ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 10, 2016 9:57 - 2 քննարկում

Կանթեղ գրական: Ն. Ա. Դ.

Ն. Ա. Դ. (3)Ն. Ա. Դ.

**

Ես չեմ ընտրելու մեռնելուս վայրը,
Ինչպես ծնվելուս վայրը չընտրեցի,
Ինչպես չընտրեցի ուղիները այն ,
Ուր ստվերի պես լուռ թափառեցի,,,,
Ուր ընկա անշունչ,
Հետո՝ բարձրացա,
Հետո ՝թափ տվի մտքերիս փոշին.
Հետո ինձանից թաքուն հեռացա,
Որ քո հեքիաթով լցնեմ իմ հոգին;
Երբեք չընտրեցի ապրելուս վայրը,
Ապրեցի ՝որտեղ հոտը մակաղի,
Ասես ճակատիս արյուն է ր քսված,
Ասես գառն էի
Անվերջ մատաղի,,,,
Ու երբ սիրելու շնորհն էր տրվում,
Ես առաջ ընկա, որ դու էլ գայիր,
Երբ սիրով լցված ետ վերադարձա ՝
Երբ վերադարձա՝ դու էլ չկայիր…

**
Մատներիդ սահքը կանգ առավ սրտիս թաքուն թակոցին,
Ու ծոցս բուրեց երեք խնձորի մոռացված համով,
Գիշերահավքը շուրթերիս վրա կրակ անթեղեց
Ու տարվեց ճախրող գիշերաէգի թևերի խաղով;
Չշոշափեցի,չզգացի ՜ ես քեզ,չգուրգուրեցի,
Հույզերս մեռան որպես քարափդ գրկած նուրբ անոթ,
Կոպերիս դողը երբեք չմարեց քո հոգնած ուսին,
Ու երազներս թևաթափ ընկան արմատներիդ մոտ;
Օրվա գրկի մեջ երկնքի կապույտ կարոտը թող լա,
Ծաղիկները թող բուրեն լանջերին ծովահարսների,
Թող ճայը կտցի ծովի ծփանքի մի նոր շափյուղա,
Ու ոտնահետքդ թաց արահետին երբեք չմրսի;

Ն. Ա. Դ.



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anahit
Mar 20, 2016 2:08