ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 10:36 - չքննարկված

Կանթեղ գրական: ԱՆԱՀԻՏ ԱՆԱՆՅԱՆ

Անահիտ Անանյան

Անձրևը դրսու՞մ,
Թե իմ ներսում է հուսահատ լալիս…
Չգիտե՜մ հոգիս ,
Երկինքն է մթնած ,թե ես եմ լալիս.
Ամեն տեղ թաց է,
Արցունքների հսկա ջրհեղեղ..
Նոյան -տապանս,
Իմ հզոր պաշտպան,
Իմ Հավա՜տ ,իմ Սեր,
Բացիր թևերդ մանկիկի նման
Թաքնվեմ գրկումդ…
Ու բողոքե՜մ ու հերթով ցույց տամ,
Ո՞վ է նեղացրել,
Ո՞վ է քար նետել կապույտ երկնքիս….
Գիտեմ դու էլ ես դառնացած հոգիս,
Թե էս աշխարհից,
Թե մարդկանցից,
Թե քեզ վիճակված բախտի տվածից..
Համբերել է պետք չխելագարվել,
Կույր ամբոխի մեջ ։
Սեր ու տրտմություն,
Ցավ երջանկություն,
Ամեն ինչ թողնենք Աստծո կամքին,
Նա մեզնից լավ գիտի ճիշտը որն է,
Թող մի՜շտ նրա կամքը լինի…
Բախտից փախչենք ,մեզնից ուր փախչենք,
Երբ մեր արմատներն են կպած իրարից։

**

Ծխախոտիդ ծուխը
Դանդա՜ղ մլում է,
Կիսաժպիտ դեմքդ գրկած՝
Օձագալար քուլաներով
Բարձրանում վերև,
Եվ դառնահամ օդը սենյակիդ
Ստիպում է բացել փեղկը,
Ծխախոտդ՝ մենությանդ հետ
Դուրս շպրտելու…
Սպասիր…
Դրսում գարուն է,
Ու ես քեզ համար
Որդան կարմիրն եմ նվեր բերել,
Չխամրող գույներով կյանքդ ներկելու…
Լռիր… Ոչինչ չխոսենք…
Թող մեր փոխարեն
Հնչի մեղեդին “Սպիտակ տանգոյի”
Սպիտա՜կ տանգո,
Որդան կարմիրի երանգների մեջ…
Թույլ տուր քեզ խառնել կյանքի ռիթմին,
Թույլ տուր քեզ նետել հրդեհը կյանքի,
Ու ոչի՜նչ եթե շունչդ կտրում է,
Դրսում գարուն է, ու ես քեզ համար…
Կյանք եմ բերել ….

Ա. Անանյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ