ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 10, 2016 10:16 - չքննարկված

Կանթեղ գրական: ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Նաիրա Սիմոնյան (1)ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

**

Ես կմնամ այստեղ, կեչիների խորքում՝
Որպես կարոտների անթարգման գիրք,
Ես կմնամ՝ որպես ծաղիկների լեզու՝
Որպես կենաց-մահու սակարկվող կիրք:
Ես կմնամ այստեղ՝ հայրենիքից հեռու՝
Որպես արարատյան բառափշուր շուշան,
Եվ հյուսիսային ձյուների գրկում՝
Որպես հեռավոր աստղ անհայտում:
Ես կմնամ այստեղ, ռուսաց երկրում,
Կանգնելով կարոտներիս անծիր ծովերին,
Եվ կյանքս, որ ինձ միշտ ձեռնոց է նետում,
Նոր մարգարեին թարս կգամի խաչին:
Ես կմնամ՝ որպես անհասցե մի նամակ,
Փակ աչքերի դեմ հևացող աշխարհի,
Կմնամ՝ որպես կարկաչուն նվագ,
Երերուն խոհերի մեջ ռուս պոետի:

**

Դու ինձ չներես, իմ սե՛ր, անգի՜նս,
Արարատներս ո՜րբ են, անխնա՜մ,
Բոսոր է դարձել լազուր երկինքս,
Հոգիս խոցերից եղել արնաքամ:

Դու ինձ չներես, որ սիրուս համար
Ես չեմ պահանջել երկրիս ամրությունը,
Արարատնե՜րս, որ չեմ պահանջել՝
Սիրավառ սրտիդ հույժ վկայություն,

Որ ակունքն եմ ես նոր արշալուսի,
Բայց կորուստների ցա՜վն եմ մունջ կոծում,
Որ քեզ սիրելով՝ չեմ հղել մարտի,
Քանի՛ Տիգրան է իմ մեջ հոխորտում…

Ես ինչպե՛ս կոչվեմ սիրուհի, կին, մայր.
Սիրառատ սիրտս քեզ չի՛ պատկանի,
Թե բազկիդ թափով չանես շանթահար
Դժկամ ոսոխին Մեծ Հայաստանի…

**

Ինչ թախծալի է տայգան անրջում,
Ճահիճը արդեն պատրաստվեց քնի,
Մենավոր մի աստղ երկնքից կախվել
Ծակում է աչքս քորոցով թևի:

Խարույկն ոգեղեն տենդից է խոսում:
Թող ինձ խոհերիս ցնորքի վրա…
Երկու ուրվական տայգայի խորքում
Ճամփորդներ դարձան հավերժագնա…

Մի փոքր էլ ահա՝ այգը կբացվի,
Ձներին մնաց երկու ոտնահետք,
Որոնք հասել են եզրը անդունդի՝
Ճերմակ ճախրանքով մտել այլ եզերք…

ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ