ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 8, 2016 11:31 - չքննարկված
Կանթեղ գրական: ՄԱՐԿԱՐԻՏԱ ՄԳ
ՄԱՐԿԱՐԻՏԱ ՄԳ
**
Դու ետ կգաս,
Բայց աչքերդ չեն տեսնի ինձ
Ու խոսքերդ չեն ջերմացնի
Բառերը մեր
Որ էլ երբեք չեն շոշափի
Շրթունքներդ ՝ կարոտ դարձած:
Դու ետ կգաս,
Բայց անվերադարձ
Կորած ճամփորդ կմոլորվես
Քո իսկ թողած անավարտում,
Որ էլ երբեք չի դառնա նոր
Ճամփի աղոթք:
Ու ձեռքերդ չեն շոշափի
Ձեռքեր նուրբ
Ու ձեռքերդ աղոթք դարձած
Կմոլորես կապույտներում՝
Վերադարձի աղոթքներում….
**
Գամ ու հեռանամ
Քո մեջ մոռանամ
Քեզնով խենթանամ
Քեզնից արբենամ:
Գամ ու մնամ
Էլ չգնամ
Գամ , մոլորվեմ
Էլ չգտնեմ
Ճանապարհը
Քեզնից տանող:
Գամ ու ծաղկեմ
Որպես կոկոն
Կարմիր վարդի
Դու ինձ ջերմես
Որպես արև,
Ես քեզ ինձնով
Բերեմ արև
Գամ ու մնամ
Էլ չգնամ …
Մարգարիտա ՄԳ
**