ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, February 16, 2016 14:35 - 1 քննարկում

<<Գայանե>> բալետը շատ ոգևորված ու թևավորված

Մարինե Մանուկյան

Այս անգամ սկսեմ գրել տալով նախ՝ փոքրիկ տեղեկություն բալետի մասին, քանի որ որոշել եմ անդրադառնալ արվեստի այդ ճյուղին: Դե ինչ սկսենք այնտեղից, թե եր՞բ է առաջացել բալետը, որտե՞ղ և ո՞ր թվականին է մուտք գործել Հայաստան և մեր օրեր:
Բալետը ֆրանսերեն է. նշանակում է պարել: Բալետը՝ որպես արվեստի ճյուղ ձևավորվել է XVIII-րդ դարում Անգլիայում, Ավստրիայում, ապա՝ նաև Ֆրանսիայում: Իսկ այ Հայաստնում պրոֆեսիոնալ բալետային արվեստը սկզբնավորվել է 1920-ական թվականներից: Բայց խոսքը սովորական պարի մասին չէ, այլ պար, որտեղ պարողը իր պլաստիկայի, մնջախաղի ու մարմնի միջոցով ասես խոսում է հանդիսատեսի հետ և իր ասելիքն անխոս հասցնում տեղ:
Վլադիմիր Պրեսնյակովը 1933թ-ին ստեղծում է բալետային խումբ Երևանի նորբաց օպերայի և բալետի թատրոնում, որն առաջին անգամ հանդես է գալիս Ալեքսանդր Սպենդիարյանի < <Ալմաստ>> օպերայում, իսկ 1939թ-ին Արամ Խաչատրյանը գրում է ազգային առաջին բալետը՝ < <Երջանկությունը>>: Այնուհետև բեմադրվում են բազմաթիվ ազգային բալետներ, որոնցից մեկն էլ Ա. Խաչատրյանի < <Գայանեն>> է, որի մասին էլ կփորձեմ գրել ու ներկայացնել ձեզ:
Համոզվեցի մեկ բանում, որ նախօրոք ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ ինչ որ բան դիտելուց առաջ, քանի որ ներկայացում լինի, պար, նկար, քանդակ և այլն, երբ դու դեռ դիտած չես լինում ավելի բարձր առաստաղ ես տալիս և տեսնելուց հետո՝ այդ առաստաղի ցածր լինելը, հիասթափությունդ շատ խորն է լինում:
Գնացի դիտելու 20160213_204655 (1)

20160213_200512

20160213_192325:
Գլխավոր բալետմեյստերն էր՝ Վիլեն Գալստյանը
Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի
Դերերում` Սյուզաննա Փիրումյան , Սևակ Ավետիսյան , Գրիգոր Գրիգորյան ,
Տաթևիկ Գրիգորյան, Գարեգին Բաբելյան
Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան
Նկարիչ՝ ՀՀ վաստ. նկարիչ Մինաս Ավետիսյան
Զգեստների նկարիչ՝ Ռուբեն Հովհաննիսյան
Ներկայացումը նվիրվում էր ՀՀ. Ժող արտիստ Վիլեն Գալստյանի 75 -ամյակին և նրա մուտքի խոսքով էլ սկսվեց այն: Վիլեն Գալստյանին պարգևատրեցին մեդալով և հնչեցին շնորհավորական խոսքեր:
Հանդիսատեսը տաքուկ տեղավորվեց աթոռների մեջ, կարմիր վարագույրը բացվեց և սկսվեց ներկայացումը: Ինչ խոսք Ա. Խաչատրյանի երաժշտությունը շատ զիլ էր, ցնցող և շենշող իսկ կենդանի օրկեստրային կատարումն էլ այն դարձնում էր է՛լ ավելի ազդեցիկ: 20160213_204655 (1)
Գյուղի մաքուր կոլորիտային կյանքն էր և այդ մաքուր մաքրության մեջ՝ Գայանեի և նրա սիրո պատմությունը: Սեր որը ընթացքում ապրում էր վայրիվերումներ, ցավ, ապրումներ, բայց իհարեկ այդ մարտական բախումներից ու ալեկոծումներից հետո էլ սիրող սրտերն միացան և այդ սիրո մաքուր պատմությունը վերածվեց գեղեցիկ և հաղթանակած միության:
Ինչ խոսք չեմ կարող ասել, որ ամբողջ ներկայացումը իդեալական էր և ոչ մի թերություն չկար ու այն շատ տպավորիչ էր: Սպասելիքներս ավելին էին, իսկ երբ դիտեցի փոքր ինչ տխրեցի: Կաղում էր իհարկե աղջիկների խուբը և նրանց պարային կտորները, տղաները՝ ըստ իս ավելի պատրաստված էին և դա է՛լ ավելի ակնհայտ երևաց տղաների < <սուսերով պար>>-ի ժամանակ: Հատկանշական է այն փաստը, որ Արամ Խաչատրյանը սուսերով պարի կտորը ավելացրել է ավելի ուշ, երբ արդեն պատրաստ է եղել բալետը, բայց արի ու տես, որ այդ պարը ամբողջ ներկայացման մեջ ամենաուժեղ կտորն էր ու ամենաստացված: Այդ պահին հուժկու հնչում էր երաժշտությունը և տղաների կեցվածքն ու պարը հանդիսատեսին փոխանցում էին առնական ու հաղթանակած մի պար, որը սովորական պար չէր՝ այլ ավելին էր իր ասելիքով: 20160213_192325:
Գլխավոր դերակատարները իրենց մենապարերի ժամանակ կարողանում էին ամեն դեպքում հանդիսատեսին փոխանցել իրենց ապրումներն ու ուրախությունները, այդ պայքարի կտորները, ցավը, որը ապրում էր Գայանեն ու ի վերջո այն հաղթանակը, որը տեղի ունեցավ այդ սիրող սրտերի պայքարից հետո: Հաղթանակ, որը ավարտվեց Գայանեի և նրա ընտրյալի պսակադրության արարողությամբ:
Հուսով եմ, որ առաջիկայում այն մեծ ոգևորությունը որը ես ունենում եմ ամեն անգամ մի ներկայացում դիտելուց առաջ, դիտելուց հետո ավելի կկրկնապատկվի ու կվերածվի չսպասված և բազմաթիվ գոհունակության պատիկների: Իհարկե ինքս էլ շատ լավ գիտակցում եմ, որ ամեն մի ներկայացում, քանդակ, նկարիչի կտավ չի կարող գոհունակություն և միայն գոհունակություն առաջացնել: Կլինեն նաև թերություններ, քանի որ ի վերջո այդ թերությունների հախթահարման և հղկումների շնորհիվ է որ ի վերջո ստեղծվում է կատարյալը:

ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Երևան. Փետրվարի 13. 2016



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԿԱՆԹԵՂ
Feb 16, 2016 18:27