ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 10, 2016 6:06 - չքննարկված

Կանթեղ գրական:ԳՈԳ ԱԼՄԱ

Գոգ Ալմա (1)ԳՈԳ ԱԼՄԱ

**

«Կավեմարդ»
(հեղինակային)

Անպատ երեկոն նորից ցած նետեց
Իր վարագուրե զգեստները պերճ,
Կրկին սև հագավ մռայլը վսեմ,
Միտքս կուրորեն զգեստափոխվեց…
Երեկոն իջավ,
Դու էլի դարձար խիղճս պարուրող պաթոսը հրե,
Էլի սկսեցիր խանձարուրի պես
Ձուլվել մատներիս,
Մնալ ձեռքերիս ու եփվել անվերջ…
Կտավը ձեռքիս՝
Ահա թրծում եմ քեզ իմ մատներով…
Ա ՜յ քեզ կավեմարդ,
Ինչ էլ նման է պատկերիդ չքնաղ:
Ահա աչքերդ՝
Գինովությունից կարմիր ստացված,
Ու մերկ բիբերդ,
Որ ծածկվել են կոպե վերմակով:
Ահա շուրթերդ,
Որ կավեգույնից կապույտ ստացվեց:
Հայացքդ նույնն է՝
Խիստ ու անվրդով…
Այսօր հերիք է,
Ներկադ ստացար,
Այսօր կիսավեր կիսանդրիդ թրծվեց,
Ու քո երեսի որոշ մասունքներ
Արդեն չորացան մատներիս վրա,
Տեղավորվեցին եղունգներիս տակ…
Այսօր էլ նորից
Մատներս քեզնով բո ՜լ կավոտվեցին…
Այսօր հերիք է…

Երեկոն անպատ վեր քաշեց կրկին
Թախծագույն դարձած վարագույրները,
Ճառագված լույսով համակվեց օդը,
Եվ միտքս՝ արդեն
Անկույրի քողը դաջած երեսին, զգեստափոխվեց…

Սպասում եմ արդեն մյուս երեկոյին,
Որ լուռ ավարտեմ թրծանքդ կիսատ,
Որ նվիրեմ քեզ…

**

«Մի քանի պտղունց ժպիտ»
(հեղինակային)

Վստահել եմ ես,
Որ արդեն իսկ թևատված մտքերս
Դարձնես ցնցոտիավորված ամպափնջիկ
Ու կախես երկնքից մեռելապարուր,
Հենց քո՛ մագիլներով ճանկռված հոգիս
Վերածես ակնախոռոչիդ համար ցանկապատի,
Ինձ վերընծայես այն մոխրադեղին մեռելափոշուց
Մի քանի պտղունց,
Որ դառնա դռնապան
Ու ակնախոռոչիդ պատուհանի տակ
թոքախտահազ ձայնով
Գարնանվերջին սերենադը ձոնի
Համայնահալած անիրավիս….
Որ այդ նույն դռնապանը
Բոլոր երկնքադռները կողպեքի աստղաբանալիով՝
Դրանք էլ կորցնելով լուսածուփ լճակում,
Որ էլ երբեք չբացվեն դռներն այդ ժպտակարոտ…
Այո՛…վստահել եմ քեզ…

ԳՈԳ ԱԼՄԱ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ