ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 8, 2016 11:25 - չքննարկված
Կանթեղ գրական:ՄԱՐԻՆԱ ԳևՈՐԳՅԱՆ
ՄԱՐԻՆԱ ԳևՈՐԳՅԱՆ
**
ՀԱՅՐԵՆԱՇՈՒՆՉ
Հիմա ելնեմ,թիկնեմ ըն սարերուն,
Ուր դեռ կարձագանքեն քաջաց կանչեր,
Նստիմ ամպի թևին,երթամ հպարտ,
Ելնիմ բանձրիկ մեր լեռն Արարատ:
Եվ հոգով մեկ լցված սրբոց լույսով՝
Ձայնեմ՝հայո՜ց Աստուծ-արդար Երկինք,
Աջդ հաստատ պահե դու օրհնանքով
Վեր մըր հողին,մըր հայոց աշխարհին…
Քու աչվու դեմ արդար կռիվ կիտանք-
Արյուն կհորդե-խառնվի հողին,
Հանուն անդորր կենաց ու հայրենյաց,
Հայու աչեր հար կլացեն անձայն:
Կիյնա արցունք-կծաղկին կակաչներ,
Վըր կակաչին կիջնեն շաղ ու շողեր…
Երթամ քաղեմ,փնջեմ հայու հավատ,
Բերեմ շաղ տամ խորաններիդ առաջ:
Կանգնել եմ, տե՜ս,Մասյաց ձյուներու մեջ
Փռել աղոթքներու բոսոր ծաղկաթերթեր,
Սիրտ կխնդա՝ քաջաց փառքով վառված,
ու կձայնե՝կռու՜նկ խաբրիկ մը տուր,
Որ կանգուն է մեր վանք,ու բազուկն է ամուր:
Վեր մըր բազկին՝խաչ պատերազմին կա,
Մըր Սասնա ծուռ-գոյին ողջ աշարհն է ճանաչ,
Հոգվոց կրակ –խնկարկեն մանանա,
Հաղթանակ կբուրվառեն ճրագալույծին…
Գարուններ կբացվին,արև դիպնի-կծնանին մանչեր,
Հայու աչեր-հավատի պես անմար,
Ամեն հայու սրտիկ՝վեր պարզած աղունիկ,
Կսավառնեն մեղրահամ աղոթքի բառեր:
Կիջնի աղոթք-կծաղկին ցորյանի ծովեր,
Կծիծղանք հար վըր թշնամյաց ահ ու դող,
Մենք դարերի զինվոր,մըր դեմ՝հլու ժամանակի հողմեր…
Մենք՝հավերժի ճամփորդ,մըր երկիր՝դրախտի հող:
**
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
Եվ հարցականի կեռերից կախված
Օղակ-պարաններ՝դես ու դեն ճոճվող,
Եվ նրանց միջով վարգող քամիներ,
Որ պտույտներում վերուվարումի
Խառնում եմ ներսում հազար ու մի ցավ,
Ու գոյն իմ տալիս արարումների
Կավ-պատերով մեկ,ու նետում վերև՝
Ծամածռելով լաբիրինթներում հայելիների․․․
Եվ խղճի անտակ վիհի երկայնքով
Քարկապած թել-թել մեղսազղջումը
Ելել է որպես մի լարախաղաց՝
Ինքնահաշտության փշալարերով
բոբիկ անցնելու,
Քավության խոնավ գերանը ուսին,
որ չի վախենա բոցերից չարի,
Ու սև ճակատին խաչ նկարելով՝դարձի կբերի,
Կջարդի դուռն այն՝ճամփաբաժանի մեջտեղում դրած,
Որից այն կողմ դեռ կարող է գտնել
Ժամանակների ուրիշ չափումներ՝այլ պայքարների,
Մինչ հողն իր ուժով կքաշի իր մեջ՝
Կավե մարմինն այդ
Որդերի խնջույք-զոհասեղանին փերթ-փերթ դնելով,
Եվ օդում թողած խանձահոտ մի գորշ՝
միակ հարցումի-
է՛լի, է՛լի, լամա. Սաբաքթանի․․․
/Խաչի վրա Քրիստոսի վերջին խսքերը արամեերեն. < <Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ թողիր ինձ>> (Մաթևոս.27.46)
ՄԱՐԻՆԱ ԳևՈՐԳՅԱՆ
**