐԻՈԼԵՏ ՑԱՎ
Ծեր կուրծքը միշտ էլ դողում է ցավից,
Երբ այն շատ վիշտ ու հոգսեր է տեսել
Աշխարհ եկած իր անբախտ օրից
Ծեր կուրծքը միշտ էլ դողում է ցավից:
Հավերժացել են հոգու մորմոքը
Ո՞նց պիտի զատվի վիշտն ու կարոտը,
Ծեր կուրծքը միշտ էլ դողում է ցավից,
Երբ այն շատ վիշտ ու հոգսեր է տեսել:
**
Օրերս լո՜ւռ
Օրերս տխո՜ւր,
Օրերս հոգեմաշ
Անցնում են գնում…
Օրերս կարո՜տ
Օրերս թախիծ
Օրերս մոխրանում
Տարիներիս մեջ,
Հնանում անցնում
Դառնում են անցյալ։
Օրերս ժամ,
Օրերս րոպե
Օրերս դարձել են,
մի ժամացույց
Որն էլ չի սպասում
Եվ ոչ մի վարկյան,
Մթնում է գնում
Հեռանում անդարձ
Օրերս տխո՜ւր
Օրերս լո՜ւռ
Օրերս հոգեմաշ
Անցնում են գնում…
**
ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ԾՈՎԸ
Իջել է գիշերը՝ լո՜ւռ ու խաղաղ,
Իջել է ծովի՜ն մեղմի՜կ ու հանդարտ
Գրկել է լուսնի շողը ոսկեփայլ
Ու պար է պարում ՝ քողով հոգեզմայլ…
Ծովն էլ փոթորկված մի խենթ սիրահար,
Գրկել է լուսնի՜ն առել ափերի՜ն
Ծփում է լուսնի շողերով տարված
ՈՒ սիրատոչոր միանում խաղին։
Լուսինն էլ կարծես համեստ հարսի պես,
Շողերը փռել ծովին սիրակեզ
Պար էր գալիս մի վեհ՜ նազանքով,
Շուրջն էլ պարուրում սիրո հմայքով։
Գիշեր է իջել՝ լռին ու խաղաղ,
ՈՒ ծովն է խշշում մեղմի՜կ ու հանդարտ,
Ծիածանագույն ծփանքն էլ ծովի,
Խաղով է տարված խենթ ալիքների։
ՄԱՐԻՆԵ ՔՈՍՅԱՆ
**