ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 11:54 - չքննարկված

Կանթեղ գրական:ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

Գրեշ ԴավթյանԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

**

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ

Մի անգամ, պատահաբար
Ես վերադարձա
Իմ մանկության փողոցը․
Այնտեղ, ուր խաղացել էի
Իմ մանկության այն բոլոր խաղերը,
Որոնցով սովորել էի
Հասուն կյանքս ապրելու:

Հողե մայթերով ու հողե պատերով,
Այն փողոցը,
Որի մեջտեղով առվակն էր հոսում
Գարնան կարկաչով,
Ամռան ցամաքումով,
Աշնան պղտորումով,
Ձմռան սառցումով:

Ի՜նչ եմ տեսնում․․․

Իմ մանկության բոլոր խաղերը,
Իրար շուրջ հավաքված,,
Ընկերական վաղեմի մտերմությամբ
Զրուցում են իրար հետ:

Նրանք լույսի նշույլներ էին,
Ստվերի նշույլներ էին,
Եվ այնպիսի նշույլներ էին,
Որ չգիտեի ինչի նշույլներ են:

Նրանք զրուցում էին նշույլային խոսքերով,
Ճաճանչող, կամ մթին, կամ անորոշ,
Ձեվաբանական բոլոր համադրույթներով,
Որ օրինապահության,
Քաղաքավարության
Եվ շնորհքինության
Երեվույթներով էին օժտված․
Մտերիմ,
Վաղեմի
Ու ընկերական:

Մանկության կրակոտ ցանկությամբ
Միանգամից ներս ընկա
Բոլորին հանդիպելու,
Յուրաքանչյուրի հետ խաղալու
Մանկութ օրերի անմիջականությամբ․․․

Բայց երեվի դա շատ էր անակնկալ,
Այդպե՜ս միանգամի՛ց, աննախադեպ․․․

Նրանք մի պահ տարտամեցին,
Որ, մեղմ ասած, կոպիտ էր իմ հանդեպ:

Ապա․․․ յուրաքանչյուրը յուրովի
Զսպելով իրեն,
Զգաստացան օրինապահ ու նրբանկատ,
Որ իբր թե դիտավորյալ չէր,
Որ արդեն վերջացրել էին,
Ուզում էին գնալ․․․

Ելան իրենց նշույլային արտացոլումներով,
Այնպես, ի միջի այլոց,
Որ ես էլ չվիրավորվեմ,
Ու հեռացան
Իմ մանկության փողոցից․․․

Մանկությանս փողոցն էր, որ հեռացավ․․․

Ես էի, որ մտովի,
Ժամանակի հեռավորությունից
Կանգնել էի այնտեղ,
Մեն-մենակ․
Ախր էլ մանուկ չէի,
Եվ ընկերներս էլ հետս չէին:

Մյուս անգամ, երեվի,
Այդպես անակնկալ ներս չընկնեմ:

**

ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

Արգելակում եմ սրընթաց ավտոս
Ու կայանում եմ սրճատան դիմաց,
Իջնում, մտնում եմ, պատվիրում գոռոզ,
Մեծ կապուչինո, շաքարով քաղցրած:

Նստում եմ դատարկ մի լայն սեղանի,
Ամենահարմար աթոռին թիկնում
Շուրթիս եմ դնում ստվարաթղթի
Բաժակը՝ կապուչինոյով լեցուն:

Բայց մինչ խմելս․․․ դիմացս է նստում
Մի դշխո փարթամ, քանդակված կոթող,
Մի գեղեցկուհի․․․ շնչիս է հյուսվում
Գրկի բուրմունքը խելահան անող:

Տատանվում եմ․․․ թե մնում քարացած․
Պատահել է ճիշտ իմ ցանկացածը․․․
Ահա առիթ է․․․ երկնքիc ղրկած.
Ինչ լավ սրճարան է իմ ընկածը:

Բայց հիմա պիտի մտքերս ձեվեմ,
Քաղաքավարի ախորժ բառերով,
Որ հարիր լինi, որ ես ազնիվ եմ․․․
Բարեկիրթ, անձնյա, վարքով ու բարքով:

․․․Մոռացել եմ իմ տեղը ու դիրքը,
Սրճարանում եմ, հասարակաց վայր,
Շուրթիս պատվիրած իմ խմելիքը
Որ դեռ չեմ ըմպել․․․ մնացել շվար:

Ցնցվում եմ. երբ որ լսում եմ մի ձայն․
– Գուցե կխմեք ձեր կապուչինոն,
Երբ ես կլինեմ արդեն գնացած.
Եվ դուք Ձեզ կզգաք ավելի զգոն:

Ելնում գնում է, ես ապուշ կտրած
Մի բնազդական շարժում եմ անում,
Կրծքիս է թափվում խմիչքը սառած․․․
Մի կապուչինո․․․ մի կին զվարթուն․․․

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ