ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Thursday, March 10, 2016 4:15 - չքննարկված
Կանթեղ գրական: ԱՆԱՀԻՏ ՇԱՀԻՆՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ՇԱՀԻՆՅԱՆ
**
Մայր հողի կանչով
Մայր հող՝ ներիր ինձ, սխալ գործեցի,
Դեռ անչափահաս տանից գնացի,
Գնացի հեռու, բանաստեղծ դարձա,
Ու ամիսներ անց…հանճարեղ դարձա:
Գիտե՜մ բոլորը լուռ մտածում են,
Թե հայտնի եմ ես,
Էլ ի՞նչ գիր, ուսու՜մ,
Էլ ի՞նչ սիրահար, էլ ի՞նչ մատանի,
Որ բանաստեղծ եմ, սակայն պատանի…
**
Եղա ամեն տեղ,
Ամեն ինչ տեսա,
Բայց քո նմանին
Ափսո՜ս չտեսա:
Դարձա գիտնական,
Շա՜տ գործեր տեսա,
Բայց ավա՜ղ երբեք,
Ես քեզ չտեսա:
Դարձա մի պոետ շատ տող գրեցի,
Ու տողերիս մեջ տեսքդ գովեցի,
Բայց…
Չտեսա քեզ իմ տողերի մեջ:
Դարձա երգահան,
Երգեր երգեցի,
Ու երգերիս մեջ
Քեզ շա՜տ գովեցի…
Դարձա դերասան,
Դերս խաղացի,
Այդ թշվառ խաղում
Քեզ հանդիպեցի:
Ափսո՜ս էլ երբեք ՔԵԶ չփնտրեցի,
Քանզի այդ օրը, քեզ հավետ կորցրեցի,
Ների՜ր ինձ հիմա,
Գուցե այսքանը իզու՞ր գրեցի…
Անահիտ Շահինյան
**