ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Thursday, March 10, 2016 4:46 - 1 քննարկում
Կանթեղ գրական:ԱՆՆԵ ՄԱՐԻ
ԱՆՆԵ ՄԱՐԻ
Մի աղմկիր
-Ի՞նչ ես հայացքդ հառել ծովի ալիքների խայտանքին, նույնիսկ մոտենալս չզգացիր: Այստեղ գալով դու այնքան էլ խաղաղ չէիր, մինչ նրանց ես հաղորդում աներևույթ հույզերդ: Չե՞ս վախենում փողադարձն ստանալուց: Ի՞նչ ես արձանացել: Թե՞ մտածում ես այդ վիճակից դուրս գալով՝ կկորցնես ներդաշնակությունը տարաբնույթ վիճակների:
-Սխալվում ես, ես միաժամանակ հետևում էի քո ընթացքին: Դու ճեմելով ինձ էիր մոտենում: Ինչո՞ւ ես ավելորդ տեղը հուզվում: Չէ որ քեզ սովորեցրել եմ ճիշտ ապրելու կանոնները:
– Մի ծիծաղացրու: Երբեք չեմ ասել, որ ընդունել կամ ենթարկվում եմ այդ կանոներին: Միթե՞ ապրելը կանոնակարգում են: Նայի’ր, նույնիսկ ալիքներն են ռիթմից դուրս գալիս: Մերթ խաղաղ ծփանքի մեջ են, մերթ ալիքվող: Մարդիկ էլ են նույնը, թե՞ սխալվում եմ:
Կարող ես հարցումներդ տալ առանց բարձրաձայնելու: Աղմուկն ինձ խանգրում է : Այնպես ավելի լավ եմ քեզ լսելու:
-Աղմուկն հաճախ իմ մտքերին էլ է խանգարում: Լռության մեջ միտքն ավելի հստակ ու պարզ ձևակերպելու հնարավորություն ունես, ու բացի այդ, ներքին թրթռացումների միջոցով կարող ես շրջագայել օդում՝ մի երրորդ անձի մեջ նոր մտքերի հղացման ազդակներ առաջացնելով, ինչը գուցե նոր հայտնության հիմք հանդիսանա:
-Նույնիսկ չլսեցիր՝ ինչ ասացի: Ինչ է հեռուն ձգվող մտքերիցդ առաջացող հույզերդ ավելի թափանցիկ են դառնում՝ անէանալով հորիզոնի կարմրածուփ մայրամուտի շողերի մեջ: Քիչ է մնում վարակվեմ քեզնից ու ինքս էլ սկսեմ տարալուծվել բնության այդ կատարելությունների մեջ, ինչ է մայրամուտ, ծով, հորիզոն…
Նայիր, բուռս եմ հավաքում կարմրաբոսոր ճառագայթների շողերը, նրանք սեթևեթելով դուրս են ցայտում մատներիս արանքից: Նույնիսկ խուտուտ զգացի: Ինչո՞ւ ես ժպտում:
-Չես մեծանում, չէ․․․
-Դու էլ գիտես՝ մանկան լույսի մեջ մնալը աստվածային պարգև է: Այն ինձ անդադար թռվռալ է տալիս, ծիծաղել, սիրել, զգալ արևի ջերմությումը, իրական կյանքը․․․ Կարծում եմ՝ նրանք իրական կյանքի գիտակցման սահմանափակումներ չունեն, մինչդեռ մենք՝ մեծիկներս, մեզ հաճախ սահմանփակումների ենք ենթարկում:
Բայց ինչու մրսեցի: Սառն է օդը, չէ՞:
-Սիրո պակաս ունես:
-Հնարավոր է, այլապես մրսկան չէի լինի:
-Իսկ դու սիրիր: Տուր, որ ստանաս:
-Չէի ասի, որ եսասեր չեմ: Ավելի շուտ՝ այնքան էլ չեմ: Երանի հնարավոր լիներ ես-ը զոհաբերել՝ մի գեղեցիկ գործի ստեղծման: Որտեղ էլ անվերադարձ կկորցնենի իրեն: Այդ դա իսկական հաղթանակ կլիներ: Հաղթանակ ինքդ քո նկատմամբ:
-Ինչո՞ւ ես վախենում, չէ որ վախը չարիքներից մեծագույնն է և բոլոր դժբախտությունների սկզբնաղբյուրը:
-Համաձայն եմ: Այն մարդկային տկար մտքի արդյունք է ․․․․արգասիք:
-Վախը…
Մարդիկ ապրում են իսկական սիրո ձգտման մղումով ու միևնույն ժամանակ վախենում սիրված լինելուց: Գուցե բնազդով զգում են, որ այնքան էլ արժանի չեն անմնացորդ սիրո: Միգուցե թերարժեքության զգացողությունը խանգարում է նրանց ճիշտ ընկալել իրական կյանքի իմաստը: Ցավալի է: Ցավալի է, բայց փաստ, որ այն նույնիսկ սիրված լինելու զգացողության ենթաշերտերում է առկա: Արժանի լինել-չլինելու, ուենալ-չունելաու… Ինչպես կասեր Դանթեն՝
«Չպետք է թողնել, որ վախը թելադրի խելքին»։ Իսկ Գյոթեն ասես լրացնելիս լինի իր միտքը. «Վախը հրաբուխի պես վարակիչ է և ամեն անգամ եզակի թիվը դարձնում է հոգնակի»։
Մինչդեռ….
-Արդյո՞ք դու ճիշտ ես բաշխում քո սերը: Մտածե՞լ ես այդ մասին: Հարկավոր է ճիշտ տալ իմանալ: Իսկ դու ճիշտ չես տալիս: Ցխում ու ցրում ես սերդ: Ցոլցլացող աստղեր մի՛ վառիր ուր պատահի, այլ այն արթնացրու իրենց հոգու մեջ: Մի՛ անտեսիր նրանց ներկայությունը կամ արագ մոռացիր նրանց գոյության մասին: Նայի՛ր, ծովափնյա հղկված սալաքարերին: Ալիքների անընդմեջ հպումն է այն դարձրել այսքան հարթ ու ողորկ: Դու էլ պետք է անընդհատ տաս, սիրես, ցանկանաս, աղոթես նրանց համար: Դու ավելի կլուսավորվես, նրանք ավելի կգեղեցկանան: Քեզ շրջապատող աշխարհը, մարդիկ ուշադրության կարիք ունեն: Եղի՛ր ուշադիր, ինչն էլ թող դառնա սիրո արտահայտման ձև, oրինակ: Փորձի՛ր այգումդ աճած ծաղիկներին ուշադրություն չդարձնել մեկ օր, երկու օր, երեք օր ու նրանք կթառամեն: Գուրգուրել է պետք ամենքին ու ամեն բան: Սիրիր այն ամեն ինչ ունես… Սիրիր քեզ շրջապատող աշխարհը:
-Ինչո՞ւ ես այդքան կարևորում իմ անձը, չէ որ ես սովորական մարդ եմ:
-Մենք բոլորս էլ կարևոր ենք մեր սովորական ու անսովոր արարքներով: Վերջինս պետք է աշխատենք հնարավորինս կրճատենլ:
-Էհ, ամեն բան հարաբերական է այս կյանքում, իմ սովորական արարքը կարող է մեկ ուրիշի համար անսովոր լինել, կամ հակառակը: Ես չպետք է գայի, բայց քո ներքին ուժը ինձ սթափեցնում է, և միաժամանակ կարիք ունեմ այդչափ ուժի անդրադարձի: Գրողը տանի, չէ որ ես չեմ կարող անընդհատ ուժեղ լինել: Դու ինձնից անհնարին ես պահանջում: Ես կին եմ, կին….
Էլի ես ժպտում:
-Դու խենթ ես…
-Այս թախիծն էլ ինչո՞ւ կրկին համակեց ինձ: Ախր ես չպետք է քո սերն անտեսեի: Գիտեմ, սիրում ես ինձ, չնայած ոչ մի անգամ չես խոսել այդ մասին: Իսկական սերը աղմկոտ չի լինում չէ՞: Մինչդեռ ես մի գլուխ աղմկում եմ: Ես հղկված չեմ, գիտեմ իմ ներքին մարդը թերի է, իսկ ներքին թերությունները թույլ լինելու նշան են:
-Իսկ դու ուժեղացիր:
-Ախր քիչ առաջ խոստովանեցի իմ թերությունը, ինչը արդեն ինչ որ բան է նշանակում:
-Արի միասին լուռ ունկնդրենք մայր մտնող արևի և ծովածուփ ալիքների սինֆոնիան: Թող քեզ գրկեմ: ՈՒ մի՛ աղմկիր, լա՞վ:
-Նկատեցի՞ր ժպիտս:
-Սոււււսսսսսսսս…..
Մի աղմկիր
-Ինչ ես հայացքդ հառել ծովի ալիքների խայտանքին, նույնիսկ մոտենալս չզգացիր: Այստեղ գալով դու այնքան էլ խաղաղ չէիր, մինչ նրանց ես հաղորդում աներևույթ հույզերդ: Չես վախենում փողադարձն ստանալուց: Ինչ ես արձանացել: Թե մտածում ես այդ վիճակից դուրս գալով կկորցնես ներդաշնակությունը՝ տարաբնույթ վիճակների:
-Սխալվում ես, ես միաժամանակ հետևում էի քո ընթացքին: Դու ճեմելով ինձ էիր մոտենում:Ինչու ես ավելորդ տեղը հուզվում: Չէ որ քեզ սովորեցրել եմ ճիշտ ապրելու կանոնները:
– Մի ծիծաղացրու: Երբեք չեմ ասել, որ ընդունել կամ ենթարկվում եմ այդ կանոներին: Միթե՞ ապրելը կանոնակարգում են: Նայի’ր, նույնիսկ ալիքներն են ռիթմից դուրս գալիս: Մերթ խաղաղ ծփանքի մեջ են, մերթ ալիքվող: Մարդիկ էլ են նույնը, թե սխալվում եմ:
Կարող ես հարցումներդ տալ առանց բարձրաձայնելու: Աղմուկն ինձ խանգրում է : Այնպես ավելի լավ եմ քեզ լսելու:
-Աղմուկն հաճախ իմ մտքերին էլ է խանգարում: Լռության մեջ միտքն ավելի հստակ ու պարզ ձևակերպելու հնարավորություն ունես, ու բացի այդ ներքին թրթռացումների միջոցով կարող ես շրջագայել օդում մի երորդ անձի մեջ նոր մտքերի հղացման ազդակներ առաջացնելով,ինչը գոըցե նոր հայտնության հիմք հանդիսանա:
Նույնիսկ չլսեցիր ինչ ասացի: Ինչ է հեռուն ձգվող մտքերիցդ առաջացող հույզերդ ավելի թափանցիկ են դառնում, անէանալով հորիզոնի կարմրածուփ մայրամուտի շողերի մեջ: Քիչ է մնում վարակվեմ քեզնից ու ինքս էլ սկսեմ տարալուծվել բնության այդ կատարելությունների մեջ, ինչ է մայրամուտ, ծով ,հորիզոն…
Նայիր, բուռս եմ հավաքում կարմրաբոսոր ճառագայթների շողերը, նրանք սեթևեթելով դուրս են ցայտում մատներիս արանքից: Նույնիսկ խուտուտ զգացի: Ինչու ես ժպտում:
-Չես մեծանում, չէ․․․
-Դու էլ գիտես, մանկան լույսի մեջ մնալը աստվածային պարգև է: Այն ինձ անդադար թռվռալ է տալիս,ծիծաղել,սիրել,զգալ արևի ջերմությումը,իրական կյանքը․․․ Կարծում եմ նրանք իրական կյանքի գիտակցման սահմանափակումներ չունեն,մինչդեռ մենք,մեծիկներս մեզ հաճախ սահմանփակումների ենք ենթարկում:
Բայց ինչու մրսեցի: Սառն է օդը, չէ՞:
-Սիրո պակաս ունես:
-Հնարավոր է, այլապես մրսկան չէի լինի:
-Իսկ դու սիրիր: Տուր, որ ստանաս:
-Չէի ասի, որ եսասեր չեմ: Ավելի շուտ այնքան էլ չեմ: Երանի հնարավոր լիներ ես-ը զոհաբերել մի գեղեցիկ գործի ստեղծման: Որտեղ էլ անվերադարձ կկորցնենի իրեն:Այդ դա իսկական հաղթանակ կլիներ: Հաղթանակ ինքդ քո նկատմամբ:
-Ինչու ես վախենում, չէ որ վախը չարիքներից մեծագույնն է և բոլոր դժբախտությունների սկզբնաղբյուրը:
-Համաձայն եմ :Այն մարդկային տկար մտքի արդյունք է ․․․․արգասիք:
-Վախը…
Մարդիկ ապրում են իսկական սիրո ձգտման մղումով ու միևնույն ժամանակ վախենում սիրված լինելուց: Գուցե բնազդով զգում են, որ այնքան էլ արժանի չեն անմնացորդ սիրո: Միգուցե թերարժեքության զգացողությունը խանգարում է նրանց ճիշտ ընկալել իրական կյանքի իմաստը: Ցավալի է:Ցավալի է,բայց փաստ ,որ այն նույնիսկ սիրված լինելու զգացողության ենթաշերտերում է առկա :Արժանի լինել չլինելու,ուենալ չունելաու…Ինչ պես կասեր Դանթեն
< <Չպետք է թողնել, որ վախը թելադրի խելքին>>։Իսկ Գյոթեն ասես լրացնելիս լինի իր միտքը < <Վախը հրաբուխի պես վարակիչ է և ամեն անգամ եզակի թիվը դարձնում է հոգնակի>>։
Մինչդեռ….
-Արդյոք դու ճիշտ ես բաշխում քո սերը: Մտածել ես այդ մասին: Հարկավոր է ճիշտ տալ իմանալ: Իսկ դու ճիշտ չես տալիս: Ցխում ու ցրում ես սերդ: Ցոլցլացող աստղեր մի վառիր ուր պատահի, այլ այն արթնացրու իրենց հոգու մեջ: Մի անտեսիր նրանց ներկայությունը կամ արագ մոռացիր նրանց գոյության մասին: Նայիր, ծովափնյա հղկված սալաքարերին: Ալիքների անընդմեջ հպումն է այն դարձրել այսքան հարթ ու ողորկ: Դու էլ պետք է անընդհատ տաս, սիրես , ցանկանաս, աղոթես նրանց համար: Դու ավելի կլուսավորվես, նրանք ավելի կգեղեցկանան: Քեզ շրջապատող աշխարհը, մարդիկ ուշադրության կարիք ունեն: Եղիր ուշադիր, ինչն էլ թող դառնա սիրո արտահայտման ձև: Օրինակ: Փորձիր այգումդ աճած ծաղիկներին ուշադրություն չդարձնել մեկ օր, երկու օր, երեք օր ու նրանք կթառամեն: Գուրգուրել է պետք ամենքին ու ամեն բան:Սիրիր այն ամեն ինչ ունես…Սիրիր քեզ շրջապատող աշխարհը:
-Ինչու ես այդքան կարևորում իմ անձը չէ որ ես սովորական մարդ եմ:
-Մենք բոլորս էլ կարևոր ենք մեր սովորական ու անսովոր արարքներով: Վերջինս պետք է աշխատենք հնարավորինս կրճատենլ:
-Էհ ամեն բան հարաբերական է այս կյանքում, իմ սովորական արարքը կարող է մեկ ուրիշի համար անսովոր լինել, կամ հակառակը: Ես չպետք է գայի, բայց քո ներքին ուժը ինձ սթափեցնում է և միաժամանակ կարիք ունեմ այդչափ ուժի անդրադարձի:Գրողը տանի, չէ որ, ես չեմ կարող անընդհատ ուժեղ լինել:Դու ինձնից անհնարին ես պահանջում:Ես կին եմ,կին….
Էլի ես ժպտում :
-Դու խենթ ես…
-Այս թախիծն էլ ինչու կրկին համակեց ինձ: Ախր ես չպետք է քո սերն անտեսեի : Գիտեմ սիրում ես ինձ չնայած ոչ մի անգամ չես խոսել այդ մասին: Իսկական սերը աղմկոտ չի լինում չէ՞: Մինչդեռ ես մի գլուխ աղմկում եմ: Ես հղկված չեմ ,գիտեմ իմ ներքիմ մարդը թերի է, իսկ ներքին թերությունները թույլ լինելու նշան են:
-Իսկ դու ուժեղացիր:
-Ախր քիչ առաջ խոստովանեցի իմ թերությունը, ինչը արդեն ինչ որ բան է նշանակում:
-Արի միասին լուռ ոընկնդրենք մայր մտնող արևի և ծովածուփ ալիքների սինֆոնիան: Թող քեզ գրկեմ:ՈՒ մի աղմկիր,լավ:
-Նկատեցիր ժպիտս՞:
-Սոււււսսսսսսսս…..
ԱՆՆԻ ՄԱՐԻ
1 քննարկում
սուրեն