ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 8, 2016 11:29 - չքննարկված

Կանթեղ գրական: ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Մարինե ՀակոբյանՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

**
Խոսի՛ր,երկի՛ր,
Ես ուզում եմ լսել հոգուդ տրտմությունը,
Քո անսահման տխրությունը կիսիր ինձ հետ,
Ինձ տուր սրտիդ դառնությունը,
Հոգուդ ցավը՝ անտանելի, կիսիր ինձ հետ:
Պատմիր,երկի՛ր,
Զավակներիդ ու դարերիդ պատմությունը.
Թող վայելեմ քո փառքը և վեհությունը,
Պատմիր,լսեմ,հիշենք,հրճվենք,
Մեր նորօրյա հերոսներով փառավորվենք:
Հարցրու՛,երկի՛ր,
Չնայած ես չունեմ հարցիդ պատասխանը,
Կանչիր,երկի՛ր,
Թող տուն դառնա քո սփռված գերդաստանը,
Որ միասին գտնենք հարցիդ մի պատասխան,
Ու գոհ մնաս դու՝հավերժող իմ Հայաստան:
Գոչիր,երկի՛ր,
Ու թող թնդա սրտիդ կոչը,
Թող տարածվի հոգուդ կանչը,
Ցնծա,երկի՛ր,
Թող էլ երբեք ես չլսեմ քո հառաչը,
Ճչա,հրճվիր,քեզ պահապան Աստծո աջը,
Բավ է արցունք,կարոտ ու ցավ.
Լուսավոր է քո ապագան,
Պիտի ապրես խաղաղ,անցավ.
Վառ օրերդ շուտով կգան..
Ժպտա՜,երկի՛ր…

**
ԹՈՂ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԻ ՈՒ ԲԱՐԻՆ ՀԵՏԸ

Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի,
Որ չարությունը տեղը չգտնի,թողնի ,հեռանա,
Անտուն ու անտեր,սոված ու տկլոր մուրացիկ դառնա:
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի,
Որ մեր աշխարհը նորից մանկանա ու դրախտ դառնա,
Որ թշնամանքը չքվի,վերանա,ու հաշտությունը տիրակալ դառնա:
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի,
Որ ատելության արմատները խոր
Բարության շնչից իսպառ չորանան,
Որ սերը դառնա տեր ու թագավոր:
Թող լույսը բացվի ու իր հետ այնքան նա բերի բարի,
Որ պատկառանքը իր տեղը գտնի ու հարգանքը՝իր,
Որ պատիվ, նամուս ,ամոթ ու խիղճ
Ամեն մեկիս մեջ բուն դնեն,մնան
Ու չհեռանան,չթռչեն գնան:
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի,
Որ ծափ ու ծիծաղ թևածեն շուրջս,
Իրականանա երազ-անուրջս,
Որ մարդիկ դառնան անհոգ,երջանիկ,
Որ ժպտան իրար թե՛ մեծ,թե՛ մանկիկ,
Որ աշխարում էլ չլսվի պայթյուն,
Որ ամեն զինվոր առողջ դառնա տուն,
Որ հորդեն,հոսեն սեր ու ջերմություն,
Ոչ մի մարդ երկրում չլինի անտուն:
Որ հողագունդը հանգիստ պտտվի,
Ու մարդկությունը հաշտ խաղաղ ապրի
Իրեն հատկացված կարճատև կյանքը:
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի,
Որ իր բարությամբ խավարը ցրի…

ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ