ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 19, 2016 5:00 - 1 քննարկում

Եվրոպահայերի ֆորումն ընդդեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրինուհի Իրինա Բոկովայի

ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը Մոսկվայում ունեցել է կարևոր հանդիպումներ, որտեղ քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի՝ մշակութային ժառանգությունների պահպանման գործում խիստ բացասական արդյունքների հետ կապված խնդիրները։ Գրիգորյանը ներկայացրել է Նախիջևանում ոչնչացված ավելի քան 10 հզ․ հայկական խաչքարերի գործը, որը զարմանալի արձագանք է ստացել նշանավոր հրեա գործիչների կողմից․ պարզվում է, որ և՛ Իսրայելում, և՛ Ռուսաստանում, ազգությամբ հրեա խոշորագույն քաղաքական գործիչները անչափ վրդովված են հրեաների մշակութային ժառանգության՝ Լացի Պատի շուրջ բարձրացված սկանդալի հետևանքով։ Նրանք փաստել են, որ Իրինա Բոկովան ֆինանսավորվել է մուսուլմանական համայնքների կողմից և համաձայնվել, որ հրեաների այդ սիմվոլը նաև մուսուլմանական ծագում ունի։ Կողմերը պայմանավորվեցին, որ հարցականի տակ են դնելու Իրինա Բոկովայի անաչառությունը՝ կապված հայ-ադրբեջական և հրեա-մուսուլմանական խնդրահարույց գործերի հետ և պահանջելու են նրա նկատմամբ որոշակի վերաբերմունքի կիրառում ՄԱԿ-ի կողմից։
Եվ ահա, ՄԱԿ-ից ստացվեց պատասխան, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնին ներկայացված թեկնածուների ցուցակից հանվում է համար առաջին թեկնածուի՝ Իրինա Բոկովայի անունը։ ՄԱԿ-ի այս քայլը հստակ կապված է Իրինա Բոկովայի ստացած 5 մլն․ դոլար պաշտոնական և նաև՝ 3 մլն․ դոլար ոչ պաշտոնական (առձեռն) կերպով ստացած կաշառքների հետ։ Ինչպես հայտնի է, կոռուպցիայի այս փաստը կապնվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվան հետ։ Մենք արդեն ներկայացրել ենք, որ 3 մլն․ առձեռն գումարով Իրինա Բոկովան երկու բնակարան էր գնել Նյու Յորքի կենտրոնում, և ահա արդյունքը․․․
Նշենք, որ և՛ հրեական կողմը, և՛ Եվրոպահայերի Ֆորումը անակնկալի եկան արդարադատության հարցում նման հաղթանակ գրանցելու շուրջ և պայմանավորվեցին այսուհետ առավել ակտիվ համագործակցելու տարբեր խնդիրների հարցում։
ԵՀՄՖ-ն ողջունում է ողջ հայությանը՝ այս արդյունքի հետ կապված, հույս հայտնելով, որ ապագայում ականատես ենք լինելու նաև Նախիջևան համաշխարհային փորձագետների այցը կազմակերպելու փաստին։
ԵՀՄՖ-ն ևս մեկ անգամ դիմում է եվրոպահայությանը և ողջ հայությանը՝ խնդրանքով սատարելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող, հայտնի, խոշորագույն քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ (Իրաքում) և Սլովակիայի նախկին արտ գործ նախարար Յան Կուբիշի թեկնածությունը։ Պարոն Կուբիշը աշխարհում հայտնի դիվանագետ և բացառիկ արհեստավարժ մասնագետ է և հանդիսանում է հայերի մեծ բարեկամ։

19 փետրվարի, 2016
Բրատիսլավա, Սլովակիա



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Siranush
Feb 21, 2016 17:46