ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 23, 2016 19:57 - չքննարկված

ԿաՆթեղ գրական:ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

Արմինե Դավթյան (3)
ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

**

Ես կարոտ եմ նվագում՝
Արցունքաշաղ աչքերով,
Լարերը մեղմանվագ
Սողում են երերալով։

Ու կոպերից ծորացող
Շիթերը արցունքներիս,
Իմ մեղեդուն հպվելով՝
Տխուր երանգ են տալիս։

Իսկ հնչյունը մեղեդուս
Փոթորկվում է ծովի պես,
Շանթում մով ալիքներին՝
Ու վարգում է խենթի պես։

Ես կարոտ եմ նվագում
Մելամաղձոտ գույներով,
Ու ծփանքը կարոտիս
Հյուսում հոգուս թելերով։

**

Բաց արա՛ հոգուդ դռները այսօր,
Ու թող ներս գամ ես,
Թող անէանամ պատրանքներիդ մեջ
Տվայտվեմ քեզ պես։
Թող ես էլ զգամ ցավը քեզ խեղդող
Ու ես էլ խեղդվեմ,
Թող ես էլ ապրեմ մշուշում թաղված,
Բայց քեզ հետ ապրեմ։
Բաց արա՛ հոգուդ դռները այսօր,
Տե՛ս արշալու՜յսն եմ,
Շողեր եմ բերել արևից պոկված,
Որ քեզ ջերմացնեմ։
Վարդեր եմ բերել փշերը հանած,
Որ քեզ չխոցեմ,
Իմ սերն եմ բերել ՝մաքո՜ւր,անձնուրա՜ց,
Որ քեզ չկորցնեմ։
Բաց արա՛ հոգուդ դռները այսօր
Թույլ տու՛ր ներս գամ ես։
Արմինե Դավթյան 11․06․2016
Ճերմակել ենք սիրելիս,
Բայց դե հոգով միշտ նույն ենք,
Ծերացել ենք գուցե քիչ,
Բայց նույն մեխակն ու վարդն ենք։
Անգամ քնած ժամանակ
Դեռ ժպտում ենք մանկան պես,
Սիրատոչոր քնքշությամբ՝
Վայելում ենք սերը մեր։
Ու երբ շողը արևի
Իր թևերն է տարածում,
Շուրթերս՝ անուշաբույր,
Քեզնից համբույր է կառչում։
Դու նորահարս ծաղկի պես
Ակամայից շիկնում ես,
Ու ամոթխած հայացքով
Քո ջերմությամբ գգվում ես։
Ճերմակել ենք սիրելի՛ս,
Թոշնել են ձեռքերը մեր,
Կնճիռներ ունենք մի քիչ,
Բայց չի մարել սերը մեր։

**

Դատարկվել է հիմա ներսս
Քարկապվել է սառնությունից,
Ճնշող մի ցավ մագլցելով
Ինձ հանում է կարծես հունից։
Ու գարշահոտ այս ցավի մեջ
Կարկատում եմ հույզերս խենթ,
Որ չի թողնում անէանամ,
Կյանքի լուսե գույներում սերտ։
ՈՒ մարում են կամաց- կամաց
Երազներն իմ անթեղված,
Ու դառնահամ ըմպելիքն այս
Կուլ եմ տալիս լերդացած։
Ու կուտակված ցավն այս անտես,
Պատառ- պատառ եմ անում
Որ այրեմ ու փոշիացնեմ
Կյանքի այս լաբիրինթում։

**

Քույր ու եղբայր՝ երկու արև
Մեկը Արեգ, մյուսն Արփի,
Աստծո կողմից տրված պարգև
Տիեզերքն են ճակատագրի։
Թե քույրն ունես դու հարուստ ես
Քեզ միշտ սիրող տաքուկ ձեռք կա,
Եղբայր ունես, պաշտպանված ես,
Կողքիդ հզոր անվախ սիրտ կա։

ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ
**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ