ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, March 23, 2016 19:52 - չքննարկված
ԿաՆթեղ գրական: ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
**
ՆԵՐԻՐ ԻՆՁ ԶԻՆՎՈՐ
Ներիր ինձ զինվոր քո նեղության մեջ,
Թողեցի ես քեզ միայնության մեջ,
Թողեցի մենակ չդարձա հենակ,
Ազգի կռիվը տարար միայնակ:
Անունդ, զինվո՛ր, հպարտ եմ տալիս,
Գլուխ խոնարհում ու ծնկի գալիս,
Տված երդումիդ դարձար դու մատաղ,
Քո գարունները հողի տակ անցան:
Ների՛ր ինձ, զինվո՛ր, որպես քո եղբոր,
Իմ բաժին մեղքը ամոթն է այսօր,
Դու էլ չես ապրի կյանքը քո ջահել,
Ննջիր դու խաղաղ հերոսին վայել:
Քո գերեզմանին ծաղիկներ կաճեն,
Քեզ այցի կգան ու կմեծարեն,
Դու դարձար պատգամ ողջերիս համար,
Դարձար նահատակ բայց ապրում ես կաս:
**
ՍՏՎԵՐՍ ՈՒ ԵՍ
Գիշերվա մեջ, ստվերս ու ես,
Քայլում ենք անձայն մտքերով քեզ հետ,
Եվ իմ ստվերում քեզ եմ ես փնտրում,
Կռիվ եմ տալիս ու քեզ չեմ գտնում:
Որտեղ ես հիմա, իմ սեր ինձ ասա,
Կարոտ եմ անգամ ստվերիդ հիմա,
Միայն թե կողքիս լինես, սիրելի՛ս,
Այսպես խորհում եմ ու կռիվ տալիս:
Բավ է դու փախչես ու հեռու գնաս,
Քեզ եմ որոնում, կորել ես չկաս,
Լուսնորդի նման դարձած դիվահար,
Շրջում եմ մենակ, քաղաքն է քնած:
Սրտիս արևը հանձնում եմ լուսնին,
Որ այս ուշ ժամին լինես իմ կողքին,
Եվ ամուր գրկեմ սերը իմ ու քո,
Որ հավերժ ձուլվեն սրտերը սիրող:
**
Հոգնել եմ անվերջ քեզ սպասելուց,
Հոգնել եմ արդեն ես ինձ տանջելուց,
Լավ է ինձ ասես ի՞նչ կա քո մտքում,
Որ ես գիտենամ սեր կա՞ քո սրտում:
Որ զուր չսպասեմ, ես ինձ չտանջեմ,
Որ քո խաղերից ես ինձ չմաշեմ,
ՈՒ՞մ ես սպասում, ու՞մ ես դու տենչում,
Մի՞թե կա մեկը՝ նրան ես կանչում:
Զգացմունքներս տվել ես քամուն,
Փոթորկել հոգիս, հետս չես խոսում,
Թե նեղացրել եմ, ասա իմանամ,
Թե մեղավոր եմ, ես ծնկի կգամ:
ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
**