ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 11:57 - չքննարկված

Կանթեղ գրական:ԶԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ

Զեննի Բալյան (1)ԶԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ

**

Երբ նա հեռացավ`
Մութ գիշերներս որբացան արդեն,
Իսկ ցերեկներս փետրահան եղած`
Քո ծխախոտի քուլաների պես օդում
Կորեցին, ցնդեցին, մեռա~ն…
Երբ նա հեռացավ`
Ես որոշեցի սպասել մեծ հույսով,
Սրտի թրթիռով, հոգիս ճանկռելով,
Մանուկի նման խինդով ու լացով,
Բայց նա ուշացավ ու շա~տ ուշացավ…
Եվ որոշեցի, որ կյանքում երբեք
Ոչ մեկի դարձին էլ չեմ սպասելու,
Փորձեցի գտնել մեղքերս հատ- հատ,
Բայց ես անբիծ էի դեռ այն ժամանակ …
Ու քարկապվեցի ինքս իմ ներսում,
Բազում աղոթքներ ես մրմնջացի
Իմ գիշերներում, իմ մութ սենյակում.
Տարիների հետ հույսս էլ մաշվեց
Ու վերջին թելը կտրվեց արդեն ,
Եվ ես հասկացա, որ հեռացողը ,
Չէ~, ետ չի’ գալու, նա էլ անմիտ է,
Մնաս բարովը այդպես էլ օդում
Ծուխ է դառնալու ու լուծվելու է
Ճերմակ ամպերում.
Խեղդող օրերի սպասումներս
Մի օր կփոխվեն` հարբուխ դառնալով,
Ու թոքաբորբով հիվանդի նման
Ես ամեն անգամ ինձ ստիպելով`
Կփորձեմ կուլ տալ , հանգցնել ծուխս…
Բայց վերջում, իմ հոգու ներսում
Մխրճվող ասեղի ցավից
Անտարբեր դարձած` ես հազալու եմ…
Ու գիշերներիս մթին սենյակը
Մատուռ դարձրած` աղոթելում եմ
Ստերի համար, որ շաղ եմ տվել,
Որպեսզի մարդիկ ինձ խեթ չնայեն,
Եվ ինձ խաբելով` ես տարիներով
Ասես մի տոպրակ հաշիշ կուլ տված `
Զուր քարշ եմ տվել բեռը ուսերիս,
Ու հեռախոսի ամեն մի զանգից
Ես վեր եմ թռել հրթիռի նման
Ու սպասել եմ, որ լսափողի
Հակառակ կողմում հնչած անիծյալ
Սպասված զանգը ` ինձ վերադարձնի
Քո վերադարձի իմ մաշված հույսը…
Բայց զուր էր,ափսոս, սուտ էր մի լպիրշ,
Եվ միայն հետո ` տարիներ հետո,
Ցավոք հասկացա, որ սպասումներիս
Ցավոտ օրերը այդպես էլ օդից
Կախված կմնան, կսեղմեն վերքս…
Տաս տարեկանում ես սովորեցի
Վերլուծել կյանքը քսանի նման,
Ես սովորեցի չստել երբեք,
Ու հեռացողի տված փշերը կուլ տալ
Ու մարսել` թեկուզ վառվելով,
Եվ կոշտ հազալով լույսը անջատել `
Չնայած նրան, որ գիշերներս
Երևակայության հզոր ձեռքերով,
Ծռմռում էին պատերս ճաքած…
Իսկ այսօր արդեն ես աղոթում եմ ,
Որ երբեք իմ դռան հակառակ կողմում
Չտեսնեմ ես քեզ արդեն ետ եկած..

**

Ու գարուններիս պայթած բիբերը`
Սրտի զարկերից արդեն բողբոջել,
Ու ոսկեզօծել, օծել են հոգիս,
Ներսում դողացող մի թաքուն խաղով`
Օրերիս միջի կապույտ կարոտը
Արդեն պայթել է կարմիրիս վրա…
Ու լուսաբացը վաղուց մոռացված`
Փորձում է պատռել ձյան փափուկ շերտը…
Արդեն դոփում են հոգուս ձիերը ,
Վարգում են խելառ` կարոտը գրկած,
Ու սմբակները սրտիս զարկելով`
Մատնում են արդեն հույզերս պահված..
Կարմիր կարոտն է փաթաթվել սիրուն,
Արյունը նորից եռում է արդեն,
Ու գարուններս լցվել են աչքս`
Ու բողբոջել են կոպերիս ծալքում.
Արդեն գարունը ծորում է դեմքիս
Ու թաթախվում է շուրթերիս վրա…
Իսկ ես վարսերիս պսակ եմ դրել`
Որպես մի ազդակ մոտալուտ գարնան…
Ծառերը ճկվել ճերմակ քողի տակ`
Փողոցը նորից ծանր է շնչում,
Ու պատուհանիս քրտնած ապակին`
Մատնում է դրսի ցուրտը քարացած…
Բայց իմ հոգու մեջ գարունն է ցնծում,
Աչքերս արդեն արև են դարձել,
Ու կոպերիս տակ գարունն է պայթել`
Ու բողբոջել է շուրթերիս վրա…
Կոպերիս ծալքում կապույտն է գրկվել
Իմ թրթռացող հույզերի նման,
Ու հույզից պայթող սրտիս զարկերը`
Դոփում են արդեն երակներիս տակ,
Ու գարուններիս պայթած բիբերը`
Արդեն բողբոջած փնջվել են վրաս…

ԶԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ