ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 8, 2016 11:17 - չքննարկված
Կանթեղ գրական:ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ
**
Դու ուրիշ ես ուրիշներից
Հավատացած եղիր՝ես լսում եմ ամեն մի շունչ,
Անգամ թաքուն ՝չերևացող քո հայացքից,
Հիացնում է անգամ լռող քո իմաստը այդ լռահունչ,
Տարբերվում է լռությունդ ուրիշների լռությունից:
Տարբերվում է քողարկածդ քո պատկերը ուրիշներից,
Նրանք չունեն թաքունի մեջ ՝անկեղծություն,
Քեզ մատնում է անկեղծության ջերմը ՝սառից,
Ուրիշների կողքով անցնեմ , ես կմրսեմ ճնշող շոգում:
Բացատները, որտեղ դու ես քայլել ՝քայլում,
Կանաչել են ձմռանն անգամ ՝թեկուզ կա ձյուն,
Ու աշնանը տերևներն են այլ կերպ խշշում,
Տարբերվում է քո աշունը ուրիշներից;
Քո հայացքը պարգևում է սիրո գարուն,
Ծաղիկներիդ բույն է ուրիշ , ոնց եմ սիրում,
Չեմ հագենում ու ձգտում եմ ապրել նորից,
Քո գարունը ՝իմ գարունը , որ տարբեր է գարուններից:
Հավատցած եղիր , զգա՝ քեզ գտել եմ ուրիշներից,
Քո թաքնված շունչն ու , եսը , որ նայում է ամեն կողմից,
Արմատախիլ անում սիրտս և հատում է արմատներից,
Որ չսիրեմ ուրիշներին ՝լինեմ քոնը, քո աշխարհում:
Հավատա ինձ ՝քոնն է սիրտս ՝մի հետևիր , նայիր թաքուն,
Իմ սիրտն է, որ զգում է քեզ ՝քեզ թաքցրած մատնությունից,
Իմ սիրտն է, որ լռությանդ շունչն է զգում ուրիշներից
Եվ թաքնված հայցքիդ մեջ քո ամոթխած սերն է տեսնում:
**
Ափսոսա՞նք
Ափսոսանքդ իմը չէ `
֊Գիտես`կասեմ թե Ինչո՞ւ. ..
Ափսոսանքի համար չէ`
Այն որ ունեմ`Իմն ես դու։
Ափսոսանքով `ինձ ցավես
Գիտե՞ս հյուր ես լինելու `
Քեզ կընդունեմ հյուրի պես։
Հային վայել հյուր ես դու`
Քեզ կպատվեմ հյուրի պես։
Միայն մեկ օր`ո՛չ ավել
Ցտեսություն կասեմ քեզ
Որքան ձգտես ինձ ատել `
Չեմ ափսոսա `ոնց կուզես ։
Ցավ է…գիտե՞ս`չգիտես.
Որ չես տեսնում `ով ես դու
Ափսոսում ես `լավ գիտես
Խղճալ պետք չէ`և ինչո՞ւ ։
Գուցե քո մեջ `ինձ ծաղրես
Ափսոսանքով քո հեռու
Գուցե հիմար ինձ ասես `
Չեմ նեղանա `Իմն ես դու։
Հիմար դարձած կսիրեմ`
Թեկուզ լինեմ ծաղրածու
Ափսոսանքիդ հյուրն եմ
Աշխարհիդ հետ արբելու։
Երբ արբածդ ճիշտ ասի`
Կհասկանամ`ճի՞շտ ես դու
Ամեն բաժակ արբելու
ՉԻ ափսոսա `ճիշտ կասի։
Սրտանց `անկեղծ. ..սերը քո։
Ափսոսոսանքդ իմը չէ
Լինի մոտիկ…թե հեռու
Սիրո գինիս մաքուր է
Չենք ափսոսա …ես ու դու։
Իմ մառանում այն շատ է`
Չկա կենաց հաշվելու
Գինետունս Հայ տուն է
Հային վայել սեր տալու։
ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ
**