ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, March 9, 2016 0:31 - չքննարկված
Կանթեղ գրական: ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ
ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ
**
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
Հայրենիք,քո ամեն մի քարը,
Մամռոտած խաչքարը:
Ծանրացել է սրտիս,
Ու դարձել ինձ երազ:
Հայրենիք,քո ամեն մի գետը,
Փոքրիկ մի առվակը,
Ծանրացել է աչքիս,
Ու դարձել ինձ արցունք:
Հայրենիք,քո ծալված ոտքը,
Կոտրված քո մեջքը,
Դարձել է ինձ համար
Ցավի մի նոր ալիք:
Տուր ինձ ձեռքդ հիմա,
Ես կամուրջ կլինեմ:
Քայլիր իմ վրայով,
Քոնն է կյանքը գալիք:
**
ՍԵՐՍ
Սերդ սառն է.-ասում ես դու,
Սերդ դառն է՝կրկնում հաճախ։
Սերդ՝անգույն,սերդ պաղ է,
Սերդ՝թերի,սերդ՝կիսատ։
Ոչ,սիրելիս,սխալվում ես,
Սերս տաք էր,քաղցր էր,անուշ,
Այ,իսկ հիմա՝հուշերս են վառ։
**
ՀԱՍՏԱՏ
Սեր կա բարիք է,
Սեր կա չարիք է:
Սեր կա թերի է,
Սեր կա՝անտեղի:
Սեր կա՝ոսկի,
Սեր կա սև սաթ է,
Բայց ամենից թանկն
ու վեհն աշխարհում,
Այն սերն է,որ միշտ կիսատ է մնում…
ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ