ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 8, 2016 4:32 - չքննարկված

Կանթեղ գրական:ԱՆՆԵ ՄԱՐԻ

Աննե Մարի (1)ԱՆՆԵ ՄԱՐԻ

**

Ես այլևս չեմ տալիս
< <Ինչու՞ >> հարցը,
Ուր մնաց թե ակնկալեմ
Պատասխանը:
Ես պարզապես
սպասում եմ․․․
Եվ օրերից մելամաղձիկ
Հյուսում երկիր մի արևոտ:
Դու հիշու՞մ ես՝
ծիածան էր յոթգույնանի,
Եվ Ծիր կաթին՝ գիշերվա մեջ,
Ու նշանտուք
դողը սրտում մի աղջկա,
որ հարսնանալ չհասցրեց…
Եվ լուսնացոլ ու լուսնկաթ
Մի տառապանք
Գնաց- ձուլվեց բեթհովենյան
հնչյուններին:
Եվ հոգնաբեկ մի հոգնություն
Ծվարեց այդ աղջնակի
Կոպերի տակ:
Ես այլևս չեմ տալի
< <Ինչու՞>> հարցը
Ուր մնաց թե
ակնկալեմ
արձագանքը:

**

Ես արդեն վաղուց
Էլ ես չեմ,
Ծովի փրփուր եմ,
էլ ալիք չեմ
Առվակի ջուր եմ,
էլ
Հորդան չեմ,
Աշնան քամի եմ,
էլ ամպրոպ չեմ
Աննշմար ժայռ եմ,
էլ
Հրաբուխ չեմ,
Իզուր,
ախ,
իզուր,
Որ ես,
էլ ես չեմ:

Աննե Մարի

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ