ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Thursday, March 10, 2016 10:30 - չքննարկված
Կանթեղ գրական:ՔՐԻՍՏԻՆԷ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՐԻՍՏԻՆԷ ՀՈՎՍԵՓՅԱՆ
**
ՑԱՎ…
Ե՛վ վերքերս՝ ցավոտ,
Ե՛վ երկիրս տենդի մեջ,
Ե՛վ իմ երգը կարոտած,
Երգը՝ցավող սրտիս մեջ:
Ե՛վ որդիքդ հեռացող,
Փակա՛ծ դուռը հայրենի,
Ե՛վ սերերը մոռացվող
Ե՛վ հույս չկա ետդարձի…
< <Հարդագողի ճամփորդներ>>
Դեպի հեռու ու անդին,
Թողած երկիր, տուն ու սեր
Օտարությա՛ն մեր ճամփին…
**
ՄԻ ԿՈՒՄ … ՀԱՅՐԵՆԻՔ
Մի ամիս է, որոշել եմ.
Կգա՛մ…
Շատ բան չունեմ
Հետս բերելու.
Այս տետրն է,
Գրիչը սև ու
Գինին նռան…
Ուզում եմ բերանումս
Մի կում
Հայրենիք ունենալ…
Որոշել եմ…
Գալիս եմ…
Կգամ,
Եթե միայն
Ոտքեր ունենամ…
ՔՐԻՍՏԻՆԷ ՀՈՎՍԵՓՅԱՆ
**