ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2016 0:38 - չքննարկված

Կանթեղ գրական: ՀԵՐՄԻՆԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Հերմինե ԵնգիբարյանՀԵՐՄԻՆԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

**

ԱՅՑԵԼՈՒՆՉ
Արդեն շատ վաղուց մի տարօրինակ,
Հանդուգն այցելու պատեհ- անպատեհ
Հայտնվում է ու մունջ համառությամբ
Ինձ առերեսում,
Խառնվում է համին դառնաբույր սուրճիս,
Գունատ վարդերիս փնջի հետ բուրում ,
Զգեստիս ծալքերում լռիկ թաքնվում,
Եվ մայրամուտի մարող շողերի
Ծիրանու միջից ողջունում է ինձ,
Իսկ երեկոյան կծկվում, նստում
Բուխարու դիմաց , կրակն է խառնում:
Թեպետ հաշտվել եմ ներկայությանն այդ
Բնավ հասկանալ չեմ կարողանում ՝
Ուրվականն այս համր թախի՞ծն է արդյոք
Թե՞ կարոտը լուռ:

**

Վաղուց եղե՞լ է, թե՞ հորինել եմ
Ես ձմեռային այն ցուրտ երեկոն,
Երբ ձերքերս քո տաք ափերի մեջ,
Վառվող լապտերի լույսի տակ կանգնած,
Հայացքներս վեր՝ համրացած, անբառ,
Ունկնդրում էինք լռիկ մեղեդին
Վերևից թափվող պաղ փաթիլների,
Եվ ուզում էի, ո՜նց էի ուզում
Համբույրով քաղել քո թարթիչներին
Ու քո շուրթերին երկչոտ դողացող
Փաթիլները ձյան:

**

Խելառ կարոտն է ինձ այցի եկել,
Այնքան իրական հառնել է նորից
Պատկերդ իմ դեմ,
Եվ սիրո քո տաք շշուկներն այնքան
Իրական են, որ
Խենթ սարսուռներ են մարմնովս վազում:
Բայց գիտեմ՝ հոգիս մենակ ու ուժգին
Կարոտել էսպես չէր կարողանա,
Քո հոգում էլ է կարոտ փոթորկում,
Քո հոգու կանչն է իմ հոգում կիզել
Հոգեմաշ կարոտ՝
Չնայելով մեզ իրարից զատող
Յոթը սարերին ու յոթ ծովերին,
Ու՝ առանց միմյամց ապրած այս դատարկ
Անվերջանալի ձգվող օրերին,
Որ անզոր եղան մեզ կապող շղթան
Խունացնել, մաշել:
Արի մենք հիմա աչքներս փակենք,
Ուժեղ, շա՜տ ուժեղ երազանք պահենք,
Ու կհանդիպենք օրերից մի օր՝
Կբոցավառվենք մի համբույրի մեջ,
Ու գետերն իրենց հունը կփոխեն,
Քամին կանգ կառնի,
Երկնքից բուռ- բուռ աստղեր կթափվեն,
Ու հուր արևը էլ մայր չի մտնի…

ՀԵՐՄԻՆԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ