ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, March 18, 2016 2:01 - չքննարկված
Ազգովի կքանդենք Հյուսիսային պողոտան, կկառուցենք արևաշող Երևան. «Հայու տեսակ»
Թամանյանական հետքը ջնջել ցանկացող երևույթներին մի բան ունեմ ասելու. Դուք բոլորդ անցնելու եք գնաք՝ Ձեր սարքած անճոռնի շինություններով հանդերձ: Թամանյանը կերտել էր գերտերության մայրաքաղաք, Թամանյանը ստեղծել էր հայկական միջավայր: Այսօր Երևանը «գեղի» է վերածվել՝ անճաշակության ու անգրագիտության շնորհիվ: Եվ այսօր ցանկանում են փակել Թամանյանի թանգարանը, սակայն հետքը ջնջել չեն կարողանալու: