ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2016 0:29 - չքննարկված

Կանթեղ գրական:ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայուհի Սուսաննա ՂազարյանՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

**

ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՄ

Սիրահարվել եմ…
Եվ իմ անուրախ, պաղ օրերի մեջ
կարծես վառվել է ոսկե մի արև,
որ հուրհրում է և այրում հոգիս,
բորբոքում սիրուս կրակները բարկ:
Սիրահարվել եմ…
Եվ իղձ ու տենչանք ծաղկաբույր փնտրող
թիթեռի նման դեպ քեզ են ձգտում:
Երկինքը ասես իմ տունն է դարձել,
և սավառնում եմ, սավառնում անվերջ
ինչ-որ կապույտում,
որ քո նուրբ հոգու գույնն ունի միայն:
Ու քո բույրն ունի մի անհուն կարոտ,
որ իր թևերն է փռել սրտիս մեջ:
Քո հասցեն ունեն խենթ երազներս,
որ այցելում են գիշերվա կեսին`
քեզ որոնելու իմ բացված գրկում:
Դու բաժանել ես. ի’նձ ինձնից տարել`
և հիմա ես էլ քո անունն ունեմ:
Սիրահարվել եմ…
Ասես դարձել եմ ահեղ փոթորիկ,
որ մոլեգնում է ծովերի վրա
ու քո մակույկն է շարունակ փնտրում
ինչ-որ մի անհայտ, մի անգո ափում,
որ գուցե չկա… ես եմ հորինել`
որբ մայրամուտս մի խենթ այգաբաց
դարձնելու համար:
Չէ որ, սիրելի’ս,
սիրահարվել եմ…

**

ԻՆՁ ԳՏԵԼ ԵՄ

Ինձ թվում է` ես չեմ ապրել…
Կամ ապրել եմ`
քեզ գտնելու հույսով միայն:
Եվ կամ արևն էր քարացել
երկնի սրտում,
Կամ էլ նոր են հոգուս հպվում
արևները…
Ինձ թվում է` իմ երկինքը
միշտ ձյունել է…
Փաթիլվել են երազներս
թաց մայթերին:
Պաղ, անկենդան օրերիս մեջ
ճերմակ թախիծ…
Որ դիզվել է, մարմարվել է
իմ բաց սրտում:
Եվ իմ ցավին լուռ խառնված`
անձրևել է…
Ու երբեք էլ չի կամարվել յոթնագույնով:
Բայց հիմա ես սավառնում եմ`
կապույտ-կապույտ հեռուներում…
Ու թվում է` իմ թևերը դու ես վրձնել`
այնքան ազատ, այնքան թեթև,
որ թռիչքս լինի բարձր
ու ջնջել ես իմ վայրէջքի ուղիները,
որ կապույտում ես իմ հոգու գույնը գտնեմ:
Ինձ թվում է, թե առանց քեզ
ես էլ չկամ… չեմ լինելու…
Չէ որ, հոգի’ս, քեզ գտնելով`
ինձ եմ գտել…

**

ԵՍ ԶՂՋԱՑԵԼ ԵՄ…

Ես զղջացել եմ…
չէ որ խառնելով հոգուդ գույները`
հենց այնտեղ գտա ներկապնակս`
նույն գունանյութով, ինչ քոնն է լցված…
Չբացահայտված իմ լույս աշխարհը
հենց քո աշխարհում գտա ծվարած:
Ու քո աչքերի թախիծների մեջ
անհուն թախիծս լուռ արցունքոտվեց…
Իսկ քո ժպիտի նուրբ փակագծում
անհոգ ժամերիս տեսիլը գտա`
որ սավառնում է, սավառնում անտես`
ինչ-որ երկնքում, ինչ-որ երազում…
որ մերն է միայն:
Հեգ մարմնիս մեջ փշրվեց մի քար,
որ հաճախ մարդիկ սիրտ են անվանում.
թրթռաց, փքվեց ու ալեկոծվեց
քո կապույտ ծովում,
ինչպես մենավոր, մի լքված մակույկ,
որ վերջին հույսը հար չկորցրած`
իրենն է փնտրում…
Որ քեզ, սիրելի’ս, քեզ գտա մի օր
և կորցրեցի…
նորից հուշերիս տերևաթափին`
աշնան արևը գեթ վերջին անգամ
զգալու համար`… ես զղջացել եմ…

ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ