ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 20, 2016 8:40 - չքննարկված

ՕԴԻՑ ՓՈՂ ՔԱՄՈՂ` ՈՉՆԻՑ ՓՈՂ ՍՏԵՂԾՈՂ ՀՀ ԱՃՊԱՐԱՐԱԿԱՆ ՀՀԿ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՆԱՐՔԸ…

Բազմաչարչար ու ծեծված։ ԵՏՄ-ին անդամակցելն ու նրանց սպասվելիք օգուտն ու վնասը շատ քննարկեցինք, խոսեցինք, բայց լսողն ո՞վ էր։
Մի կողմ թողնենք անձնական դիրքորոշումն ու անդրադառնանք այն փաստին, որ, եթե ձուկը գլխից հոտած չլիներ, հնարավոր է, որ, մեր կամքին հակառակ այդ միությանն անդամագրվելուց, մենք` ՀՀ շարքային քաղաքացիներս էլ, ինչ- որ օգուտ քաղեինք։

Ցավոք մենք մեր ուրագ-կառավարության ձեռքին խաղալիք ենք ու մեր հայատյաց, բայց հայկական «արմատներով» «վերնախավի» համար միայն իրենց սեփական գրպանների եկամուտն ապահովող համբերատար ու անսպառ աղբյուր ենք։ RUSARMINFO-ի թղթակիցը զրուցել է ԵՏՄ տնտեսական ու ֆինանսական քաղաքականության հանձնաժողովի կոմիտեի նախագահ Թիմուր Սուլեյմանովի հետ։

Պարզվում է ԵՏՄ անդամ երկրները ևս զարմացած են ու անակնկալի են եկել ՀՀ կառավարության ոչնչից փող ստանալու այս ունակությունից։ Ըստ ԵՏՄ սահմանված կարգի, 6-րդ հոդվածի 72-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն, ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից ներկրվող այն ապրանքները, որոնք նախատեսված չեն ձեռնարկատիրական գործունեության համար, այլ անձնական, ընտանեկան կամ այլ օգտագործման նպատակով են ներկրվում, հարկվում են ԵՏՄ այդ երկրում ու այդ երկրի հարկային դաշտին համապատասխան, որտեղից որ գնել են ու ՀՀ-ում այլևս հարկման ենթակա չեն։

Սակայն մեր հանրապետությունում, գոյություն չունեցող հերթական օրենքով, քաղաքացիներին հարկադրում են վճարել ևս 20% մաքսազերծման տուրք։ Հիմնականում այս փաստը գրանցվել է ՌԴ-ից մեքենա ներկրելիս, ժողովրդին մատչելի լեզվով` растоможка անելիս։ ԵՏՄ ֆինանսների ու էկոնոմիկայի հանձնաժողովը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը` պահանջելով կարգավորել խնդիրը, պարզաբաում տալ ու տարածքային հարկային մարմիններին բացատրական նամակներ հղել։

Հանձնաժողովը մինչ օրս պատասխան է սպասում, իսկ հայկական կողմը համառորեն լռում է։ Ըստ ռուս-հայկական իրավաբանների «АрмРосс» միության նախագահ Կարեն Ներսիսյանի, նման իրավիճակում հայտնված քաղաքացինեն անհապաղ պիտի ղիմեն դատարան ու նրանց մեկ ամսվա ընթացքում պարտավոր են վերադարձնել ոչ միայն ապօրինի գանձված հարկը, այլ նաև փոխհատուցել դատական ծախսերը։ Պարտավոր են… Մի՞թե մեր կառավարությունը մեր հանդեպ պարտավորություններ ունի։ Այս դեպքում տեղին է «դանակն էլ է իրենց ձեռքին, դմակն էլ» ժողովրդական ասացվածքը։

Արմինե Ավետիսյան
Արիս Քարամյան

Լոս Անջելոս



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ