ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, March 27, 2016 0:27 - չքննարկված
Կանթեղ գրական: ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ
**
ԴՈՒՔ ԻՆՁ ՀԱՍԿԱՑԵՔ
Դուք ինձ հասկացեք ամենքից էլ շատ՝
Ես դա լավ գիտեմ՝ լավ եմ հասկանում,
Ձեզ հետ խոսում եմ անկեղծ ու ազատ,
Եվ ինձ թվում է՝ Ձեզ կեղծ եմ թվում:
Ես հասկանում եմ՝ կյանքն է պահանջում,
Վստահել շատ քիչ ու փորձել միշտ շատ,
Մարդկանց շատ հեշտ են միշտ վիրավորում,
Եվ դա իմը չէ `իմը չէ հաստատ:
Ատելով ապրել `միշտ ատել կյանքում,
Որն է իմաստը `ասեք ինձ ազատ,
Ձեզ հետ խոսելիս ես սեր եմ ապրում,
Ձեզ հավատում եմ `վստահում եմ շատ:
-Սա ինձ համար չէ,- այսպես եմ ասում.
Իմը շատ քիչ է ՝Ձերը այստեղ շատ,
Եվ ինձ հաճախ են նույն հարցը ուղղում,
Ինչու են խոսքերդ այդքան լավ ու վատ:
Դուք ինձ հասկացեք`մեր կյանքն եմ գրում…
Շատերի համար շատ է հարազատ,
Իմ խոսքերի մեջ ինձ քիչն եմ թողնում,
Որ ճիշտ հասկանանք կյանքը անարատ:
**
ԵԹԵ ԱՍԵՄ
Եթե ասեմ,֊ինչու՞ այդպես,
Դու ինձ կասե՞ս ,֊ իրականը,
Այսօր այնքան շատ է կեղծը,
Որ հավատաս`քեզ կխաբես։
Թեկուզ ինքս էլ ասեմ ճիշտը,
Անգամ նույնը ինձ հարցնես`
Բնական է կկասկածես,
Խառնվել են ճիշտն ու սուտը։
Խառնվել են լավն ու վատը,
Բնավ պետք չէ `ապացուցես`
Անիմաստ են այսօր կարծես`
Հաշվետուն ու հաշվեառը։
Եթե ասեմ` ա’յն չէ կյա՜նքը,
Դու չես ասի,֊ինչու՞ այդպես
Ես էլ գիտեմ` ինքդ էլ գիտես,
Շատ է փոխվել `նույն այդ շատը։
Եթե ասեմ` կամ դու” ասես,
Ի՞նչ կփոխի մեր ասածը`
Կուրացրեցին մեր հավատը,
Մեզ էլ դարձրին `փոխեցին մեզ`
Լավ է չասեմ`ո՞վ է տերը։
Իմ ասածը չունի հասցե`
Կյանքն է միայն տեղն ու տերը
Եթե ասեմ `դա մերը չէ
Չե’ս հավատա `վատն էլ դա է։
Լա’վ է չասեմ` լա’վ է լռեմ
Իսկ ինչ կասի՞, լռությունը
Արդյոք կասի՞,֊համաձայն եմ՞,
Դա էլ է հարց,֊ սա է’ կյանքը`
Էլ ինչ մնաց `իմն ու քոնը,
֊ Մի֊ թե լռե՞նք,֊ ու կորցնենք,
Նույն այսօրվա նման վաղը`
**
Դու ես
Դու ես իմ զովը՝ամռան լի հովը,
Ձմռան ցրտի մեջ՝ կարոտ այդ տոթը,
Գարնան անձրևի ծիածանը հուր,
Աշնան թախծի մեջ ՝կյանքը ոսկեհուր:
Իմ ծարավ սրտի ՝առվակը մաքուր,
Ծարաված սրտիս ՝սառը, քաղցր ջուր,
Խմածս կումի այն անուշ՝ բառը
Վա՜խ՝ սրտից եկած , այդ քաղցրությունը:
Դու ես բնության սիրտն ու կանաչը,
Հավերժ՝ անհատակ իմ երազանքը,
Անապատի մեջ,անծայր ու անջուր,
Ջրառատ հույսի ՝տեսիլքն ու հույսը:
Դու ես սեփական , անսեփականը,
Իմ ՝դու ես բառի սրտիս մաքուրը,
Շութերիդ անուշ մեղրածոր բույրը,
Եվ անվերջ խոսքիս՝դու ասա ինձ լուռ….
Եվ քո սրտով էլ՝ իմ չասծների լրացումը տուր…
Ասում եմ դու ես ՝լինի քեզ անդուր,
Ես քեզ եմ թողնում ՝ ատելու կեղծը,
Չկա դու ես-ում կեղծի մի նշույլ,
Ձև որ ՝ինքը չէ, դատարկ է ներսը:
Դու ես , այդ ձևում , իմը ՝իմն ես դու,
Բովանդակ սիրո ՝բովանդակությունը,
Դու ես անունը , մոտիկ է՝հեռու,
Կարոտն է կապում հեռուս ու մոտը:
Դու ես կարոտս՝անտուն իմ սերը,
Դու ես ՝դարձել է, անքուն իմ տունը,
ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ
**