ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 10, 2016 10:27 - 1 քննարկում

Կանթեղ գրական: ՎԱՐԴ ԲԵՆԴԵՐ

Վարդ Բենդեր (2)ՎԱՐԴ ԲԵՆԴԵՐ

**

-դու հասուն ես, մանկիկ,
քո հավատով
նորոգ,
և աչքերդ ինձ
խոստանում են դրախտ,
քո լռության մեջ
կա
մանկան քրքիջ,
և արցունքներիդ մեջ
կա
կտրուկ նահանջ։
քո լույսերի մեջ
կուրանում եմ ես,
փնտրում եմ միայն
ստվերներ
ու խավար..
մթում սիրելու ցանկությամբ անհաղթ,
ասում եմ.
-մանկիկ, հասուն ես
դարձնում սերն իմ կարճ։

**

Կուտակվել է։
Պատմել եմ ուզում քեզ։
Բեմից։

Քեզ կպատմի իմ գիշերազգեստը,
որ գիշերվա համար է,
բայց ոչ քնելու…
մատանիներս ադամանդաշող,
որ պաշտպանում են,
բայց երջանիկ չեն դարձնում։
վարսերս յասամանագույն,
որ հեքիաթային են,
բայց ոչ մոգական.

կհասկանաս, որ այսպես
չեն պատրաստվում մեկնելու,
այսպես պատրաստ են
վերադառնալ
և սեփական տեղը…

Սպասիր ինձ կարճ.
թե ասելու ես՝
տեղ չունեմ այլևս.
քեզ սպասվում են
սկանդալներ
ռոմանտիկական…

ՎԱՐԴ ԲԵՆԴԵՐ

**



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anjulina
Mar 20, 2016 0:51