ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Saturday, March 5, 2016 11:59 - չքննարկված
Կանթեղ գրական:ԿԱՐԻՆ ԵՐԵՄՅԱՆ
ԿԱՐԻՆ ԵՐԵՄՅԱՆ
**
ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ
Հայրենիքս ինձ է կանչում
Արևավառ ջերմությամբ,
Ա~խ,իմ սիրտն է այրվում
Անկեղծ սիրո լիությամբ,
Հոգիս անվերջ հրդեհվում`
Կարոտից ողջ էությամբ:
Արարատն է արձակում
Արծաթափայլ ճառագայթ,
Ձյունսճերմակ գագաթից
Բացում ` շավիղ մի անհայտ,
Եվ թանկարժեք քարերից
Սարքում ` կամուրջ անակնհայտ:
Քյամար կապել ամպերից ,
Արևին Թիկնած հպարտ
Զավակների կարոտից
Փորձում է մնալ անպարտ:
Եվ կապուտաչ Սևանան
Գեղեցկությամբ աննման,
Արևի ցոլքը խլած`
Ադամանդից էլ փայլուն
Ողողել է ինձ ուզում,
Իր ջրերով անընդհատ
Ասես` փարվել է ուզում
Նա կարոտից անկաշկանդ:
Եվ ծփում է,օրօրվում,
Կախարդանքով գրավում,
Կարծես ` թևերս պարզած
Դեպի իրեն եմ թռչում:
Ե’վ թավշե դաշտն Արարատյան
Լի խաղողով ոսկեվազյան
Եվ դեղնաթուշ դեղձ,ծիրանով
Հմայում է ինձ իր տեսքով,
Իր զմռուխտյա, ոսկյա ցոլքով
Տիրում է իր կախարդանքով:
**
Արյամբ ես ասես` երդվել, հայրենի’ք ,
Քո խիղճն արյամբ են դավանել մարդիկ,
Շա~տ-շատ են եղել քո չար թշնամիք,
Բազմաթիվ անչափ դավաճան մարդիկ:
Ունեցել ես միշտ`դու հերոս մարտիկ
զորատենչ հոգով կռվող, հայրենի’ք,
Հաղթական ավարտ տալով մարտերիդ,
և քեզ չի’ ազդել ո’չմի արհավիրք.
միշտ խնդուն մանկիկն է եղել գրկիդ..
ազատաոճ են ցասումդ ու հոգիդ,
պայքարդ արդարեւ, համեստ ու ճշտիվ,
հաղթություններդ եղել են անթիվ:
Ցնծա’,իմ համեստ ու լուռ հայրենիք,
քանզի քեզնով են ապրում շատ մարդիկ,
Շողա’,իմ արդար,սատար հայրենիք,
քանզի քեզնո’վ են ծնվում հենց մարդիկ:
ԿԱՐԻՆ ԵՐԵՄՅԱՆ
**