ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 8, 2016 11:57 - չքննարկված

Կանթեղ գրական:ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏևԱ

ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏևԱ (2)ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏևԱ

**

Ա՜խ, դու անգութ կյանք, ըմբոստ, խառնակիչ,
Ինչո՞ւ ես նորից հալածում դու ինձ,
Ինչո՞ւ ես փորձում հոգիս ծվատել,
Մի՞թե ուզում ես, որ ես հանձնվեմ,
Քո տված բեռից ծնկեմ քո առջև,
Ո՛չ, սխալվում ես, ես չեմ հանձնվի,
Ես կպայքարեմ, քո դեմ կելնեմ,
Նույնիսկ մտքովդ թո՛ղ երբեք չանցնի,
Որ գլուխս կախ քո դուռը կգամ,
Եվ ծնկաչոք կամ էլ գլխիկոր,
Կփորձեմ մուրալ սեր-երջանկություն,
Որն անիրավաբար, կեղծ իրավունքով,
Բաժանում ես լոկ անգետ հիմարին,
Ով քամելեոնի նման փոխվելով,
Քո բնությանն է հարմարվել փորձում,
Ես չեմ հարմարվի կեղծ աստառ չունեմ,
Չեմ կարող քծնել երկրորդ դեմք չունեմ,
Չեմ կարող սողալ քո առջև երբեք,
Շատ եմ ես հպարտ չեմ մուրա երբեք,
Ե՛կ, ուղղակի դառնանք ընկերներ,
Եվ որպես ընկեր օգնի՛ր ինձ տանել,
Բեռը թաղիծի և տառապանքի,
Կամ էլ քո բեռը ետ դու պահանջի՛ր,
Որպես լավ ընկեր,այդ ծանր բեռից դու ինձ ազատի՛ր;

**

Հոգիս մի գիրք է՝անավարտ մի գիրք,
Թերթի՛ր, սիրելիս, էջերը անտիպ,
Թերթի՛ր շատ դանդաղ,
Թերթի՛ր ուշադիր,
Գուցե դու այնտեղ տեսնես քո հոգին,
Գրքիս էջերում քո սերն եմ պատմում,
ՈՒշադւր կարդա՛, հանկարծ չտխրես,
Երբ քո սիրո մեջ հանկարծ ցավ տեսնես,
Այն թելիկ ցավը, որ քո սուր խոսքով՝դանդաղ ու նրբին,
Միալար կերպով թողել ես սրտիս,
Թերթի՛ր, սիրելիս, և մի՛ վհատվիր,
Թերթերը հին են, վերքերս են նոր,
Վերքերը մի օր գուցե լավանան,
Վերքերիս ցավը թերթերի նման, գուցե հնանան,
Թերթի՛ր էջերս նրբանուրբ կերպով,
Էջերիս ներսում թախիծն է ապրում,
Տե՛ս, հանկարծ չընկնի,
Եվ սիրուս նման անտուն չմնա,
Իսկ եթե մի օր սերս դողահար,
Քո սրտի խորքում անկյուն ունենա,
Իմ հոգու գիրքը ավարտ կունենա,
Դե՜ թո՛ղ,սիրելիս, քո սրտի խորքում,
Վախեցած սերս անկյուն ունենա:

ՎԻՈԼ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ