ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 8, 2016 11:44 - չքննարկված

Կանթեղ գրական:ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Նարինե Ավագյան (1)ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

**

ՆԵՐԻՐ…

Ներիր ինձ, իմ սեր` խաղաղ խելագարիս,
Ծածուկ արցունքներիս ու կարոտիս համար,

Քեզ փնտրելու կանչիս, սիրատոչոր լացիս,
Համբերությամբ սպասած ամեն օրվաս համար…

Իմ թարթափուն հույսի, իմ կարկառուն լույսի,
Քեզ այնքա~ն շատ տալուս և չուզելուս համար…

Իմ բորբ սիրո լույսի, անգայթ ճշմարտության,
Անսահման սպիտակի, ոչ թե սևի համար…

Հարազվարթ լացի, տխրադեմ ծիծաղի,
Անմա~ր երջանկության, լու~ռ տանջանքիս համար…

Գերմարդացած հոգու, նրա հզոր կանչի,
Սիրո կանչող ձայնի ու տենչանքի համար…

Թե կարող ես` ներիր, ներիր դու ինձ դարձյալ,
Ու մի ջանա նորից ինձ` անմիտ սպասողիս,
Խաղաղ խելագարիս, հոգին դու հասկանալ…
Թե կարող ես` ներիր…

Ն. Ավագյան

**

Ու քո մատները կրկին կընկղմվեն
Մեղքորեն բորբոք իմ վարսերի մեջ,
Թրթռումները նրանց կգրկեն,
Կսուզվեն անանց վայելքների մեջ:

Մի ուրիշ երկինք կժպտա վերից
Կբացվի քո դեմ մի ուրի՛շ աշխարհ,
Հոգիդ՝խոնջացած տամուկ օրերից,
Կարթնանա գրկում իմ սիրածրար…

Եվ սիրո աննենգ տենչանքի ծովում
Խռովուն վայելք կծնվի նորից,
Կըեռա սիրո կարմրափայլ քաղցուն,
Կընբոշխնենք նրան կենաց տակառից

Մեր հին օրերի ուրվականներին
Չեմ ուզում որսալ խորանիս ստվերում,
Մենք հեռացել ենք մեր անցյալներից,
Բայց հայտնվել ենք միմյանց ներկայում…

Քո մատները տաք կրկին կդողան
Սիրով տոչորված խենթ օրերի մեջ,
Հույսեր կծնվեն, լույսեր կշողան,
Գիշերվա մթա՜ր հրայրքների մեջ…

Ասում են՝ սերը ապրում է այնտեղ,
Որտեղ սերերը երբեք չեն մեռնում…

Ն. Ավագյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ